Աֆորիզմներ՝ Բնավորության մասին

0
174

Բնավորություն, անհատական կայուն հատկությունների համագումար, որոնցում արտահայտվում են անձի վարքի միջոցներն ու հուզական արձագանքման միջոցները։ Մարդու մոտ բնավորության առկայությունը ենթադրում է կյանքում նրա համար նշանակալից ինչ-որ բանի առկայություն, ինչից կախված են նրա արարքների դրդապատճառները, գործողությունների նպատակները, խնդիրները։ Բնավորության առանձնահատկությունն այն է, որ վերջինս միշտ դրսևորվում է գործունեության մեջ, այլ մարդկանց հետ հարաբերություններում։ Բնավորությունը ձևավորվում է կյանքի ընթացքում, ընդ որում մարդու կենսաձևը, հասարակական պայմանները և կոնկրետ կենսական հանգամանքները կարևոր դեր են խաղում այդ գործընթացում։
Առաջարկում ենք ծանոթանալ բնավորության մասին ամենահանճարեղ 11 մտքերին՝

  1. Բնավորությունը եռանդուն ձգտումն է հասնելու այն նպատակին, որ յուրաքանչյուր ոք մշում է իր համար:
  2. Մարդու կյանքը՝ ահա նրա բնավորությունը:
  3. Լռությունը բնավորության հիմքն է:
  4. Տաղանդը հասունանում է լռության մեջ,բնավորությունը կոփվում է կյանքի մրրիկներում:
  5. Յուրաքանչյուր մարդու բնավորության մեջ ինչ-որ բան կա, որ հնարավոր չէ կոտրել ՝դա բնավորության հիմնական մասն է:
  6. Լավ բնավորությունը հարստություն է ամբողջ կյանքի համար:
  7. Ում բնավորությունը կանոնավոր է,նրա կյանքն էլ բարեկարգ է:
  8. Հասարակության մեջ ոչինչ ավելի վտանգավոր չէ ,քան կամազուրկ բնավորությամբ մարդը:
  9. Կամազուրկ մարդը մարդ չէ:
  10. Յուրաքանչյուր մարդ երեք բնավորություն ունի՝այն,որ նրան վերագուրմ են .այն,որ ինքն է իրեն վերագրում .և , վերջապես,այն,որն իրականում կա:
  11. Մարդու բնավորությունը ճանաչելի է դառնում, երբ նա ղեկավար է դառնում:

Այլ գրառումներ