Աշխատանք, ամենից առաջ մարդու և բնության միջև տեղի ունեցող պրոցես, որի ընթացքում մարդը նպատակահարմար արտադրողական գործունեությամբ ձևափոխում է բնության առարկաները՝ իր պահանջմունքները բավարարելու համար. մարդկանց գոյության պայման, մշտական, բնական անհրաժեշտություն, առանց որի չէր լինի մարդկային կյանքը։ Աշխատանքը բացառապես հատուկ է մարդուն և վճռական դեր է ունեցել նրա ձևավորման գործում։ Աշխատանքն անխզելիորեն կապված է մարդկային հասարակության զարգացման հետ։ Աշխատանքի օգնությամբ են ստեղծվել մարդկության բոլոր բարիքները։
Առաջարկում ենք ծանոթանալ աշխատանքի մասին ամենահանճարեղ 27 մտքերին՝
- Աշխատասիրությունը սովորում ենք 3 տարում ,ծուլությունը՝ 3 օրում։
- Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով։
- Աշխատելիս հիվանդ է, ուտելիս առողջ։
- Աշխատող մարդը միշտ փող կունենա։
- Աշխատանքը լեռներ կհավասարեցնի։
- Աշխատող խոփը չի ժանգոտի։
- Աշխատանքը մայրն է ամեն բարիքի,իսկ ծուլությունը՝ չարիքի։
- Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։
- Աշխատանքը գայլ չէ, անտառ չի փախչի։
- Ով աշխատի, նա կուտի։
- Երկաթը տաք-տաք են ծեծում։
- Գյուղ կանգնի, գերան կկոտրի։
- Ծառը կոտրելը՜ վայրկյան է,աճեցնելը՝ տարիներ:
- Աշատանքը չի խայտառակում մարդուն, դժբատաբար պատահում են աշխատանքը խայտառակող մարդիկ:
- Թեև աշխատանքն ու հաճույքը տարբեր են իրենց բնույթով, այնուամենայնիվ նրանց միջև գոյություն ունի ինչ-որ բնական կապ:
- Աշխատանք… ողջ մարդկային կյանքի առաջին հիմնական պայմանն է, և ընդսմին այն աստիճանի, որ մենք որոշ իմաստով պետք է ասենք. աշխատանքն ստեղծել է իրեն իսկ մարդուն:
- Աշխատանքով է ճանաչվում վարպետը:
- Աշխատանքը կյանքի ժամացույցի զսպանակն է. կարելի է հոգնել նրանից, բայց ավելի շուտ` հոգնել ծուլությունից:
- Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության:
- Աշխատանքը անեծք է հարբեցողների համար:
- Աշխատասեր հողագործը տնկում է ծառեր որոնք պտուղը ինքը երբեք չի տեսնելու:
- Աշխատանքը ամենից առաջ բնության ու մարդու միջև կատարվող պրոցես է,որի մեջ մարդը սեփական գործունեությամբ միջնորդավորում, կարգավորում է ու հսկում նյութափոխանակությունն իր և բնության միջև:
- Աշխատանքը նման է գեղեցիկ կնոջ՝ նա սպասել չի սիրում:
- Օգտակար աշխատանքն ինքնին բավական է, ոչ շնորհիվ իր խոստացած օգուտների:
- Աշխատասեր մարդը միշտ գտնում է, որ իր աշխատանքը տակավին ավարտված չէ:
- Աշխատանքը նման է գեղեցիկ կնոջ՝ նա սպասել չի սիրում:
- Աշխատասիրությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության: