Աֆորիզմներ՝ Հայրենասիրության մասին

0
204

Հայրենասիրության պատմական աղբյուրը դարերով ու հազարամյակներով առանձին պետությունների գոյատևումն է որոշակի վայրում, ինչի արդյունքում ձևավորվում է կապվածություն հայրենի հողին, լեզվին ու ավանդույթներին, այն ներառում է ազգայնականությանը հատուկ մի շարք եզրույթներ։ Ազգերի կազմավորման ու ազգային պետությունների ստեղծման պայմաններում հայրենասիրությունը դառնում է հասարակական գիտակցության բաղադրիչ մաս XVIII դարում։
Այլ անձանց վերագրելով հայրենասիրական զգացմունքներ, իսկ որոշ իրադարձությունների տալով հայրենասիրական նրբերանգ՝ բնութագրող անձը դրանով հաճախ տալիս է դրական գնահատական։ Այն հակադրելի է ունիվերսալիզմից առաջ եկած աշխարհաքաղաքացիության հոսանքին, որը ենթադրում է համամարդկային շահի գերակայում նեղ ազգային կամ էթնիկ շահից։
Հայրենասիրության մասին պատկերացումները կապված են հայրենիքի նկատմամբ սիրո հետ, սակայն հայրենասիրության էության վերաբերյալ պատկերացումները տարբեր մարդկանց մոտ տարբեր են։ Այդ պատճառով էլ ոմանք իրենց համարում են հայրենասեր, մյուսները՝ ոչ։
Առաջարկում ենք ծանոթանալ Հայրենասիրության մասին ամենահանճարեղ 20 մտքերին՝

  1. Աշխատիր առյուծի հետքեր թողնել ցեղիդ պատմության մեջ, և բնա’վ մի’ մտածիր այն մասին, թե մի օր աղվեսը կարող է իր ապականությունը փռել թողածդ հետքերի վրա:
  2. Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում:
  3. Ավելի լավ է չոր հաց՝ սեփական տանը, քան բազում կերակուրներ՝ օտար սեղանից:
  4. Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
  5. Ով հայրենիքի համար ամեն ինչ չի անում, ոչինչ չի անում:
  6. Կա հանցագործություն, որ չի ներվում, դա հայրենիքին դավաճանելն է:
  7. Իմ երկրի լույսը, իմ երկրի երկինքը կամացուկ ինձ ետ են կանչում:
  8. Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:
  9. Ինչպես որ քաղցր են ծնողները, այնպես էլ քաղցր է ծննդավայրը:
  10. Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի:
  11. Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան կարոտը հայրենիքի նկատմամբ:
  12. Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է, քան մեր սեփականը: Այդ մարմինը հայրենիքն է;
  13. Սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է:
  14. Հայրենիքին դավաճանելու համար հարկավոր է հոգու արտակարգ ստորություն:
  15. Միայն դատարկամիտ մարդիկ չեն զգում հայրենիքի գեղեցիկ ու վեհ զգացումը:
  16. Օտարի հողին մի՛ հետամտիր, բայց քո երկիրն էլ նոցա մի՛ մատնիր:
  17. Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
  18. Հայրենիքը սիորւմ ես ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է:
  19. Ով իր հայրենիքը չի սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու:
  20. Հայրենասիրությունը նաև հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակը անմար պահելն է:

Այլ գրառումներ