Աֆորիզմներ՝ Մարդկանց մասին

0
208

Մարդ, կենսաբանության մեջ մարդ ցեղի տեսակ՝ հոմինիդների ընտանիքի պրիմատների դասի ներկա ժամանակներում ապրող միակ ներկայացուցիչ։ Մի շարք մարդաբանական առանձնահատկությունների հետ մեկտեղ ժամանակակից մարդանմաններից տարբերվում է նյութական մշակույթի զարգացման նշանակալի մակարդակով (ներառյալ աշխատանքի գործիքների պատրաստումն ու կիրառումը), հոդաբաշխ խոսքի և վերացական մտածողության ունակությամբ։ Մարդն իբրև կենսաբանական տեսակ, ֆիզիկական անթրոպոլոգիայի հետազոտության առարկա է։ Մարդու բնույթն ու էությունը հանդիսանում են ինչպես փիլիսոփայական, այնպես էլ կրոնական բանավեճերի առարկա։ Նեոանթրոպները (հին հունարեն՝ նեո – նոր, անթրոպ – մարդ) մարդկանց ժամանակակից տեսակի (Homo sapiens)՝ հանածո և կենդանի, ընդհանրացված անվանումն է։ Մարդկությունը մարդկային անհատների ամբողջությունն է։ Մշակույթների, հասարակական կյանքի ձևերի և սոցիալական կազմավորումների բազմազանությունը հասարակական և հումանիտար գիտությունների (սոցիալական և մշակութային անթրոպոլոգիայի, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, պատմության և այլն) ուսումնասիրության առարկան է։
Առաջարկում ենք ծանոթանալ Մարդկանց մասին ամենահանճարեղ 39 մտքերին՝

  1. Խառնվածքից զուրկ մարդը չի կարող ո՛չ նկարիչ լինել, ո՛չ բազմակողմանի մարդ, ո՛չ էլ ընդհանրապես մի մարդ, որը ինքնամոռաց կարող էր տարվել գիտական կամ գեղարվեստական պրոբլեմով:
  2. Ես չեմ սիրում ամբարտավան մարդկանց, ովքեր իրենց բարձր են դասում մյուսներից: Այնպես ես ուզում տալ նարնց ռուբլի, և ասել. -Իմանաս քո գինը, կվերադարձնես մանրը:
  3. Մարդ չպիտի ենքան քաղցր լինի՝ որ կուլ տան, ու չպիտի ենքան դառը լինի որ թքեն:
  4. Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ, ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ:
  5. Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ:
  6. Խելացի մարդը միշտ համաձայնվում է մեկ ուրիշ խելացի մարդու հետ, իսկ հիմարը սովորաբար չի համաձայնվում ոչ խելացու, ոչ էլ հիմարի հետ:
  7. Չկա այնպիսի մարդ, որ կատարյալ լինի:
  8. Մարդու մեջ բարությունը ձեռքբերովի է, հետևաբար մարդը կարող է ձեռք բերել նաև չարություն, ինչպես որ օդը արևածագի ժամանակ կարող է ստանալ լույս և լուսավորել, իսկ արևամուտից հետո կորցնում է այն և խավարում:
  9. Ամեն մեկի կյանքում պետք է մի փոքր անձրևային եղանակ լինի, որպեսզի հետո լավ փայլատակի արևը:
  10. Այն մարդը, որը ոչ մի անգամ դեռ չի մտածել փողի, պատվի, ազդեցիկ կապերի ձեռքբերման, պաշտոնների մասին, մի՞թե նա կարող է ճանաչել մարդկանց:
  11. Թույլ մարդիկ սպասում են հարմար առիթի, ուժեղները այն ստեղծում են:
  12. Որքան ավելին լինես, քան էիր, այնքան ավելի մեծ մարդ կլինես:
  13. Խելացի մարդը երբեմն շտապում է, բայց ոչինչ չի անում հապշտապ:
  14. Որքան ավելի շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն թաքցնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ կնկատեք դրանք շրջապատող աշխարհում:
  15. Ամենամեծ հայտնագործություններից մեկը, որն անում է մարդն իր համար, այն է, որ նա բացահայտում է, որ ի վիճակի է անել այն, ինչի մասին վախով մտածում էր, որ դա գերազանցում էր իր ուժերը:
  16. Մարդուն կարելի է իշխել միայն իր հավատքի միջոցով, ոչ թե ձեր:
  17. Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել:
  18. Քչախոս մարդուն շատերը երկար ժամանակ խելոք են համարում, նման այն բանի, ինչպես հանգիստ բնավորությունը հաճախ ընդունվում է իբրև ուժեղ:
  19. Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել:
  20. Դուք ենթադրում եք, որ հիմարացրիք այդ մարդուն, իսկ նա ոչինչ էլ չնկատեց, դե, իսկ եթե միայն ձևացրե՞ց, թե չնկատեց, այդ դեպքում ո՞վ է ավելի շատ հիմար վիճակում՝ դու՞ք թե՞ նա:
  21. Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական «ես»-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ:
  22. Մարդը գեղեցիկ է իր վարքի գունագեղությամբ:
  23. Մարդը առանց շատ բաների կարող է ապրել, բայց միայն ոչ առանց մարդու:
  24. Ոչ մի մարդ կեղծավոր չէ իր հաճույքների ժամանակ:
  25. Այն մարդը, որի բախտը բերել է, մի մարդ է, որն արել է այն, ինչ ուրիշները միայն պատրաստվում են անել:
  26. Ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ նշանակում է դադարել մարդ լինել:
  27. Այն մարդիկ, որոնք չափազանց շատ են ուրախություն ճաշակում, անխուսափելիորեն բթանում են:
  28. Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան:
  29. Մարդիկ ամենից շատ գնահատում են արտոնությունները, եթե նույնիսկ դրանք ավագ ջահակրի արտոնություններն են թաղման հանդեսում:
  30. Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին:
  31. Մարդիկ ատում են նրանց, ովքեր զգացնել են տալիս իրենց ավելի ցածր դիրքը:
  32. Մարդը ստեղծված է հասարակության համար։ Նա ընդունակ չէ և քաջություն չունի միայնակ ապրելու:
  33. Մարդ կարող է ինքն իրեն հավատարիմ մնալ լոկ այն դեպքում, եթե նա անդադրում ձգտում է վեր բարձրանալ ինքն իրենից:
  34. Մարդը լոկ այն ժամանակ է ինչ-որ բանի հասնում, երբ հավատում է իր ուժերին:
  35. Մարդը լուսով` մթության, երջանկության մեջ` թշվառության, լիության մեջ` տառապանքների մասին հազվադեպ է մտածում և ընդհակառակը. միշտ մտածում է մթության մեջ` լույսի, թշվառության մեջ` երջանկության, աղքատության մեջ` լիության մասին:
  36. Նշանակություն չունի, թե ինչպիսին են մարդու նպատակները, մտադրությունները, համոզմունքները, նրան դատելու են… ըստ իր գործերի:
  37. Մարդկանց մեծ մասը ընկերակցություն է որոնում ոչ թե որպեսզի լսի, այլ խոսի:
  38. Իսկապես ուժեղ մարդն ընդունում է իր թերությունները:
  39. Ինչքան ավելի ես խելոքանում, այնքան ավելի շատ ես գտնում օրիգինալ մարդիկ: Սովորական մարդը տարբերություն չի տեսնում մարդկանց միջև:

Այլ գրառումներ