Աֆորիզմներ՝ Ծերության մասին

0
183

Ծերություն, մարդու կյանքի ժամանակահատված, որը սկսվում է օրգանիզմի՝ բազմանալու ունակության կորստով և վերջանում մահվամբ։ Հաճախ ուղեկցվում է առողջության, մտավոր ունակությունների, տարբեր գործառույթների վատթարացմամբ։ Ծերությունը բաժանվում է մի քանի ենթափուլերի՝ տարեցություն, բուն ծերություն և երկարակեցություն։
Կյանքի այս ժամանակահատվածում աշխատող անձինք իրավունք ունեն թոշակի անցնել։ Կենսաթոշակային տարիքը տարբեր երկրներում տարբեր է. տատանվում է 55-ից 70-ի միջև։ Կան նաև աշխատող կենսաթոշակառուներ։
Հին դարերում 30-40 տարեկանը ծերության շեմ է համարվել (որից հետո 5-10 տարի է մնացել ապրելու), իսկ միջին դարերում այդ շեմն անցել է 40-50 տարին։
Հին եգիպտական արվեստում կանայք գրեթե միշտ պատկերվել են իդեալականացված` երիտասարդ և գրավիչ, մինչդեռ տղամարդիկ ներկայացվել են և՛ երիտասարդ, և՛ ծեր տարիքում` իրատեսորեն կամ իդեալականացված։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 60 և ավելի բարձր տարիքի աշխարհի բնակչության դինամիկան XX դարի երկրորդ կեսին և XXI դարի սկզբին հետևյալն է եղել. 1950 թվականին` 205 միլիոն մարդ, 2000 թվականին` 600 միլիոն մարդ, իսկ 2009 թվականին՝ ավելի քան 737 միլիոն մարդ։
2009 թվականին աշխարհում միջին հաշվով 60-ից բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմել է 10.8%: Ծերերի թվաքանակը ամենափոքրն է եղել Քաթարում և ԱՄԷ-ում (1,9%), իսկ ամենամեծը` Ճապոնիայում (29,7%)։
Առաջարկում ենք ծանոթանալ ծերության մասին ամենահանճարեղ 21 մտքերին՝

  1. Լավ մեղեդիներ կարելի է նվագել և հին ջութակով։
  2. Ե՞րբ է մարդ պարզում, որ ինքը ծերացել է․ երբ դադարում է ապրել հույսերով ու ապրում է լոկ հիշողություններով։
  3. Ըստ էության՝ ծերությունը սկսվում է այն պահից, երբ մարդը կորցրել է սովորելու ընդունակությունը։
  4. Ծեր խենթերը երիտասարդներից ավելի խենթ են:
  5. Ծերանալը տաղկտկալի է, բայց դա առայժմ երկար ապրելու միակ հայտնի հնարավորությունն է:
  6. Ծեր հասակում ոչ մի բանից այնպես չպետք է զգուշանալ, ինչպես ծուլությունից ու անգործությունից։
  7. Ծերանալու արվեստն այն է, որ լինես երիտասարդներին նեցուկ, ոչ թե արգելք, ուսուցիչ, ոչ թե մրցակից, հասկացող, ոչ թե անտարբեր։
  8. Ծերությունը վրա է հասնում, երբ մարդ սկսում է ասել. ”Երբեք ես ինձ այսպես երիտասարդ չեմ զգացել”։
  9. Կյանքի երեկոն իր հետ բերում է իր լամպը։
  10. Մարդը ծերանում է միայն այն ժամանակ, երբ ոչինչ այլևս չի զգում:
  11. Մենք ծերանում ենք, բայց դա միակ միջոցն է երկար ապրելու։
  12. Շատերը ծերանում են իրենց տարիքից զգալիորեն շուտ։
  13. Ծերունին զրկված է մարդկային ամենակարևոր իրավունքներից մեկից․ նրան դատում են ոչ հավասարները։
  14. Ծեր դառնալու արվեստը մեծ բան չէ․ արվեստը ծերությունը հաղթահարելն է։
  15. Ծերությունը ցավալի է այն պատճառով, որ նրա գալստյան հետ մենք զրկվում ենք ոչ միայն ուրախություններից, այլև հույսերից։
  16. Մարդիկ վախենում են ծերությունից այն ժամանակ, երբ վստահ չեն, թե կապրեն մինչև ծերություն։
  17. Ծերանալ՝ նշանակում է ազատվել անցյալի նկատմամբ վախից։
  18. Ծուխը բոցի ծերությունն է։
  19. Պարապ կյանքն անժամանակ ծերություն է։
  20. Ծերունիները սովորաբար չեն գայթում։ Նրանք քայլելու մեջ հասուն փորձ ու մանկան զգուշություն ունեն։
  21. Կնճիռները ճակատին անխուսափելի են, բայց թող նրանք չլինեն սրտին։ Ոգին չպետք է ծերանա։

Այլ գրառումներ