Աֆորիզմներ՝ Գրքերի մասին

0
216

Գիրք, ձեռագիր, տպագիր կամ այլ կրիչի վրա գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գիտական կամ այլ բովանդակությամբ ստեղծագործություն։ Գիրքը և՛ դյուրակիր նյութական առարկա է, և՛ աննյութեղենի կամ մտավորի մարմնավորումը, որի նյութական արտահայտությունը գրավոր նշաններն են, ибацца տողերը կամ էլ երկչափ զանազան միջոցներ։
Գիրքը՝ որպես նյութական առարկա, ուղղանկյուն էջերի (պատրաստված պապիրուսից, մագաղաթից, մոմաթղթից կամ թղթից) ամբողջություն է՝ ամրացված, կարված կամ այլ եղանակով միացրած, իսկ հետո կապված ավելի ամուր, հարաբերականորեն ոչ այնքան ճկուն պաշտպանիչ շերտի ճկուն կռնակին[1]։ Այս բոլոր գործողությունների համար կա հատուկ տերմին՝ ձեռագիրը։ Ձեռագիր գրավոր ստեղծագործությունների կամ հիշատակարանների ձևավորման պատմության մեջ ձեռագիրը անմիջականորեն հաջորդում է մագաղաթին։ Ձեռագրի եզակի միավորը կոչվում է թերթ, իսկ թերթի յուրաքանչյուր կողմը՝ էջ։
Առաջարկում ենք ծանոթանալ Գրքերի մասին ամենահանճարեղ 31 մտքերին՝

  1. Չկան բարոյական կամ բարոյազուրկ գրքեր: Կան գրքեր, որոնք լավ են գրված կամ գրված են վատ: Ահա և բոլորը:
  2. Վատ գրքերը կարող են այնպես փչացնել մեզ, ինչպես վատ ընկերները:
  3. Անվիճելի է, որ ցանկացած լավ գրքի նշան է այն, որ մարդու տարիքի մեծացմանը զուգահեռ այն ավելի է դուր գալիս:
  4. Ինչպես լումաներից կազմվում է դրամը, այնպես էլ կարդացածից քիչ-քիչ ձևավորվում է գիտելիքը:
  5. Գրքերն ապահով ու սառը բարեկամներ են:
  6. Գիրքը պետք է կարդալ մատիտը կամ գրիչը ձեռքին։ Ոչ մի բան այնպես չի ձևավորում ճաշակն ու դատողությունների ճշտությունը, ինչպես դուր եկած հատվածն արտագրելու կամ խորիմաստ միտքը նշելու սովորությունը:
  7. Մեզանից յուրաքանչյ­ուրը մյուսների համար փակ գիրք է:
  8. Լավ գիրքն այն գիրքն է, որ գրել է լավ մարդը:
  9. Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով:
  10. Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը:
  11. Գիրքը լավն է, եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն, ինչ պետք է, և անյպես, ինչպես պետք է:
  12. Գրքերը նույն թշնամիներն ունեն, ինչ մարդիկ` կրակը, խոնավությունը, կենդանիները, եղանակը և իրենց սեփական բովանդակությունը:
  13. Գիրքը քո այն ուսուցիչն է, որ քեզ երբեք չի պատժի, բայց սխալ գործելու դեպքում քեզ ամեն ինչ այնպես կհասկացնի, որ էլ երբեք նույն սխալը չես կրկնի:
  14. Հիշեք. Այն ինչ դուք ձեզանից ներկայացնում եք, որոշվում է նրանով, թե ինչ եք դուք կարդում:
  15. Գրքերը մտքերի նավեր են, որոնք, թափառելով ժամանակի ալիքների մեջ, խնամքով տանում են իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ:
  16. Ամեն ինչ նսեմանում է գրքերի հանդեպ:
  17. Գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել:
  18. Մեծագույն գանձը` լավ գրադարանն է:
  19. Ասացվածքների գրքերը ոչ միայն չեն ճնշում ուղեղի ինքնուրույն աշխատանքը, այլև ընդհակառակը` խթանում են այն:
  20. Գրքերի շրջապատը նման է մարդկանց շրջապատին, կարելի է ընկենել և լավ, և վատ շրջապատ:
  21. Գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը:
  22. Գրքերն ասում են, թե նա այսպես արեց, որովհետև… Կյանքն ուղղակի ասում է, որ նա այդպես արեց: Գրքերն այն վայրն են, որտեղ ամեն ինչ իր բացատրությունն է գտնում, կյանքը` որտեղ չկա ոչ մի բացատրություն: Այնպես որ, ես չեմ զարմանում, որ շատ մարդիկ գրքերն են նախընտրում:
  23. Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով:
  24. Կարդալով հեղինակների, որոնք լավ են գրում, սովորում ես լավ խոսել:
  25. Վստահիր գրքերին, նրանք ամենամտերիմներն են. նրանք լռում են, երբ պետք է և խոսում են, երբ պետք է՝ անհրաժեշտության դեպքում բացելով ձեր առջև աշխարհը:
  26. Մաշվա՜ծ գրքեր, մաշվա՜ծ գրքեր, Գրքեր դեղնա՜ծ ու անշո՜ւք: Որքա՜ն մտքեր, որքա՜ն կրքեր Եվ ընկերնե՜ր ունեք դուք:
  27. Գիտուն հիմարը նա է, ով կարդացել է աշխարհում ամեն բանի մասին և կարդացածը ուղղակի պահել հիշողության մեջ:
  28. Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:
  29. Սովորիր. ինչ-որ կա կյանքում, կա նաև գրքերում, և հաճախ այն, ինչ չես գտնի կյանքում, կգտնես գրքերում:
  30. Գիրքը բացելուն պես միշտ նրա մեջ հետաքրքիր բան կգտնես:
  31. Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին:

Այլ գրառումներ