Աֆորիզմներ՝ Փողի մասին

0
208

Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Այն հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի էությունն այն է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողի էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի։ Փողի հիմնական և աչքի ընկնող գործառույթները հետևյալներն են. փոխանակման միջոց, հաշվի միավոր, արժույթի շուկայի և երբեմն հետաձգված վճարման ստանդարտ: Այս բոլոր գործառույթները կատարող ապրանքը կարելի է անվանել փող։
Առաջարկում ենք ծանոթանալ Փողի մասին ամենահանճարեղ 16 մտքերին՝

  1. Հարստությունը կիրթ լինելու մեջ է, իմաստության մեջ, առաքինության մեջ:
  2. Ժամանակը ի տարբերություն փողերի կուտակել չի կարելի:
  3. Փողը լավ ծառա է ,բայց վատ տեր:
  4. Հարստության մեջ սիրտը պնդանում է ավելի արագ,քան ձուն եռացող ջրում:
  5. Ժամանակը ի տարբերություն փողերի կուտակել չի կարելի:
  6. Դրամի հզորությունը տանում է դեպի առաջացումն ամենածույլ ազնվականության ` փողի պարկի ազնվականության:
  7. Սկզբից մարդը զոհաբերում է առողջությունը փող աշխատելու համար: Հետո նա ծախսում է այդ փողը առողջությունը վերականգնելու համար:
  8. Բոլորից հարուստն այն մարդն է, որի ուրախություններն ամենից քիչ են փող պահանջում:
  9. Փողը և ժամանակը ամենածանր բեռն է կյանքում: Առավելապես դժբախտ են նրանք, ովքեր դրանցից ունեն ավելի շատ, քան կարող են օգտագործել:
  10. Մարդը աղքատ է կամ հարուստ է ոչ թե իր ունեցվածքով, այլ իր ներքին բովանդակությամբ:
  11. Փողի նկատմամբ հաճախ արհամարհանք ունեն նրանք, ովքեր այն չունեն:
  12. Սովորաբար փողն ավելի մոտ է նրան, ով մոտ է գերեզմանին:
  13. Փողը ոչ ոքի հիմար չի դարձնում, այն միայն հիմարներին ի ցույց է դնում:
  14. Ով ունի ավելի քիչ, քան ցանկանում է, պետք է գիտենա, որ ունի ավելի շատ, քան արժանի է:
  15. Հարստությունն էլ հոգսեր է պատճառում, եթե շատ է:
  16. Հենց որ որևէ մեկը արվեստում սկսում է աշխատել հանուն փողի, մնաս բարով, լավ ստեղծագործության հույս:

Այլ գրառումներ