Առակ հայելու մասին` Օմար Խայամ

0
210

Մի իմաստունի հարցրեցին. -Ինչու՞ են աղքատներն ավելի հյուրասեր և քիչ ժլատ, քան հարուստները:
-Նայիր պատուհանից: Ի՞նչ ես դու տեսնում:
-Տեսնում եմ, թե ինչպես են երեխաները խաղում բակում:
-Իսկ հիմա հայելու մեջ նայիր: Իսկ այնտեղ ի՞նչ ես դու տեսնում:
-Ինքս ինձ…
-Տեսնու՞մ ես, և՛ պատուհանը, և՛ հայելին ապակուց են, բայց բավական է մի փոքր արծաթ ավելացնես ապակու մեջ, և սկսում ես տեսնել միայն ինքդ քեզ…

Այլ գրառումներ