Ալբանիայի Հանրապետություն

0
238
Countries - Albania

Ալբանիա, ամբողջական պաշտոնական անվանումը՝ Ալբանիայի Հանրապետություն, պետություն Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ և Հոնիական ծովերի ափին։ Մայրաքաղաքն է Տիրանան։
Ալբանիան Իտալիայից առանձնանում է Օտրանտոյի նեղուցով։ Հյուսիս-արևելքում սահմանակից է մասամբ ճանաչված Կոսովոյին, հյուսիս-արևմուտքում՝ Չեռնոգորիային, արևելքում՝ Մակեդոնիային, հարավ-արևելքում՝ Հունաստանին։
Անվանումը ծագում է իլլիրիական olba բառից, որը նշանակում է լեռ կամ լեռնային երկիր։ Մյուս մեկնաբանումը լատիներեն է ալբիս-ը նշանակում է սպիտակ, 12-13-րդ դարերում, երբ վենետիկցիները ափ դուրս եկան այս երկրում բնակիչները նրանց դիմավորեցին իրենց սպիտակ ազգային տարազով։ Shqipëria ինքնանվանումը նշանակում է «արծվի երկիր» (ալբաներեն արծիվ՝ shqiponjë)։ Ըստ այլ վարկածի` այդ անվանումը ծագում է ալբաներեն shqip՝ «խոսել հասկանալի» բառից։
Հակիրճ տեղեկություններ Ալբանիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Տիրանա
  • Պետական լեզու … Ալբաներեն
  • Կառավարում … Պառլամենտական համակարգ
  • Երկրի ղեկավար … Իլիր Մետա
  • Կառավարության ղեկավար … Էդի Ռամա
  • Հիմնադրվել է … 1912Թ
  • Ալբանիայի Հանրապետություն … 29 ապրիլ 1991Թ
  • Ընդհանուր տարածքը … 28,748 կմ2(144-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 4,8%
  • Բնակչության մարդահամար … 2 876 591(2020Թ՝ 136-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 2,821,977(2011Թ)
  • Բնակեցվածության խտություն … 98մ/կմ2(63-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $39,113 միլիարդ (2020Թ՝ 120-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,791 (2019Թ՝ 69-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Ալբանական Լեկ
  • Ժամային գոտի … UTC+1 և UTC+2
  • Ազգային դոմեյն … .al
  • Հեռախոսային կոդ … +355

1381 թվական թուրքերը թափանցում են Ալբանիայի տարածք և միջցեղային պատերազմում սատարում են տոպիա ցեղին ընդդեմ բալշեյ ցեղի։ Թուրքերն ալբանացիներին անվանում էին առնաուտներ։ XV դ. կեսին թուրքերին դիմադրություն էր ցույց տալիս ազգային հերոս Սկանդերբեգը։ունը, իսկ ապա Ալբանիայի անկախությունը Թուրքիայից։ Առաջին աշխարհամարտի տարիներին Ալբանիան վերածվեց ռազմական գործողությունների թատերաբեմի։
1571 թվական վերջին թուրքերը վենետիկցիներին վերջնականապես դուրս են մղում Ալբանիայի տարածքից։ Լեռնային հյուսիսը պահպանում է որոշ ինքնավարություն։ Ալբանիայում աստիճանաբար տարածվում է Իսլամը։ Օսմանյան տիրապետությունը պահպանվեց մինչև XX դարի սկիզբը, երբ Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում Ալբանիայի տարածքը օկուպացվեց չեռնոգորական, սերբական և հունական զորքերի կողմից։
1912 թվական նոյեմբերի 28-ին Վլյոռայում հռչակվեց անկախությունը։ 1912-1913 թվականներ Ավստրո-Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը և Ֆրանսիան ճանաչեցին սկզբում ինքնավարությունը, հետագայում նաև անկախությունը՝ 1913 թ Լոնդոնի համաժողովի ընթացքում։
1915 թվական ապրիլին Անտանտի երկրներն ու Իտալիան ստորագրեցին գաղտնի պայմանագիր, որը վերացնում էր Ալբանիայի անկախությունը։ Պատերազմի ավարտին նրա տարածքն օկուպացված էր իտալական, սերբական և հունական զորքերի կողմից։ 1920 թվական հունվարի 21-31-ին ալբանական ազգային կոնգրեսը կրկին հռչակեց երկրի անկախությունը և պետության մայրաքաղաք հռչակեց Տիրանան։ Երկրում իշխանության եկավ ավատական-հողատիրական Զոգուի խմբավորումը, ով ճնշեց դեմոկրատական շարժումը և սկզբում իրեն հռչակեց նախագահ, իսկ 1928 թվական հունվարի 1-ին՝ Ալբանիայի թագավոր։
1946 թվական հունվարի 11-ին հռչակվեց Ալբանիայի ժողովրդական սոցիալիստական հանրապետությունը, որի ղեկավարն էր Էնվեր Խոջան։ Ալբանիան 1949-1962 թվականներին հանդիսանում էր Տնտեսական համագործակցության խորհրդի անդամ, իսկ 1955-1968 թվականներ նաև Վարշավյան պայմանագրի անդամ, որոնց կազմից դուրս եկավ ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները սրվելու պատճառով։ Դրանից հետո Ալբանիան մերձեցավ Չինաստանի հետ, սակայն 1970-ական թվականներ կեսերին վերջինիս ռեժիմը ևս հայտարարվեց ռևիզիոնիստական։ 1945-1990 թվականներ Ալբանիան իրենից ներկայացնում էր Եվրոպայի ամենառեպրեսիվ ռեժիմը։ Ալբանիան իրեն հռչակել էր աշխարհում ամենաառաջին աթեիստական պետությունը, ինչպես նաև այն աշխարհի ամենամեկուսացված երկրներից մեկն էր։
1996 թվական համընդհանուր ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը կեղծեց քվեարկության արդյունքները, որպեսզի ստանա խորհրդարանի տեղերի մեծամասնությունը։ 1997 թվական երկրում տեղի ունեցան զանգվածային ըմբոստություններ, որոնց պատճառը բնակչության խնայողությունների կորուստն էր։ «Ալբա» գործողության շրջանակներում երկիր մտցվեցին Իտալիայի և մի շարք այլ պետությունների ոստիկանական ուժերը։ Նրանց խնդիրն էր նպաստել կարգ ու կանոնի հաստատմանը և հսկել Ալբանիա գնացող մարդասիրական բեռները։ Տիրող անիշխանության ֆոնին 1997 թվական հերթական ընտրություններում հաղթանակ տարավ հետկոմունիստական Սոցիալիստական կուսակցությունը։ Միայն 2005 թվական այն կրկին զիջեց խորհրդարանի տեղերի մեծամասնությունը Դեմոկրատական կուսակցությանը։

Այլ գրառումներ