Աֆորիզմներ՝ Մահվան մասին

0
188

Մահ, կենդանի օրգանիզմի կենսագործունեության դադարը, ինչպես նաև այն որակական վիճակը, որում գտնվում է նախկինում կենդանի եղած մարմինը։ Մահվան առավել հաճախակի պատճառներ հանդիսացող պատահարներից ու իրադարձություններից են հիվանդությունները, ծերացումը, որսը, սպանությունը, սովը, ինքնասպանությունը, ջրազրկումը, թերսնուցումը և ծանր վնասվածքների հանգեցնող դժբախտ պատահարները։ Շատ դեպքերում կենդանի օրգանիզմների մարմինները մահից հետո սկսում են քայքայվել։ Միաբջիջ օրգանիզմի գոյության շրջանի ավարտը կարող է լինել ինչպես մահը, այնպես էլ դրա միտոտիկ բաշխումը։
Մահը, հատկապես մարդկանց մահը, սովորաբար համարվում է տխուր կամ տհաճ դեպք՝ մեռած մարդու հետ կապվածության և նրա հետ սոցիալական, ընտանեկան կապերի խզման պատճառով։ Մահվան հանդեպ վերաբերմունքը ներառում է նաև մահից վախը, նեկրոֆիլիան, տագնապը, վիշտը, սուգը, զգայական ցավը, դեպրեսիան, կարեկցանքը, ցավակցումը, մենությունը և մելամաղձությունը։ Մահվան էությունը հազարամյակներ շարունակ եղել է կրոնների ուշադրության կենտրոնում և փիլիսոփայական պրպտումների առարկա, իսկ հետմահու կյանքի գոյության, դատաստանի և նախկին մեղքերի համար պատժի զանազան վարկածները կրոնական հավատալիքների հիմնասյունն են
Առաջարկում ենք ծանոթանալ մահվան մասին ամենահանճարեղ 10 մտքերին՝

  1. Կան մեռյալներ, որոնցում ավելի շատ կյանք կա, քան ապրողների մեջ։ Բայց կան և ապրողներ, որոնք ավելի մեռած են ամեն տեսակ մեռածներից։
  2. Նրանց մահը, ովքեր ստեղծում են անմահ գործեր, միշտ անժամանակ է։
  3. Մահից կարելի է վախենալ կամ չվախենալ, այն անխուսափելի կգա։
  4. Պահեք միայն մեր հիշատակը, և մենք ոչինչ չենք կորցնի հեռանալով կյանքից։
  5. Մահ ցանկանալ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը։
  6. Ամեն ինչ աշխարհում կարելի է ուղղել, բացի մահից:
  7. Նա, ով մահ է տենչում իր համար, միայն լսելով է նրան ծանոթ։
  8. Բոլոր մեռած սերունդների ավանդույթները ապրողների մտքերի վրա ծանրանում են իբրև մղձավանջ։
  9. Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ փուչ կյանքից։
  10. Ապրողներին հարկավոր է վերաբերվել բայրացակամ, իսկ մեռածների մասին պետք է ասել միայն ճշմարտությունը։

Այլ գրառումներ