Աֆորիզմներ՝ Հույսի մասին

0
219

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *peu-k- (*peu- «հուսալ», որ հավանաբար կապված է *peu- «հետազոտել, հասկանալ» արմատի հետ). հմմտ. հին սլավոներեն upovati «հուսալ, հույս դնել, ապավինել». հայերեն և սլավոներեն ձևերի հիման վրա հնդեվրոպական *peu- «հուսալ» արմատի վերականգնումը Ջահուկյանինն է։ Երկու արմատների իմաստային կապը երևում է լատիներեն puto «խորհրդածել, հաշիվ անել, գնահատել, կարծել, համարել, ենթադրել» և (հին սլավոներեն) ռուսերեն пытать «չարչարել, փորձել, հետամուտ լինել» բառերից։ Եթե ստուգաբանությունը ճիշտ է, ապա հայերենը առանձնակի է կանգնած *-k- աճականով։ Ավելի քիչ հավանական է կապը ուսանիմ (< *euk- «սովորել, վարժվել, մտերիմ լինել») բառի հետ (ըստ Պեդերսենի)։
Հույս – Որևէ ցանկալի բանի սպասելը՝ իրականանալու հավատով:
Հույս – Նա, որի հետ կապում են իրենց ակնկալությունը, ապավեն
Հույս – Որևէ բանի իրականանալու՝ տեղի ունենալու՝ կատարվելու հավանականությունը
Առաջարկում ենք ծանոթանալ Հույսի մասին ամենահանճարեղ 20 մտքերին՝

  1. Մարդն առանց հույսի նույնն է, ինչ նավն առանց խարսխի:
  2. Չկա մշուշ, որից որեւէ ելք չլինի: Կարեւորը դիմանալն ու առաջ շարժվելն է:
  3. Հույսը շատ ավելի քիչ է, քան իրականություն դարձած հաճույքը:
  4. Հույսն ապրում է նույնիսկ շիրիմների մոտ:
  5. Ոչ մի բժիշկ հոգնած մարմնի եւ տանջված հոգու համար չգիտի այնպիսի դեղամիջոցի մասին, ինչպիսին հույսն է:
  6. Որտեղ հույսը մեռնում է, այնտեղ դատարկություն է առաջանում:
  7. Երջանիկ օրերի սպասումը երբեմն այդ նույն օրերից ավելի լավն է լինում:
  8. Հույսը միակ բարիքն է, որից անհնար է հագենալ:
  9. Հույսը նման է գիշերային երկնքի. չկա այնպիսի անկյուն, որտեղ համառորեն փնտրող աչքը որեւէ աստղ չբացահայտի:
  10. Քանի դեռ մարդը ողջ է, երբեք չպետք է կորցնի հույսը:
  11. Այնտեղ որտեղ հույսն է, այդտեղ և վախն է` վախը միշտ լի է հույսով, իսկ հույսը միշտ լի է վախով:
  12. Հույսերը դրանք արթունների երազներն են:
  13. Նա, որ չունի ոչինչ հուսալու, նա չունի հուսաթափվելու ոչ մի պատճառ:
  14. Հույսը հոգու ձգտումն է համզել ինքն իրեն, որ ցանկությունները կկատարվի:
  15. Շատ հույսեր, որոնք արդարանում են, հաճախ վերածվում են թունավոր նետերի մեզ համար:
  16. Վախը և հույսը կարող են մարդուն համոզել ինչ ասես:
  17. Մարդը քանի դեռ ողջ է, երբեք չպետք է կորցնի հույսը:
  18. Երկարաձիգ հույսը ավելի լավ է, քան հապճեպ անակնկալը:
  19. Պետք է հուսալ ամեն ինչին, քանի որ անհույս ոչինչ չկա:
  20. Երբ մահանում է հույսը , առաջանում է անհուն դատարկություն:

Այլ գրառումներ