Յուրահատուկ մարդկանց 10 հատկանիշ

0
257

Նման մարդիկ ամեն օր չեն հանդիպում, բայց եթե բախտ ունենաս հանդիպել նրանցից մեկին, երբեք չես կարողանա մոռանալ նրան:
INFJ անձնային տեսակի մարդիկ իսկապես շատ հազվադեպ են: Նրանք օժտված են բնավորության յուրահատուկ գծերով, որոնցով շատ են տարբերվում իրենց շրջապատից:
Կարծում եք, որ նման չե՞ք ձեր ծանոթներից որևէ մեկին: Եթե ​​այո, ուրեմն անհանգստանալու ոչինչ չունեք, Ձեզ հետ ամեն ինչ կարգին է: Ըստ Մայերս-Բրիգսի տիպաբանության, աշխարհում գոյություն ունեն անձնային մի քանի տեսակներ: Այս համակարգը հոգեբանները մշակել են՝ հիմնվելով Կառլ Յունգի հոգեվերլուծական տեսությունների վրա:
Համակարգը բաժանված է 4 կատեգորիայի՝ էքստրավերսիա/ինտրովերսիա, ինտուիցիա/զգացում, մտածողություն/զգացում և ընկալում/դատողություն: Համաձայն Մայերս-Բրիգսի տեսության, INFJ անձնային տեսակը (կամ «հումանիստ») ինտրովերսիայի, ինտուիցիայի, զգացմունքների և դատողության համադրությունն է: Ստորև բերված գծերը կօգնեն ձեզ ճշգրիտ որոշել, պատկանո՞ւմ եք արդյոք դուք կամ ձեր ծանոթը INFJ անձնային տեսակին:
Այս անձնային տեսակի մարդիկ իսկական հարստություն են, ուստի, եթե այդպիսի մարդն արդեն ներկա է ձեր կյանքում, ոչ մի դեպքում նրան բաց չթողնեք:
1. Նրանք սիրում են գրել
Հումանիստները նախընտրում են գրել, այլ ոչ թե խոսել: Հետևաբար, եթե խոսակցության համար բացարձակ անհրաժեշտություն չկա, ապա նրանցից, որպես օրենք, վատ զրուցակիցներ են ստացվում: Նման մարդկանց համար շատ ավելի հարմարավետ է ինչ-որ բան գրել, քանի որ թղթի վրա ավելի հեշտ է արտահայտել սեփական մտքերը:
2. Նրանք չափազանց շատ են մտածում
Հումանիստները շատ ժամանակ են ծախսում մտածելու վրա: Նրանք չեն կարող թույլ տալ, որ իրադարձությունները պարզապես ընթանան իրենց հունով: Ընդհակառակը, ապահով զգալու համար նրանք պետք է կրկին ու կրկին խաղարկեն իրադարձությունն իրենց գլխում: Եվ նրանք գրեթե երբեք իրենց ապահով չեն զգում:
3. Նրանք ապրում են «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով
Որակը ավելի լավ է, քան քանակը: Միշտ: Հումանիստը երբեք ոչինչ չի հանդուրժի: Նա կարծում է, որ եթե չես կարող տրվել ամբողջությամբ, ուրեմն ընդհանրապես չպետք է վերցնես այդ գործը:
4. Նրանք ոչ միշտ են կարողանում բառերով նկարագրել իրենց մտքերը
Հումանիստը միշտ դժվարանում է բացատրել իր մտքերը: Հաճախ դրանք այնքան բարդ ու շփոթեցնող են, որ մյուսները պարզապես չեն կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ է հումանիստը փորձում ասել նրանց:
5. Նրանք միայնակ են
Հումանիստներին հաճախ կարելի է տեսնել այգում միայնակ զբոսնելիս կամ սրճարանում նստած՝ մի բաժակ սուրճով: Բայց մի կարծեք, որ նրանք միայնակ են: Իրականում, այդ մարդիկ գիտակցաբար որոշում են մեկուսանալ արտաքին աշխարհից՝ ներքին էության հետ կապ հաստատելու և մտքերը կարգի բերելու համար:
6. Նրանք կարող են հարմարվել ցանկացած միջավայրի
Հումանիստները չափազանց ճկուն անհատներ են և միշտ օգտվում են այդ հմտությունից:
7. Նրանք կարեկից ու զգայուն են
Ծանո՞թ է Ձեզ արդյոք «էմպատ» բառը: Բանն այն է, որ այդ բառը հիանալի կերպով նկարագրում է INFJ անձնային տեսակի ներկայացուցիչներին: Նրանք աննկարագրելի հոգատար և առատաձեռն մարդիկ են, ովքեր կանեն հնարավորը օգնելու կարիքավորներին:
Հումանիստները միշտ փորձում են աշխարհին նայել ուրիշի տեսանկյունից, ինչը նրանց շատ զգայուն է դարձնում ուրիշների զգացմունքների նկատմամբ: Եվ նրանք երբեք դիտավորյալ չեն վնասի մեկ այլ անձի:
