Աֆորիզմներ՝ Ֆիլմերի մասին

0
250

Կինոնկար, կինո, կինոֆիլմ, մուլտֆիլմ, կինոարվեստի արտադրանք։ Տեխնիկապես կինոնկարը մի շարք ֆոտոնկարների հաջորդականությունն է, որոնք իրար հետ կապված են ընդհանուր սյուժեով։ Սովորաբար կինոնկարը ուղեկցվում է ձայնով։ Կինոն ստեղծվում է կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորմամբ վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանմամբ։ Կինոն միավորում է տարածական և ժամանակային արվեստների, գրականության, երաժշտության, կերպարվեստի, թատերարվեստի հնարավորությունները և միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցներով ստեղծում կինոնկարներ։
Ներկայումս կինոնկարն ամենօրյա կենցաղի բաղկացուցիչ մաս է։ Սովորաբար կինոնկարը տևում է 90-120 րոպե (1, 5 – 2 ժամ)։
Առաջարկում ենք ծանոթանալ Ֆիլմերի մասին ամենահանճարեղ 15 մտքերին՝

  1. Ինձ համար վախերից ազատվելու միակ միջոցը դրանց մասին ֆիլմ նկարահանելն է:
  2. Գիտե՞ք, թե ինչ է նշանակում` նկարահանվել ֆիլմում. պատկերացրեք, որ դուք լոգանք եք ընդունում, և հենց այդ պահին ձեր լոգարան էքսկուրսիա են բերում:
  3. Կինոն արվեստի մանկությունն է:
  4. Կինոն նվագախմբային պարտիա է` մենակատարների կատարմամբ:
  5. Ես կարծում եմ, որ աշխարհը կինեմատոգրաֆի կարիքն ունի այնքան, որքան որ ծանր վիրավորը կարիք ունի ցավազրկող միջոցի:
  6. Ամեն դեպքում` համր կինոն ափսոս էր: Որքան հաճելի էր տեսնել, թե ինչպես է կինը բերանը բացում, բայց ոչինչ չի լսվում:
  7. Մարդիկ գալիս են կինոթատրոն, որպեսզի կիսեն միևնույն երազանքը:
  8. Ռեժիսորը Կոլումբոս է` նավի վրա. նա ուզում է Ամերիկա հայտնագործել, իսկ խումբը ցանկանում է վերադառնալ տուն:
  9. Կինոն հնարավորություն է տալիս առանց որևէ վտանգի ապրել հիացմունք, կրքեր ու ցանկություններ, որոնք առօրյա կյանքում ճնշվում են:
  10. Կինոյում կրծքի փոխարեն պետք է սիրտը ցույց տալ:
  11. Կինոն բավարարում է կոլեկտիվ գիտակցականի հավերժական պահանջը` ունենալ ընդհանուր հիշողություններ:
  12. Կինոն փախստարան է միայնակների համար:
  13. Ձայնային կինոն բացահայտեց լռությունը:
  14. Կինոն ավելի շատ նման է կամ պետք է նման լինի երաժշտությանը, քան գրական ստեղծագործությանը. այն պետք է լինի տրամադրությունների ու զգացմունքների պրոգրեսիա:
  15. Կինոն չի մեռնի, քանի դեռ կինոթատրոններում մութ կլինի:

Այլ գրառումներ