Աֆորիզմներ՝ Տղամարդկանց մասին

0
174

Տղամարդ, արական սեռի մարդ։ Տղամարդն անձ է, որն ունի արական սեռին բնորոշ ֆունկցիոնալ և ձևաբանական հատկանիշներ։ Սովորաբար «տղամարդ» բառը բնութագրում է արական սեռի հասուն տարիքի անձնավորությանը, իսկ երեխայի կամ անչափահասի պարագայում կիրառվում է «երեխա», «երիտասարդ» կամ «տղա» բառերը։
Մինչև 13-15 տարեկանը արական սեռի մարդկանց կոչում են տղա։ Հասունացումից հետո նրան անվանում են պատանի, երիտասարդ, իսկ մեծ հասակում՝ տղամարդ։ Տղամարդը կարող է ամուսնացած լինել. այդ դեպքում նրան անվանում են ամուսին։ Իր երեխաների համար տղամարդը հայր է, իսկ թոռների համար՝ պապ կամ պապիկ։ «Պապիկ» բառն օգտագործվում է նաև բոլոր մեծահասակ տղամարդկանց համար՝ անկախ նրանից նրանք թոռ ունեն, թե ոչ։ Ծերուկը պատկառելի տարիքի տղամարդ նշանակող ավելի կոպիտ բառ է։
Առաջարկում ենք ծանոթանալ տղամարդկանց մասին ամենահանճարեղ 10 մտքերին՝

  1. Առասպելը, թե կանանց տղամարդիկ փողի համար են պետք, հորինել են տղամարդիկ, որոնք փող չունեն։
  2. Կարիերան հրաշալի բան է, բայց ցուրտ գիշերներին այն ոչ ոքի չի կարող տաքացնել։
  3. Եթե տղամարդը ձեզ դուր է գալիս, ցույց տվեք նրան, թե ինչի եք ընդունակ։ Եթե դիմացավ, ուրեմն՝ ձեր տղամարդն է:
  4. Եթե տղամարդիկ ստիպված լինեին երեխա ունենալ, նրանցից ոչ մեկը մեկ երեխայից ավել չէր ունենա։
  5. Առանց թերությունների կին կարող է միայն առանց ուղեղի տղամարդը փնտրել։
  6. Տղամարդկանց ողբերգությունը. կանանց մի մասը նրանց սրտով չէ, մյուսներն անհասանելի են, մյուս մասն էլ գրպանին համապատասխան չեն։
  7. Կանայք, իհարկե, ավելի խելացի են։ Դուք երբևէ հանդիպե՞լ եք մի կնոջ, ով գլուխը կորցնի միայն այն բանի համար, որ տղամարդը գեղեցիկ ոտքեր ունի։
  8. Տղամարդուն կին է պետք, քանի որ ամեն բան չէ կյանքում, ինչի մեղքը կարելի է կառավարության վրա գցել։
  9. Տղամարդիկ, որոնք վատ են արտահայտվում կանանց մասին, սովորաբար միայն մեկին են նկատի ունենում։
  10. Տղամարդկանց մեծ մասն իրենց կանանցից արժանիքներ են պահանջում, որոնց իրենք արժանի չեն։

Այլ գրառումներ