Աֆորիզմներ՝ Հաջողության մասին

0
181

Հաջողություն, անձի կամ կազմակերպության՝ սեփական նպատակների իրականացում։ Նպատակները կարող են ինչպես նյութական (օր.՝ աշխատավարձ, շահույթ), այնպես ել ոչ նյութական (ճանաչում, հաղթանակ, որևէ ունակության ձեռք բերում) բնույթ կրել։
Մեր օրերում «հաջողությունը» որպես երևույթ՝ հետազոտութունների և ուսուցանման առարկա է հանդիսանում։
Առաջարկում ենք ծանոթանալ հաջողության մասին ամենահանճարեղ 40 մտքերին՝

    1. Երբեք, երբեք, երբեք, երբեք չհանձնվեք …
    2. Աշխարհի ամենապերճախոս հռետորը հաջողությունն է:
    3. Հաջողությունը՝ ահա թե ինչն է ստեղծում Մեծ մարդկանց:
    4. Հաջողությունը հաճախ միակ տեսանելի տարբերությունն է հանճարի և խելագարի մեջ:
    5. Հաջողությունը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ, քաջություն ունենալ շարունակելու՝ ահա թե ինչն է իսկականից կարևոր:
    6. Ինչպես կյանքում հասնել հաջողության: Եթե ցանկանում եք կյանքում հասնել հաջողության, դարձրեք համառությունը ձեր լավագույն ընկեր, փորձը՝ իմաստուն խորհրդական, զգուշությունը՝ ավագ եղբայր, իսկ հույսը՝ հրեշտակ-պահապան:
    7. Իմաստ չունի վարձել խելացի մարդկանց, իսկ հետո ցուցում տալ նրանց, թե ինչ անել: Մենք վարձում ենք խելացի մարդկանց, որպեսզի նրանք ասեն, թե մենք ինչ անենք:
    8. Նա, ով ուզում է իր աշխատանքի արդյունքը տեսնել անհապաղ, պետք է կոշկակար դառնա:
    9. Մեծ գործերը պետք է կատարել առանց մտածելու, որպեսզի վտանգի մասին միտքը չթուլացնի խիզախությունը և արագությունը:
    10. Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Մի վախեցեք սխալներ անելուց, վախեցեք սխալները կրկնելուց:
    11. Արա, ինչ կարող ես, նրանով, ինչ ունես և այնտեղ, որտեղ գտնվում ես:
    12. Իրականում հաջողությունն ու փառքը պատկանում են նրան, ում դեմքը պատված է փոշով, քրտինքով ու արյունով, ով արիաբար ձգտում է հաղթանակի, ով սխալվում է և նորից ու նորից սկսում զրոյից, որովհետև չեն լինում ջանքեր առանց մոլորությունների ու սխալների:
    13. Յուրաքանչյուր նախագծում կարևորագույն գործոնը հաջողության հանդեպ հավատն է: Առանց հավատի հաջողությունն անհնարին է:
    14. Ես հստակ հավատում եմ հաջողությանը: Եվ նկատել եմ. ինչքան ես շատ եմ աշխատում, այնքան ես ավելի հաջողակ եմ:
    15. Նյու-Յորքում ես իմացա, որ չկա ավելի լավ դեզոդորանտ, քան հաջողությունը:
    16. Չի կարելի վերադառնալ անցյալ և փոխել մեկնարկը, բայց կարելի է մեկնարկել հիմա և փոխել ավարտը:
    17. Դու հաջողակ ես, հարկավոր է միայն հավատալ դրան և շարժվել առաջ:
    18. Տեր աստված, տուր ինձ ուժ, որպեսզի հաղթահարեմ այն, ինչ կարող եմ. տուր ինձ արիություն, որպեսզի հաշտվեմ նրա հետ, ինչը չեմ կարող անել, և տուր ինձ իմաստություն, որպեսզի զանազանեմ մեկը մյուսից:
    19. Նույն գործը կատարող երեք մարդու հարցրին, թե ինչ են անում: Առաջինն ասաց. «Ես քար եմ մանրում», մյուսն ասաց. «Ես ապրուստի միջոց եմ վաստակում», երրորդն էլ թե. «Իսկ ես տաճար եմ կառուցում»:
    20. Մարդկանց հետ վարվելու ունակությունը ապրանք է, որը կարելի է գնել այնպես, ինչպես գնում են միրգը կամ սուրճը… Եվ ես այդպիսի ունակության համար կվճարեմ առավել, քան որևէ այլ բանի համար:
    21. Ոչ-մի հաղթող չի հավատում պատահականությանը:
    22. Հաջողության գաղտնիքը նրանում է, որպեսզի հրաժարվես հին, մեռած և անառողջ մտքերից:
    23. Հաջողակ տղամարդը նա է, ով վաստակում է ավելին, քան կարող է ծախսել իր կինը: Հաջողակ կինը նա է, ով կարողացել է գտնել իրեն այդպիսի տղամարդ:
    24. Ոչինչ այնքան չի ուղեկցում Հաջողությանը, որքան Հաջողությունը:
    25. Հաղթողին ոչ-ոք չի հարցնի՝ ճիշտ է նա արդյոք ասում, թե ոչ:
    26. Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից:
    27. Հաջողության հասած ամեն մի տղամարդու հետևում կանգնած է հպարտ կինը և զարմացած զոքանչը:
    28. Գնա քո ճանապարհով և թող մարդիկ խոսեն ինչ ուզում են:
    29. Ես չեմ կարող ձեզ տալ հաջողության բանաձևը, սակայն պատրաստ եմ առաջարկել անհաջողության բանաձևը՝ փորձեք բոլորին դուր գալ:
    30. Սովորել պետք է ոչ թե սեփական, այլ ուրիշների սխալների վրա:
    31. Թշնամին, որը ձեր սխալներն է գտնում, առավել օգտակար է, քան բարեկամը, որ ցանկանում է դրանք թաքցնել:
    32. Երբ արդեն անհնար է լարված աշխատել, սկսիր աշխատել խելացի:
    33. Երբ ձեր մասին վատ են խոսում, դրանից վատ կարող է լինել միայն մեկ բան լինել՝ երբ ձեր մասին ընդհանրապես չեն խոսում:
    34. Քաջություն ունեցիր օգտվելու սեփական խելքից:
    35. Ջրափոսի մեջ մեկը տեսնում է միայն ջրափոսը, իսկ մյուսը՝ նայելով նրա մեջ, տեսնում է երկնքի աստղերը:
    36. Դաստիարակեք ձեր մեջ առողջ անհարգալից վերաբերմունք անիրականի հանդեպ:
    37. Գնացեք և արարեք, դուք միշտ ժամանակ կունենաք արդարանալու հետագայում:
    38. Իմ առաջին պատվիրանն այսպիսին է՝ լսեցեք, լսեք նրանց, ովքեր գործ են անում:
    39. Թողեք ինձ իմ գործարանները, սակայն վերցրեք իմ աշխատողներին և շուտով գործարանների հատակները կծածկվեն խոտով: Վերցրեք իմ գործարանները, սակայն ինձ թողեք իմ մարդկանց և շուտով մենք կունենանք նոր գործարաններ՝ նախկիններից ավելի լավը:
    40. Սխալների առջև փակում ենք դռները, իսկ ճշմարտությունը փակուղու առջև է՝ «ինչպես ներս մտնեմ»:

Այլ գրառումներ