Սեր, մարդուն բնորոշ զգացմունք, խորը, անձնուրաց նվիրվածություն այլ մարդու կամ օբյեկտի նկատմամբ։
Սերը համաշխարհային մշակույթի և արվեստի հիմնարար թեմաներից մեկն է։ Սիրո մասին մտորումները, նրա՝ որպես երևույթի, վերլուծությունը բնորոշ է մարդուն հայտնի հնագույն փիլիսոփայական համակարգերին և գեղարվեստական հուշարձաններին։
Սերը դիտարկվում է նաև որպես փիլիսոփայական կատեգորիա՝ ընտրովի ինտիմ զգացմունքի, սուբյեկտի վերաբերմունքի տեսքով։ Այն համարվում է երջանկության կարևորագույն սուբյեկտիվ ցուցիչ: Սիրո բարդությունն ու բազմաշերտ բնույթը հանգեցրել է տարբեր լեզուներում, մշակույթներում այդ ֆենոմենի բազմաթիվ մեկնաբանությունների։
Սիրո ձևերի առաջին դասակարգումը գալիս է անտիկ հունա-հռոմեական մշակույթից։ Առանձնացվում էին սիրո չորս տեսակներ.
1. «Էրոս» (հին հուն․՝ έρως) — տարերային զգացմունքային խանդավառ սեր՝ ուղղված սիրո առարկայի նկատմամբ պաշտամունքի.
2. «Ֆիլիա» (հին հուն․՝ φιλία) — ընկերային սեր կամ սեր-մտերմություն ըստ գիտակցված ընտրության.
3. «Ստորգե» (հին հուն․՝ στοργή) — գորովալից ընտանեկան սեր.
4. «Ագապե» (հին հուն․՝ ἀγάπη) — զոհական սեր
Առաջարկում ենք ծանոթանալ սիրո մասին ամենահանճարեղ 17 մտքերին՝
- Նրանք, ովքեր սիրում են` կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։
- Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար` քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքում։
- Սիրել` նշանակում է դադարել համեմատել։
- Սերը մեծ գործերի է ոգեշնչում ու ինքն էլ խոչընդոտում դրանց կատարմանը։
- Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է:
- Սերը հրաշալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն` անդունդի եզրին մոտենալու ու նրան պոկելու։
- Սերն այնպիսի ակնոցներ է կրում, որոնց միջոցով պղինձն էլ ոսկի կերևա։
- Սերն ուրախություն է գտնում ամեն մի դատարկ բանի մեջ, եթե այն քեզ հետ սրտակից մարդ է կիսում։
- Սերը նման է պատերազմի` այն հեշտ է ծագում, բայց շատ դժվար է նրան կանգնեցնել։
- Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։
- Սիրել՝ նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ:
- Մենք գիտենք, որ սերն ուժեղ է, ինչպես մահը, բայց փխրուն է ինչպես ապակին:
- Աղքատ է սերը,եթե այն կարելի է չափել:
- Սե՞րը. դա մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է:
- Սիրել՝ նշանակում է տալ և ոչ թե վերցնել:
- Սիրել՝ նշանակում է գործել:
- Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար: