Աֆորիզմներ՝ Ճակատագրի մասին

0
216

Ճակատագիր, ոչ գիտական ըմբռնմամբ առասպելաբանության և իռացիոնալիստական փիլիսոփայության մեջ դեպքերի, անհատների և ամբողջ ժողովուրդների ապագայի կանխորոշվածություն։ Ճակատագիրը ընկալվում է իբրև անխուսափելիություն, այն իր բնությամբ ինքնին «կույր» է և «մութ»։ Ճակատագիրը կարելի է միայն գուշակել (միստիկա կան միջոցներով՝ աստղագուշակություն, հմայություններ և այլն), բայց ոչ ճանաչել։ Ճակատագրի ըմբռնումը կապված է նաև խիստ դետերմինիզմի հետ (տես Ֆատալիզմ)։ ճակատագրի խաղի մեջ իմաստ և նպատակ չկա (դրանով այն տարբերվում է աեւեուոգիայից), և անխուսափելի է (հետևաբար՝ ազատության հակոտնյան է)։
Ճակատագիրը ընկալվում է կամ իբրև դրսից (բնություն, հասարակություն) անհատին պարտադրվող ուժ, կամ՝ անհատի կենսաֆիզիկական հատկություններով, նրա ժառանգականությամբ պայմանավորված անխուսափելիություն։ Այսպես, ըստ ավանդության մարդու գանգի կարանը (ճակատի գիրը) մարդու համար նախախնամության կանխորոշած ուղին է։ Հունահռոմեական մտածողությունը և գեղարվեստական գրականությունը (Հոմերոս, Էսքիլես, Եվրիպիդես) ներծծված են ճակատագրի ըմբռնումով։ Նույնիսկ աստվածները ենթակա են ճակատագրին։
Առաջարկում ենք ծանոթանալ Ճակատագրի մասին ամենահանճարեղ 20 մտքերին՝

  1. Նախախնամությունը մշտապես պայծառ մտքերի տեր մարդկանց կողմից է:
  2. Ճակատագիրը պատահականություն չէ, այլ ընտրության առարկա, նրան չեն սպասում, այլ նվաճում են:
  3. Ճակատագիրը միշտ խելացիների կողմն է:
  4. Ճակատագիր. այդպես են անվանում մտքի բովով տակավին չանցած փաստերն ու մարդու կողմից տակավին չըմբռնված պատճառները:
  5. Մարդու երջանկությունն ու դժբախտությունը որքան նրա խառնվածքից, նույնքան էլ ճակատագրից են կախված:
  6. Անգամ ամենադիմացկուն սայլը կարող է շուռ գալ:
  7. Սրտի տենչանքը ճակատագրի ձայնն է:
  8. Իմաստուն մարդիկ իրենք են կառուցում իրենց ճակատագիրը:
  9. Մենք ճակատագրին ենք վերագրում մեր բոլոր դժբախտությունները, սակայն երբեք նրան չենք վերագրում մեր հաջողությունները:
  10. Բախտը կամազուրկ հոգիների արդարացումն է:
  11. Վիճակը միշտ բաժին է ընկնում նրան, ով դրան չի սպասում:
  12. Դիպվածը բոլոր արվեստագետների հավերժական բարեկամն է:
  13. Բախտի քմահաճույքները փորձաքար են արիասիրտ մարդու համար:
  14. Բախտը դաժան է: Մի՛ ուրախացրեք նրան ձեր վշտով, ընդհակառակը՝ անտարբերությամբ պատեք նրան:
  15. Ճակատագիրը նման է մի արտասովոր ու անհայտ ռեստորանի՝ լի տարօրինակ փոքրիկ մատուցողներով, որոնք բերում են այնպիսի բաներ, որոնք Դուք երբևէ չեք պատվիրել և միշտ չէ, որ հավանում եք:
  16. Մի՛ վախեցեք, մեր ճակկատագիրն անհնար է մեզնից խլել. դա նվեր է:
  17. Ճակատագիրը երբեք արդարացի չէ: Դու ընկնում ես մի հոսանքի մեջ, որը քեզնից ավելի ուժեղ է: Եթե պայքարես դրա դեմ, կխորտակվես ու կխորտակես բոլոր նրանց, ովքեր փորձում են փրկել քեզ: Եթե լողաս դրա հետ, կփրկվես:
  18. Ճակատագիրը սիրում է անվախներին:
  19. Մենք բոլորս ենթակա ենք ճակատագրի վայրիվերումներին, սակայն մենք պետք է այնպես ապրենք՝ ասես ենթակա չենք դրանց կամ էլ հուսահատությունից մեռնենք:
  20. Կյանքն է միացնում այն երաժշտությունը, որի տակ մենք պարում ենք:

Այլ գրառումներ