Աֆորիզմներ՝ Երջանկության մասին

0
205

Երջանկություն, մտավոր-զգացմունքային վիճակ, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։ Հին հունարենում «երջանկություն» բառը` էվդեմոնիա, բառացիորեն նշանակել է աստվածների հովանու տակ գտնվող մարդու ճակատագիր։ Սրա հիման վրա է ձևավորվել էր տեսակետ, որ երջանիկ լինել նշանակում էր արժանանալ աստվածների բարեհաճությանը, լինել հաջողակ։ Բայց երջանկության նման ընկալման պարագայում ստացվում է, որ ոչինչ կախված չէ մարդուց։ Իհարկե, կյանքում բախտը կարող է ժպտալ մարդուն։ Բայց դա դեռևս երջանկություն չէ, քանի որ պատրաստի տրվածը ոչ միշտ է մարդու մեջ առաջ բերում երջանկության զգացում։ Մինչդեռ զգացողությունը երջանկության կարևորագույն բաղադրիչն է։ Քրիստոնեության մեջ երջանկություն է համարվում Աստծո հետ անմիջական կապը։ Հին հույն բարոյագետ Էպիկուրի կարծիքով` երջանկությունը մարդու այն հոգեվիճակն է, երբ նա գտնվում է հանգստության, հոգեկան անդորրի մեջ։ Երջանկությունը շատ հաճախ նույնացվում է ուրախության հետ։ Բայց դրանք տարբեր են։ Հաճախ ասում են, որ մարդն ուրախություն ապրում է առանձին իրադարձությունների պարագայում, իսկ երջանկությունը տևական ուրախությունն է։ Բացի այդ, մարդն ուրախությունն արտահայտում է ավելի բուռն, ավելի հուզականորեն, իսկ երջանկությունը` ավելի չափավոր։ Կա երկու մոտեցում երջանկության մասին։
Առաջարկում ենք ծանոթանալ Երջանկության մասին ամենահանճարեղ 33 մտքերին՝

  1. Մենք իրավունք չունենք սպառել երջանկությունը` չվերարտադրելով այն:
  2. Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մենք չափից շատ ժամանակ ունենք մտածելու` արդյոք երջանի՞կ ենք մենք, թե ոչ:
  3. Դուք չեք կարող նվիրել այն,ինչը դուք ինքներտ չունեք.Դուք չեք կարող երջանկացնել ուրիշներին,եթե դուք ինքներտ երջանիկ չեք:
  4. Միայն դժբախտը գիտի, թե ինչ է եջանկությունը:
  5. Տխմարը երջանկությունը փնտրում է հեռուներում, իմաստունն այն աճեցնում է իր կողքին:
  6. Երջանկությունը, իմ շնորհալի բարեկամ, հենց նրանով է լավ, որ աշխարհի բոլոր լավ բաների նման, լույսի նման, օդի նման՝ միշտ ու ամեն տեղ կարող ենք գտնել, դեռ նրանցից էլ ավելի առատ: Երջանկության աղբյուրը մարդու սիրտն է: Եվ մեծ ու հարուստ սրտով մարդիկ կարող են վշտանալ և շատ վիշտ ու ցավ ունենալ, բայց երբեք դժբախտ չեն լինում:
  7. Դուք չեք կարող նվիրել այն,ինչը դուք ինքներդ չունեք. Դուք չեք կարող երջանկացնել ուրիշներին,եթե դուք ինքներդ երջանիկ չեք:
  8. Երջանկության փնտրումը դժբախտության հիմնական աղբյուրն է:
  9. Երջանկությունը կախված չէ այն բանից, թե ով ես դու և ինչ ունես: Այն կախված է միայն նրանից, թե ինչ ես դու մտածում:
  10. Մի վազիր երջանկության հետևից. այն միշտ գտնվում է քո ներսում:
  11. Քանի որ այս աշխարհում երջանիկ են քչով բավարարվող մարդիկ, ապա ինչքան դժբախտ են հարուստները , որոնց երջանիկ լինելու համար շատ բան է պետք:
  12. Տխմարը երջանկությունը փնտրում է հեռուներում, իմաստունն այն աճեցնում է իր կողքին։
  13. Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար:
  14. Մարդու համար չկա ավելի մեծ երջանկություն, քան ամբողջ հոգով որևէ բանին տրվելը:
  15. Երջանկությունը մարդու կոչումն է:
  16. Ամենաերջանիկ մարդը նա է ով երջանկություն է պարգևում ամենամեծ թվով մարդկանց:
  17. Որպեսզի երջանիկ լինես,շփվելով մարդկանց հետ,հարկ է նրանցից խնդրել միայն այն ,ինչ նրանք ի վիճակի են տալ:
  18. Երջանիկ է նա,ով կարողանում է իր կյանքի սկիզբը կապել վերջի հետ:
  19. Ցավը երջանկության մի մասն է:
  20. Եթե երբևէ, երջանկություն փնտրելով, գտնեք նրան, ապա դուք, ինչպես իր ակնոցը փնտրող ծեր կինը, կհայտնաբերեք, որ երջանկությունն այդ ամբողջ ժամանակ գտնվում էր ձեր քթի վրա:
  21. Երջանկության է արժանի լոկ այն մարդը, ով պատրաստ է ամեն պահի վտանգել իր մարմինը, բարեկեցությունը և կյանքը հանուն մեծ գործի:
  22. Նա, ով երջանկություն չի փնտրում, կգտնի այն ուրիշներից շուտ. որովհետև նրանք, ովքեր փնտրում են երջանկություն, մոռանում են, որ երջանկության հասնելու ամենավստահելի
  23. միջոցը՝ դա նրա փնտրելն է ուրիշների համար:
  24. Երջանկության իսկական արժեքն իմանում են միայն այն ժամանակ,երբ նա արդեն անհետացել է:
  25. Եթե դուք ավելի քան մեկ օր ձեզ երջանիկ եք զգում, նշանակում է ձեզանից ինչ-որ բան թաքցնում են:
  26. Երջանիկ է այն կյանքը, որը սկսվում է սիրուց ու ավարտվում` կրքով:
  27. Ես երջանիկ եմ, որովհետև ժամանակ չունեմ մտածելու այն մասին, որ ես երջանիկ չեմ:
  28. Երջանկութունը անվրդովության պտուղը չէ, նա ինքն անվրդովություն է:
  29. Հիշեք, երջանկությունը կախված չէ նրանից, թե ով եք դուք կամ ինչ ունեք: Այն կախված է միայն նրանից, թե ինչ եք դուք մտածում:
  30. Երջանկությունը նման է արեգակի։ Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր:
  31. Երջանիկ պատահականությունները սակավ են հանդիպում, իսկ դրանց օգտագործել իմացող մարդիկ` ավելի սակավ:
  32. Բախտը` երկչոտ սիրուհու նման, չնայած սիրում է պարգևել իր բարեհաճությունը, սակայն հարկադրում է մեզ պայքարել իր համար:
  33. Երջանիկ կյանք չի լինում, լինում են միայն երջանիկ օրեր:

Այլ գրառումներ