Աֆորիզմներ՝ Կանանց մասին

0
183

Կին, իգական սեռին պատկանող մարդ: «Կին» բառը սովորաբար նշանակում է հասուն մարդ, իսկ երեխային կամ դեռահասին բնութագրելու համար օգտագործվում են «աղջիկ» և «աղջնակ» բառերը: Որոշ դեպքերում «կին» բառը կիրառվում է անկախ տարիքից, օրինակ՝ «կանանց իրավունքներ» արտահայտության մեջ: «Կին» բառը նաև կարող է նշանակել սեռական պատկանելություն, և ոչ թե՝ մարդու սեռը[1][2]: Սովորաբար կինը սեռական զարգացման ժամանակահատվածից մինչև դաշտանադադարը կարող է երեխաներ ծնել և նրանց կրծքով կերակրել[3], չնայած որոշ կանայք, մասնավորապես՝ անպտուղները, տրանսգենդերները, հերմաֆրոդիտ կանայք, դա անել չեն կարող:
Առաջարկում ենք ծանոթանալ կանանց մասին ամենահանճարեղ 36 մտքերին՝

  1. Կանանց մոտ ամեն ինչ սիրտ է, նույնիսկ գլուխը:
  2. Ամուսնացի՛ր՝ ինչ էլ որ լինի։ Եթե լավ կին հանդիպի՝ կլինես բացառություն, իսկ եթե վատը՝ կդառնաս փիլիսոփա:
  3. Պնդել այն գաղափարը, որ անհնար է ողջ կյանքում սիրել միևնույն կնոջը, նույնքան անմիտ է, որքան ենթադրել, որ տարբեր մեղեդիներ նվագելու համար երաժշտին տարբեր ջութակներ են հարկավոր:
  4. Սիրեկանը կնոջը սովորեցնում է այն, ինչ ամուսինը նրանից թաքցրել է:
  5. Մշտապես լացող կինը ոչ թե կարեկցանք, այլ զայրույթ է արթնացնում:
  6. Եթե տղամարդն ու կինը անվերջ գժտվում են, երկուսից մեկը` կամ նրանք պաշտում են միմյանց, կամ չեն կարող միմյանց տանել:
  7. Կանայք երկու զենք ունեն՝ արցունքները և թարթչաներկը, բայց դրանք միաժամանակ օգտագործելն անհնար է:
  8. Գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի:
  9. Խելացի կանայք ավելի են սիրում խելացի տղամարդկանց, քան խելացի տղամարդիկ խելացի կանանց:
  10. Զսպիր քեզ, երբ վիրավորված ես ու տեսարան մի սարքիր, երբ ցավեցրել են. ահա իդեալական կնոջ գաղտնիքը:
  11. Այն կինը, ով չի օգտվում շպարից, չափից ավել կարծիք ունի իր մասին:
  12. Կինը մտահոգվում է ապագայի մասին, մինչև ամուսնանալը: Տղամարդը չի մտածում ապագայի մասին՝ մինչև ամուսնանալը:
  13. Բոլոր դեպքերում յուրաքանչյուր տղամարդու կյանքում մեկ կին է՝ մնացած կանայք նրա ստվերն են:
  14. Յուրաքանչյուր աղջիկ միշտ պետք է հիշի երկու բան՝ ի՞նչ և ու՞մ է ուզում նա:
  15. Հաջողակ տղամարդը նա է, ով վաստակում է ավելին, քան կարող է ծախսել իր կինը: Հաջողակ կինը նա է, ով կարողացել է գտնել իրեն այդպիսի տղամարդ:
  16. Համարյա թե բոլոր տղամարդիկ էլ կարող են դիմակայել թշնամական վերաբերմունքին, բայց եթե դուք իրոք ուզում եք պարզել նրա էությունը, իրեն պաշտոն տվեք:
  17. Այն կինը, որին բոլորը սառն են համարում, պարզապես դեռ չի հանդիպել մի մարդու, որն իր մեջ կրակ արթնացներ:
  18. Կանայք շատ տոկուն են. նրանք դիմանում են նույնիսկ տղամարդկային սիրուն:
  19. Խնդրիր կնոջը հանվել և դու կիմանաս, թե ինչ է նա մտածում քո մասին:
  20. Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա:
  21. Կանանց հարգելը պարտավորություն է,որին պետք է ենթարկի ամեն մի ազնիվ մարդ իր ծնված օրվանից:
  22. Տղամարդը ներում և մոռնում է,կինը ներում է ՝միայն այդքանը:
  23. Ով սիրահարված կին չի տեսել, նա չի կարող ասել, թե ինչ է կինը:
  24. Կանանց խոսել ստիպելու հազարավոր հնարքներ կան,սակայն չկա մեկը որ ստիպի նրանց լռել:
  25. Ով ընդունակ է կառավարել կնոջը, նա ընդունակ է պետություն կառավարելու:
  26. Մենք սիրում ենք միայն այն կանանց,որոնք երջանկություն են տալիս:
  27. Կինը հազվադեպ է խորհուրդ հարցնում իր համար հարսանեկան զգեստ գնելուց առաջ:
  28. Ամուսնություն. միակ պատերազմը, երբ դուք քնում եք թշնամու հետ:
  29. Տղամարդը միշտ ցանկանում է լինել կնոջ առաջին երազանքը, իսկ կինը երազում է լինել տղամարդու վերջին սիրավեպը:
  30. Ամենաանտանելի մարդիկ իրենց հանճարեղ համարող տղամարդիկ են և իրենց անդիմադրելի համարող կանայք:
  31. Կնոջը երբեք չի կարելի զինաթափել հաճոյախոսությամբ, տղամարդուն միշտ կարելի է:
  32. Երբ տղամարդը երբևիցե սիրում է մի կնոջ, նա պատրաստ է ամեն ինչ անել նրա համար, բացի սիրելուց:
  33. Ամենահիմար կինը կարող է հարմարվել խելոք տղամարդուն, բայց տխմար տղամարդուն կարող է հարմարվել միայն խելոք կինը:
  34. Այն կինը, որը ջանում է նմանվել տղամարդուն, նույնքան այլանդակ է, որքան կանացի տղամարդը:
  35. Երբ տղամարդն ընդունում է կնոջ հավասարությունն իր հետ, ապա նա հրաժարվում է իր նկատմամբ այն հայացքից, թե նա իր սեփականությունն է:
  36. Տղամարդու համար չկա առավել ծանր վիրավորանք, քան նրան հիմար անվանելը, կնոջ համար` ասել, թե նա այլանդակ է:

Այլ գրառումներ