Աֆորիզմներ՝ Անկեղծության մասին

0
178

Անկեղծություն, անհատի բարոյական հատկություն, մտածելակերպ և վարվելակերպ՝ մարդկանց, մարդկային ընդհանրությունների և իր նկատմամբ։ Անկեղծությունը ոչ թե ժառանգական, բնածին, այլ ձեռքբերովի բարոյական որակ է՝ պայմանավորված մարդկանց հասարակական գործունեության օբյեկտիվ անհրաժեշտությամբ ու պահանջներով, հասարակական պրակտիկայով, դաստիարակությամբ։ Անկեղծություն նշանակում է խոսքի և գործի, մտածելակերպի և գործելակերպի, նպատակի և միջոցի, երևույթի և էության ներդաշնակություն, ճշմարտացիություն, սկզբունքայնություն և անկեղծություն։ Հակամարտ հասարակարգերում անկեղծությունը դասակարգային հասկացողություն է։
Առաջարկում ենք ծանոթանալ անկեղծություն մասին ամենահանճարեղ 12 մտքերին՝

  1. Մարդիկ միշտ էլ անկեղծ են. միայն նրանց անկեղծությունը փոփոխվում է:
  2. Անկեղծությունը ամեն մի հանճարեղության աղբյուրն է:
  3. Ես կարող եմ խոստանալ անկեղծ լինել, սակայն անկողմնակալ՝ երբեք:
  4. Ով արդարամիտ է իր և ուրիշների հանդեպ և միշտ մնում է այդպիսին, նա ունի մեծագույն տաղնդների լավագույն հատկանիշը:
  5. Անկեղծությունն ուժ է, և խարդախները իզուր են արհամարհում այն:
  6. Անկեղծությունը չի կարելի համարել ճշմարտության վկայություն և ճշմարիտ վարքագծի ապացույց. դուք կարող եք թույն խմել, անկեղծորեն հավատալով, որ անհրաժեշտ դեղամիջոց եք ընդունել, բայց արդյո՞ք ձեր հավատը կփրկի ձեզ մահից:
  7. Անկեղծությունը ճշմարտություն չէ:
  8. Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ:
  9. Անկեղծությունը մի բաց սիրտ է:
  10. Արդարությունը ընկերության կշեռքի նժարն է:
  11. Անկեղծ, մաքուր, բոցաշունչ ու անխոնջ հոգին տաճար է, որի մեջ ամենից հեշտ է լսել ճշմարտության հայտնությունը:
  12. Անկեղծությունը, որի մեջ կարեկցանք չկա, նման է կարեկցանքի, որի մեջ անկեղծություն չկա:

Այլ գրառումներ