8. Նրանք զգուշավոր են իրենց ընկերներ ընտրելիս
Հումանիստները սիրում են տան հարմարավետությունը և գնահատում են իրենց գաղտնիությունը: Հետևաբար, նրանք, ավելի շուտ, կնախընտրեն միայնակ լինել, քան լինել վատ մարդկանց շրջապատում:
Նման անհատները շատ ընտրովի են վերաբերվում իրենց սոցիալական շրջանակին և որպես ընկեր ընդունում են միայն նրանց, ովքեր կիսում են իրենց արժեքները և հարգում ազատ տարածքի կարիքը:
9. Նրանք փնտրում են ճշմարտությունը
Հումանիստները հիանում են տիեզերքի առեղծվածներով և կարող են ամբողջ գիշեր դիտել աստղազարդ երկինքը: Նրանց չեն հետաքրքրում աշխարհիկ հարցերը, թե ով է այս շաբաթ հաղթելու այս կամ այն սպորտաձևում:
Ոչ, INFJ անձերը նախընտրում են հնարավորինս խորը սուզվել իրերի իսկական բնության ուսումնասիրման մեջ: Հետևաբար, պատրաստ եղեք, որ հումանիստի հետ կքննարկեք բարձր ինտելեկտուալ թեմաներ:
10. Նրանք վստահում են իրենց ինտուիցիային
Ինտուիցիա, ինտուիցիա և կրկին ինտուիցիա: Հումանիստները արագ հասկանում են, երբ ինչ -որ բան այն չէ: Սա այս տեսակի հիմնական առանձնահատկություններից մեկն է: Նրանք ոչ միայն խորը ինտուիցիա ունեն, այլև ակտիվորեն լսում են իրենց ներքին ձայնը:
Մինչ մարդկանց մեծ մասն անտեսում է այդ զգացումը, հումանիստները շատ զգայուն են այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է իրենց կյանքում: Եվ նրանց «հոտառությունը» գրեթե երբեք չի դավաճանում նրանց:
11. Նրանք աշխատասեր են
Դուք երբեք չեք հանդիպի ծույլ հումանիստի: Աշխատանքի հետ կապված ամեն ինչում այս մարդիկ անընդհատ փորձում են հասնել իրենց առջև դրված նպատակներին: Նրանք շատ վաղ են հասկացել, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի տրվում, և, հետևաբար, նրանք լիովին տրվում են իրենց ընթացիկ առաջադրանքը կատարելուն:
12. Նրանք «զգում են» ապագան
Այս անձնային տեսակի մարդիկ չեն կառչում մանրուքներից: Նրանք հակված են տեսնել ընդհանուր պատկերը, և, հետևաբար, իրենց ուշադրությունը կենտրոնացնում են միայն իսկապես կարևոր բաների վրա:
Հումանիստները լիովին զինված հանդիպում են կյանքի դժվարություններին և չեն հանձնվում, եթե ինչ -որ բան այնպես չի ընթանում, ինչպես ծրագրված է: Վրդովվելու փոխարեն դա միայն նրանց ավելի է մոտիվացնում:
13. Նրանք կարողանում են լուծել պրոբլեմները
Եթե ​​Ձեզ անհրաժեշտ է արագ ելք գտնել դժվար իրավիճակից կամ գործնական խորհուրդներ ստանալ, պարզապես դրա մասին հարցրեք հումանիստին: Խնդիրների լուծման հարցում նրանք հավասարը չունեն: Ավելին, նրանք գրեթե միշտ ճիշտ են:
14. Նրանք լի են հակասություններով
Երբեմն հումանիստը կարող է թվալ երկբևեռ անհատականություն, որն ունակ է մեկ վայրկյանում երջանիկ մարդուց վերածվել տխուր մարդու: Հումանիստների զգացմունքներն անընդհատ փոխարինում են միմյանց, և դրանց հետևելը գրեթե անհնար է:
15. Նրանք կարողանում են կարդալ մարդկանց
Այս հմտությունը բխում է նրանց խորը հուզական ինտելեկտից: Նրանք կարող են կարդալ տողերի միջև և տեսնել, թե ինչ է թաքնված մարդկանց գործողությունների հետևում: Նրանք նաև հեշտությամբ կարողանում են բացահայտել մանիպուլյատորին: INFJ-ը օգտագործում է այս հմտությունը` իրեն պաշտպանելու, բացասական անձնավորություններին իրենց կյանքից հեռու պահելու համար:
Հումանիստներն ամեն օր չեն հանդիպում, բայց եթե բախտ ունենաս հանդիպել նրանցից մեկին, երբեք չես կարողանա մոռանալ նրան:

Այլ գրառումներ