Աֆորիզմներ՝ Ընտանիքի մասին

0
161

Ընտանիք, ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։
Ընտանիքի հիմնական գործառույթներից մեկը այն է, որ նա հիմք է ստեղծում սոցիալական և կենսաբանական էակների արտադրության և վերարտադրության համար։ Դա կարող է իրականացվել սնելով, խնամքի և դաստիարակության, իրավունքի, պարտականությունների, բարոյական և զգացմունքային կապերի ապահովմամբ:
Առաջարկում ենք ծանոթանալ ընտանիքի մասին ամենահանճարեղ 49 մտքերին՝

  1. Ընտանեկան երջանկության բանալին բարությունն է, անկեղծությունը, արձագանքելը։
  2. Ամեն մի ընտանիքի հայր պետք է լինի տանտեր իր տան մեջ, այլ ոչ թե հարևանի։
  3. Ընտանեկան կյանքը, թերևս, երբեք լիարժեք արձակուրդ չի լինում։ Պետք է կարողանալ կիսել ոչ միայն ուրախությունը, այլ նաև վիշտն ու դժբախտությունը։
  4. Որքան էլ տնային օջախները պաշտպանված են ձախորդություններից, նրանց մեջ չկա այնպիսինը, որի մետ թափուր չլինի գեթ մի բազկաթոռ։
  5. Ընտանեկան կյանքի գլխավոր իմաստն ու նպատակը երեխաների դաստիարակությունն է։
  6. Ընտանեկան կյանքում ամենակարևոր պտուտակը սերն է։
  7. Թող մեր տուն մտնողները հիանան մեզնով, այլ ոչ թե մեր ուտեստներով։
  8. Ընտանեկան կյանքում գլխավորը համբերությունն է․․․ Սերը չի կարող երկար տևել։
  9. Ընտանեկան կյանքում պետք է հաշվի առնել միմյանց մտքերը, համոզմունքները, զգացմունքները, սիրելի մարդու ձգտումները։ Պահպանելով սեփական արժանապատվությունը՝ պետք է կարողանալ զիջել միմյանց։
  10. Ընտանիք է, երբ նրանք երեք ամիս սիրում են միմյանց, երեք տարի վիճում են և երեսուն տարի դիմանում միմյանց։
  11. Ես ծնվել ու մեծացել եմ ընտանիքում, հասկանու՞մ ես, ընտանիքում։ Մենք սիրուց բացի ոչինչ չգիտենք։ Ես ուզում եմ ապրել ընտանիքում և ոչ թե բանակում։ Ամեն ոք պիտի ընտանիք ունենա։
  12. Ընտանիք ստեղծելու համար բավական է սիրել։ Իսկ պատպանման համար պետք է սովորել համբերել ու ներել։
  13. Տունը չի կարող մարդու բնակարան համարվել, քանի դեռ նրանում սնունդ ու կրակ չկա ոչ միայն մարմնի, այլ նաև մտքի համար։
  14. Ընտանիքը բնության հրաշալիքներից մեկն է։
  15. Լավ ընտանիքն այն ընտանիքն է, որտեղ ամուսինն ու կինը ցերեկը մոռանում են, որ իրենք սիրեկաններ են, իսկ գիշերը՝ որ ամուսիներ են։
  16. Ընտանիքը հասարակության բյուեղն է։
  17. Ընտանիքը հասարակությունն է մանրակերտ ձևի մեջ, որի ամբողջականությունից է կախված ամբողջ մարդկային մեծ հասարակության անվտանգությունը։
  18. Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, բոլոր դժբախտ ընտանիքները դժբախտ են յուրովի։
  19. Լավն է տանտիրուհին, լավն է տան գինին։
  20. Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը։
  21. Ապահովել սեփական ընտանիքի բնականոն ընքացքը հաճախ ավելի դյուրին չէ, քան նահանգ կառավարելը։
  22. Ընտանիքը սկսվում է երեխաներից։
  23. Այն տունն է լավը, ուր լավն են բնակիչները։
  24. Ընտանիքը փոխարինում է ամեն ինչին։ Հետևաբար, նախքան այն կազմելը, պետք է մտածել այն մասին՝ որ՞ն է ավելի կարևոր՝ ընտանիքը թե՞ մնացածը։
  25. Մարդն, ով իր տունը կառուցում է սրտում, այն կառուցում է կրակոտ լեռան վրա։ Մարդիկ, ովքեր իրենց բոլոր բարիքները հիմնում են ընտանեկան կյանքի վրա, ավազի վրա են տուն կառուցում։
  26. Ընտանիքն այն է, ոտնաձայներից էլ զգում ես, թե ով է եկողը։
  27. Ում լավ փեսա է բաժին ընկել, նա որդի է ձեռք բերել, իսկ ով վատ փեսա է ձեռք բերել, նա կորցրել է աղջկան։
  28. Ընտանիքն աշխարհում ամենակարևորն է։ Եթե ընտանիք չունեք, համարեք, որ ոչինչ չունեք։ Ընտանիքը ձեր կյանքի ամենաոււժեղ կապն է։
  29. Տնային օջախը պետք է լինի ոչ թե ապրելավայր, այլ մի վայր, ուր մենք վերադառնում ենք մշտապես։
  30. Ընտանիքն ուժեղ է, եթե երջանկության մի պահ կրկնվում է։
  31. Ընտանիքում չի պատահում, որ ամուսինները չազդեն միմյանց վրա։ Այնտեղ, որտեղ կա սեր, դա հեշտությամբ է տեղի ունենում, և այնտեղ, որտեղ չկա սեր, բռնության գործադրումով է տեղի ունենում, որը և անվանում ենք դժբախտություն։
  32. Չկա ավելի լավ տեղ, քան ձեր տունը։
  33. Ընտանիքը հասարակության բյուրեղն է:
  34. Կինն ընտանիքի փրկությունը կամ կործնումն է:
  35. Գեղեցկուհու ամուսինը գտնվում է մշտական տագնապի մեջ:
  36. Ընտանիքը բնության հրաշալիքներից մեկն է:
  37. Կինը, որը ծիծաղում է իր ամուսնու վրա, այլևս նրան չի սիրում:
  38. Ծառայել բոլոր կանանց, սիրել միայն մեկին:
  39. Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը:
  40. Ինչպիսին ամուսինն է, այնպիսին էլ կինն է:
  41. Ով վագր է իր տանը, նա սովորաբար դրսում ոչխար է լինում:
  42. Լավ ընտանիքն այն է, ուր ամուսինն ու կինը ցերեկը մոռանում են, որ սիրեկաններ են, իսկ գիշերը՝ որ ամուսիններ են:
  43. Ջահել կնոջ կողքին լավ է նետ խրվի, քան ծեր ամուսին պառկի:
  44. Սեփական ընտանիքի խաղաղ ու երջանիկ կյանքն ապահովելը հաճախ նույնքան դժվար է լինում, որքան մի ողջ նահանգ կառավարելը:
  45. Տունը չի կարող ընտանեկան օջախ համարվել, քանի դեռ նրանում սնունդ ու կրակ չկա ինչպես մարմնի, այնպես էլ հոգու հմար:
  46. Երջանիկ ընտանիքը ոչ այլինչ է, քան վաղաժամ դրախտ:
  47. Ում լավ փեսա է բաժին ընկել, նա որդի է ձեռք բերել, իսկ ում վատ փեսա է բաժին ընկել, նա կորցրել է աղջկան:
  48. Բոլոր երջանիկ ընտանիքները նման են, մինչդեռ յուրքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի:
  49. Ընտանիքը աշխարհի ամենալավ բանն է: