Աֆորիզմներ՝ Վախի մասին

0
182

Վախ, երկյուղ, ահ, զարհուրանք, մարդկանց կողմից ընկալվող իրավիճակ, որում վտանգի է ենթարկվում վերջիններիս հանգստությունը կամ ապահովությունը։
Վախի դիտարկումը որպես առանձին հույզ, տագնապի ֆենոմենից առանձին, թույլ է տալիս վերլուծել վախի ազդեցությունը կոգնիտիվ պրոցեսների և վարքային ակտերի վրա, ինչպես նաև նրա՝ այլ հույզերի հետ փոխազդեցության առանձնահատկությունները։ Վախը ձևավորվում է սպառնալիքի կամ վտնագի սպասումից բխող ֆիզիոլոգիական փոփոխությունների, էքսպրեսիվ վարքի և սպեցիֆիկ ապրումների հիման վրա։ Փոքր երեխաների, ինչպես նաև կենդանիների մոտ վտանգի կամ սպառնալիքի զգացումը ուղեկցվում է ֆիզիկական անհարմարավետությանբ։ Մարդու մեծանալուն զուգահեռ փոխվում է վախ ներշնչող օբյեկտների բնույթը։ Ֆիզիկական վնասվածք ստանալու պոտենցիալ վտանգը մեծամասնության համար վտանգ չի ներկայացնում՝ արտառոց դեպքերը չհաշված։ Ավելի հաճախ մեզ անհանգստացնում է այն, ինչը կարող է ճնշել մեր ինքնասիրությունը, ինքնագնահատականը։ Մենք վախենում ենք անհաջողությունից և հոգեբանական կորուստներերից, որոնք կարող են մեր հոգում խառնաշփոթ առաջանել։
Վախի պատճառների մեջ Թոմկինսը նշում է դրայվերը, հույզերը և կոգնիտիվ պրոցեսները։ Որոշ հետազոտողներ վախի հույզի զարգացումը դիտարկում են որպես երեխայի՝ մոր հետ կապվածության որակի գործառույթ։ Այլ հետազոտողներ, խոսելով վախի պատճառների մասին, առանձնացնում են առանձնահատուկ իրադարձություններն ու իրավիճակները։
Առաջարկում ենք ծանոթանալ վախի մասին ամենահանճարեղ 26 մտքերին՝

  1. Վախը, տրտմությունը և բարկությունը մահաբեր հիվանդության պատճառ են:
  2. Ոչինչ չկա վախից ավելի սարսափելի:
  3. Երբեմն աղետի հանդեպ ունեցած վախն ավելի մեծ աղետի է հասցնում:
  4. Վախկոտությունը երբեք չի կարող բարոյական լինել:
  5. Գայլը, թեկուզև միայնակ, սարսափելի է ոչխարների մի ամբողջ հոտի համար:
  6. Չպետք է թույլ տալ, որ վախը թելադրի խելքին:
  7. Վախկոտությունը շատ վնասակար է, որովհետև այն արգելակում է, որ կամքը օգտակար գործողություն կատարի:
  8. Վախը շողոքորթություն է ծնում:
  9. Վախը թերահավատության նշան է:
  10. Ով վախենում է մահից, նա արդեն չի ապրում:
  11. Վախկոտությունն իր ծաղկման շրջանում վերածվում է դաժանության:
  12. Փախուստի ժամանակ, սովորաբար, ավելի շատ զինվորներ են զոհվում, քան ճակատամարտում:
  13. Վախի պատճառն անհայտությունն է:
  14. Կյանքի ոչ մի պարագայից մի՛ վախիր, Ինչ կա, կանցնի. զուր ներկայից մի՛ վախիր, Այս մի կանխիկ վայրկյանն ուրախ վայելիր, Անցյալն անցավ, ապագայից մի՛ վախիր:
  15. Ամեն վախկոտ ստախոս է, բայց ոչ հակառակը:
  16. Սարսափը մե՛րթ թևեր է տալիս ոտքերին, մե՛րթ դրանք գամում է գետնին:
  17. Գնահատման հարցերում վախը վատ խորհրդատու է:
  18. Վախկոտները մի քանի անգամ են մեռնում, քաջերը՝ մեկ անգամ:
  19. Վախը՝ ահա միակ բանը, ինչից մենք պիտի երկյուղենք:
  20. Ով վախկոտությամբ է խնդրում, մերժում է հայցում:
  21. Վախկոտների հոգում երջանկության համար տեղ չկա:
  22. Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է:
  23. Ով շատերի համար սարսափելի է, նա պետք է շատերից վախենա:
  24. Վախը արատների ամենաառատ աղբյուրն է:
  25. Ով փրվել է խեղդվելուց, նա խաղաղ ջրից էլ կվախենա:
  26. Նա, ով վախենում է ձեզանից, կատի ձեզ:

Այլ գրառումներ