Աֆորիզմներ՝ Առաքինության մասին

0
208

Առաքինությունը փիլիսոփայական և կրոնական տերմին է, որը նշանակում է որոշակի անձի բնույթի դրական բարոյական հատկություն` որոշված ​​նրա կամքով և գործողություններով. բարոյական օրենքը(պատվիրանները) կատարելու կամքի անընդհատ ակտիվ ուղղություն:
Ըստ Հեսիոդոսի, առաքինության ճանապարհը ցավոտ ու դժվար է, այն տրված չէ ծնունդից, բայց կյանքում անընդհատ ջանքեր է պահանջում:
Ըստ Պլատոնի, առաքինությունները հիմնված են հոգու հատկությունների վրա. Իմաստությունը՝ բանականության վրա, համարձակությունը՝ կամքի վրա, չափավորությունը՝ զգայականությունը հաղթահարելու վրա: Արդարությունը նախորդող երեք առաքինությունների համադրություն է: Պլատոնը կարծում էր, որ յուրաքանչյուր դաս ունի իր առաքինությունը. Փիլիսոփաներն ունեն իմաստություն, իշխողների համար՝ արդարություն, ռազմիկները քաջություն ունեն. ֆերմերներն ու արհեստավորները չափավորություն ունեն:
Առաջարկում ենք ծանոթանալ Առաքինության մասին ամենահանճարեղ 15 մտքերին՝

  1. Արդարությունը բոլոր առաքինություններից բարձրագույնն է:
  2. Առաքինությունը ևս կարող է արատ դառնալ, եթե նրան ճիշտ չօգտագործե:
  3. Առաքինությունը կրքերի բացակայությունը չէ, այլ դրանց կառավարումը:
  4. Երկարատև չափավորությունը շռայլության ձգտում է ծնում:
  5. Ամենաառաքինի կանայք էլ երբեք լիովին ողջախոհ չեն լինում:
  6. Մոլագարի հակումներն ավելի շուտ են համբավ բերում, քան թե առաքինություններն ու տաղանդը:
  7. Ներողամտությունը խիզախների առաքինությունն է:
  8. Կա մի սահման, որից հետո զսպվածությունը դադարում է առաքինություն լինելուց:
  9. Իմ անձնական փորձառությունից ելնելով` կարող եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր արատներ չունեն, զուրկ են նաևառաքինություններից:
  10. Չափից դուրս առաքինությունները սահմանակից են արատներին:
  11. Նա օժտված է բոլոր առաքինություններով, որ ես ատում եմ, սակայն զուրկ է այն արատներից, որոնցով ես հիանում եմ:
  12. Ես կնախընտրեի ծիծաղել մեղավորների հետ, քան լացել սրբերի հետ:
  13. Առաքինությունը ժառանգաբար չի փոխանցվում:
  14. Կատարյալ առաքինությունը սեփական չափն իմանալն է:
  15. Առաքինի մարդը սպանություն չի գործում ոչ թե նրա համար, որ գոյություն ունի «մի´ սպանիր» բարոյական նորմը, այլ նրա համար, որ ինքն ընդունակ չէ սպանելու:

Այլ գրառումներ