Աֆորիզմներ՝ Կյանքի մասին

0
247

Կյանք, հատկանիշ, որով որոշ կենսաբանական գործընթացներ իրականացնող ֆիզիկական մարմինները առանձնացվում են այդ գործընթացները երբեք չունեցած, այդ գործընթացներից զրկված կամ այդ գործընթացներն ունեցող, բայց «կենդանի» չդասակարգվող անկենդան մարմիններից։ Գոյություն ունեն կյանքի տարբեր ձևեր՝ բույսեր, կենդանիներ, սնկեր, պրոտիստներ, արքեաներ և բակտերիաներ։ Այս հատկանիշը հաճախ կարող է երկիմաստ լինել՝ ներառելով կամ դուրս թողնելով վիրուսները, վիրոիդները կամ հնարավոր արհեստական կյանքը։ Կենսաբանությունը այն առաջնային գիտությունն է, որը հետազոտում է կյանքը։
Կյանքի սահմանումը հակասական է։ Ներկայումս կենդանի են համարվում այն օրգանիզմները, որոնք պահպանում են հոմեոստազ, ունեն բջջային կառուցվածք, օժտված են նյութափոխանակությամբ, կարող են աճել, հարմարվել շրջակա միջավայրի պայմաններին, պատասխանել ազդակներին և վերարտադրվել։ Կան կյանքի այնպիսի ձևեր, որոք կենդանու և անկենդանի սահմանում են, օրինակ՝ վիրուսները։ Կյանքի շատ սահմանումներ են առաջարկվել։ Պատմության ընթացքում «կյանքը» սահմանելու շատ փորձեր են եղել և կենդանի ձևերի ծագման վերաբերյալ շատ տեսություններ են առաջարկվել։ Այդ տեսություններից է օրինակ՝ մատերիալիզմը, որը գտնում է, որ ամեն ինչ կազմված է մատերիայից, նյութից, իսկ կյանքը մատերիայի բարդ ձև է։ Հիլոմորֆիզմը հավատում էր, որ ամեն ինչ բաղկացած է մատերիայից և ձևից, իսկ կենդանի օրգանիզմի ձևն էլ իր հոգին է։
Առաջարկում ենք ծանոթանալ կյանքի մասին ամենահանճարեղ 25 մտքերին՝

  1. Կյանքը նման է հեծանիվի ընթացքին։ Հավասարակշռությունը պահպանելու համար պետք է առաջ շարժվել։
  2. Կյանքը բարդ կատակ է․ դրա մասին դժվար է լուրջ խոսել։
  3. Կյանքը պետք է ապրել այնպես, որպեսզի քեզ հիշեն նաև սրիկիաները:
  4. Կյանքը բաժանված չէ քառորդների ու կիսամյակների: Դուք կյանքում չեք ունենա արձակուրդներ, և ոչ ոք չի սպասի, մինչև դուք կգտնեք ինքներդ ձեզ: Բոլոր այդ փնտրտուքները ձեր հաշվին են լինելու:
  5. Ինչպես առակները, կյանքը նույնպես գնահատվում է ոչ թե երկարությամբ, այլ բովանդակությամբ։
  6. Ձգտեք ոչ թե հաջողության, այլ կյանքն իմաստավորելուն։
  7. Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:
  8. Իր կյանքի ընթացքում ամեն մարդ մեկ անգամ «սայթաքում է»՝ ոտքը դնելով իրեն վիճակված մեծագույն հնարավորության վրա: Սակայն, ցավոք, մարդկանց մեծ մասը պարզապես վեր է կենում, թափ տալիս իրեն և շարունակում առաջ քայլել, ասես ոչինչ չի եղել:
  9. Ինչ էլ որ դուք անեք կյանքում, աննշան կլինի, բայց չափազանց կարևոր է, որ դուք դա անեք:
  10. Արդեն ուշ է ետ վերադառնալու և ամեն ինչ նորից սկսելու համար, սակայն դեռ ուշ չէ առաջ շարժվելու և ամեն ինչ ճիշտ անելու համար։
  11. Կյանքի իմաստը նրա ավարտի մեջ է։
  12. Կյանքը տարբեր հայելիներում սեփական դեմքի որոնումն է:
  13. Երիտասարդության տեսակետից կյանքը անվերջ ապագա է, իսկ ծերության տեսակետից՝ շատ կարճ անցյալ:
  14. Կյանքը անտանելի է, երբ մտածում ես նրա մասին և հիասքանչ է, երբ ապրում ես նրանով:
  15. Գտե՞լ եք Ձեր տեղը կյանքում.ուրեմն սպասիր մինչև այն ազատվի:
  16. Հեշտ ապրելը շատ դժվար է:
  17. Ամենագլխավորը մեր կյանքում շատ հաճախ տեղի է ունենում մեր բացակայությամբ:
  18. Եթե կյանքը չլիներ՝ կարելի էր նաև չմեռնել:
  19. Մինչև քսանհինգ տարեկանը զավակները սիրում են իրենց ծնողներին, քսանհինգ տարեկանում` դատապարտում են նրանց, այնուհետև` ներում են նրանց։
  20. Կյանքի սանդուղքը լի է ծեղերով, և առավել ցավոտ նրանք մխվում են, երբ դուք սահում եք սանդուղքով ցած։
  21. Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով չի սովորել տառապանքներ տանել։
  22. Մենք գտնում ենք մեր կյանքում այն, ինչ ինքներս ենք նրանում ներդնում։
  23. Իմաստալից է միայն հանուն ուրիշների ապրած կյանքը։
  24. Ապրել նշանակում է ոչ միայն փոխվել, այլև` մնալ ինչպիսին որ կաս։
  25. Ով չի վտանգում իր կյանքը, նա երբեք այն ձեռք չի բերի։

Այլ գրառումներ