Alphabet Ընկերություն

0
218
Business - Alphabet

Alphabet Inc հոլդինգ, որը գտնվում է Կալիֆորնիայում(ԱՄՆ)։ Ղեկավարում է մի քանի ընկերութուններ, որոնք նախկինում պատկանել են Google Inc-ին, այդ թվում նաև հենց Google Inc-ն։ Հոլդինգի սեփականատերերն են հանդիսանում Google-ի համահիմնադիրներ՝ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը։
Ըստ Ֆորբս ամսագրի՝ ընկերությունը 2018 թվականին աշխարհում 500 լավագույն գործատուների ցանկում զբաղեցրել է առաջին տեղը։
Հակիրճ տեղեկություններ Alphabet ընկերության մասին՝

  • Տեսակը … Հանրային ընկերություն
  • Բորսաներ … NASDAQ: GOOGL
  • Հիմնադրվել է … 1 Հոկտեմբեր 2015
  • Հիմնադիրներ … Սերգեյ Բրին և Լարի Փեյջ
  • Երկիր … ԱՄՆ
  • Գտնվելու վայրը … Սունդար Պիչայ
  • Տնօրեն … Ջոն Հենեսի
  • Տնօրենների խորհրդի նախագահ … Սունդար Պիչայ
  • Արդյունաբերություն … Բիզնես ձեռնարկություն
  • Ապրանքներ … Հոլդինգային ձեռնարկություն
  • Շրջանառություն … $188.311 միլիարդ (2020Թ)
  • Գործառնական շահույթ … $41 միլիարդ (2020Թ)
  • Մաքուր շահույթ … $38.043 միլիարդ (2020Թ)
  • Ակտիվներ … $250.5 միլիարդ (2020Թ)
  • Կապիտալացում … $1.53 միլիարդ (2021Թ)
  • Աշխատակիցների թիվը … 139.995 (2021Թ)
  • Սեփականատերեր … Google
  • Վեբկայքwww.abc.xyz

Google-ի վերակազմավորումը Alphabet-ում պաշտոնապես հայտարարվել է 2015 թվականի օգոստոսի 10-ին և վերջացել 2015 թվականի հոկտեմբերի 2-ին։ Google-ի բոլոր բաժնետոմսերը տեղափոխվել են Alphabet, շարունակելով շրջանառվել NASDAQ բորսայում, որպես GOOGL և GOOG (GOOGL-A դաս, մեկ ձայնի իրավունքով և GOOG-C դաս, առանց ձայնի իրավունքի)։ Առկա են նաև В դասի բաժնետոմսեր, որոնք իրենց սեփականատիրոջը տասը ձայնի հնարավորություն են տալիս։ Այս դասի բաժնետոմսերի տերերն են միայն Google-ի հիմնադիրները, ինչպես նաև Էրիկ Շմիտդ ընկերության գլխավոր գործադիր տնօրենը։
2016 թվականի փետրվարի մեկին Alphabet ընկերությունը շուկայական կապիտալիզացիայով դարձել է խոշորագույներից մեկը, անցնելով Էփլ ընկերությանը։ Սակայն երկու օր անց կրկին տեղը զիջել է Apple-ին։ Մայիսի 15-ին Alphabet-ը կրկին դարձել է խոշորագույնը՝ շուկայական կապիտալիզացիայով։
2017 թվականին Եվրոպական հանձնաժողովը ընկերությանը տուգանել է 2,42 մլրդ եվրո, որոնողական համակարգերի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար։

Այլ գրառումներ