Amazon Ընկերություն

0
183
Business - Amazon

Amazon Inc, էլեկտրոնային գործառնությունների ամերիկյան ընկերություն` տեղակայված Վաշինգտոնում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն հանդիսանում է ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող ամենամեծ ընկերությունը։ Amazon.com կայքն իր գործունեությունը սկսել է որպես առցանց գրախանութ, սակայն շուտով սկսել է վաճառել DVD սկավառակներ, VHS երիզներ, ձայնասկավառակ, վիդեո և MP3 հոսքերի և բեռնումների ծառայություն, ծրագրեր, տեսախաղեր, էլեկտրական սարքեր, կահույք, սնունդ, խաղալիքներ և զարդեր։ Ընկերությունը նաև արտադրում է էլեկտրական սարքեր՝ Amazon Kindle էլեկտրոնային գրքեր, Fire պլանշետային համակարգիչներ, Fire TV հեռուստատեսության և Fire Phone հեռախոս, ինչպես նաև համակարգչային ամպային ծառայություններ։
Հակիրճ տեղեկություններ Amazon ընկերության մասին՝

  • Տեսակը … Հանրային ընկերություն
  • Բորսաներ … NASDAQ: AMZN
  • Հիմնադրվել է … 5 հուլիս 1994
  • Հիմնադիրներ … Ջեֆ Բեզոս
  • Երկիր … ԱՄՆ
  • Գտնվելու վայրը … Սիեթլ, ԱՄՆ
  • Տնօրեն … Ջեֆ Բեզոս
  • Տնօրենների խորհրդի նախագահ … Բրայան Օլսավսկի
  • Արդյունաբերություն … Առևտուր, Hosting, Robotics
  • Ապրանքներ … Խառը ապրանքներ
  • Շրջանառություն … $386 միլիարդ (2020Թ)
  • Գործառնական շահույթ … $22,9 միլիարդ (2020Թ)
  • Մաքուր շահույթ … $21,3 միլիարդ (2020Թ)
  • Ակտիվներ … $321 միլիարդ (2020Թ)
  • Կապիտալացում … $1,54 տրիլիոն (2020Թ)
  • Աշխատակիցների թիվը … 1.298.000 (2020Թ)
  • Սեփականատերեր … Ջեֆ Բեզոս
  • Վեբկայքwww.amazon.com

Amazon֊ի պատմությունը սկսվեց 1994թ., երբ Ջեֆ Բեզոսը ավտոտնակը վերածեց գրախանութի՝ դնելով մի քանի ինքնաշեն համակարգիչ։ Ծրագիրը զարգացնում էին Սիլիկոնյան հովտից մի քանի տաղանդավոր ծրագրավորողներ։ 1995թ. եղան առաջին պատվերները: Բեզոսի հաջողության գաղափարախոսությունն է․ «Բիզնեսում կարող եք կենտրոնանալ հաճախորդների և մրցակիցների վրա։ Նրանք, ովքեր կենտրոնանում են միայն մրցակիցների վրա, կորցնում են նախաձեռնությունը»։ 1999 թ. «Time» ամսագիրը Բեզոսին հիշատակեց որպես տարվա մարդ։
2007 թվականին Ամազոնը թողարկում է Amazon Kindle էլեկտրոնային գիրքը, որը կոնտենտը բեռնում է Sprint օպերատորի EV-DO անլար ցանցի “Whispernet” ծառայության միջոցով։ Սարքի էկրանը օգտագործում է E Ink տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս նվազեցնել մարտկոցի օգտագործման ծավալները, ինչպես նաև ապահովել ավելի ընթեռնելի էկրան։ 2014 թվականի տվյալներով՝ ավելի քանի 2.7 միլիոն անուն գիրք է հասանելի Kindle (հայ. Քինդլ) խանութում:

Այլ գրառումներ