Աֆորիզմներ՝ Երիտասարդության մասին

0
185

Երիտասարդություն (20-23 տարեկանից-30 տարեկան), օնտոգենետիկ զարգացման փուլ, որն ընդգրկում է պատանեկության ավարտից մինչև մոտավորապես 30 տարեկան, երբ մարդը այս կամ այն չափով հաստատվում է «հասուն» կյանքում։ Երիտասարդությունն, առաջին հերթին, ընտանիքի ստեղծման, ընտրած մասնագիտության յուրացման, հասարակական կյանքի և նրանում սեփական դերի նկատմամբ վերաբերմունքի որոշարկման ժամանակն է։
Երիտասարդությանը հատուկ է օպտիմիզմը։ Մարդը սկսում է իրացնել իր կյանքի մտահղացումը, նա լեցուն է ուժով և էներգիայով, իր նպատակներն ու իդեալներն իրագործելու ցանկությամբ։ Երիտասարդության տարիքում առավել հասանելի են մասնագիտական գործունեության ամենաբարդ տեսակները, առավել ամբողջական և ինտենսիվ ընթանում է շփումը, առավել հեշտ հաստատվում և զարգանում են ընկերական և սիրային հարաբերությունները։
Երիտասարդությունը ինքնաիրացման համար ամենաօպտիմալ ժամանակն է. ակտիվորեն փնտրվում են նպատակների իրականացման նոր հնարավորություններ։
Երիտասարդությունը ամենարժեքավոր տարիքն է, որն իր սովորություններով, արժեքներով, ճաշակով ազդում է ամբողջ հասարակության արժեքների, սովորությունների վրա։ Երիտասարդությունը որպես տարիքային զարգացման փուլ ամենագրավիչն է։
Առաջարկում ենք ծանոթանալ երիտասարդության մասին ամենահանճարեղ 17 մտքերին՝

  1. Երիտասարդները երազում են, ծերերը՝ վերհիշում:
  2. Դուք հասուն կդառնաք այն օրը, երբ առաջին անգամ սրտանց կծիծաղեք… ինքներդ ձեզ վրա:
  3. Պատանեկան արատները պետք չէ պահել մինչև ծերություն. ծերությունը իրենն է բերում:
  4. Երիտասարդ ժամանակ մարդ սովորում է, ծեր տարիքում՝ հասկանում:
  5. Երիտասարդության տարիներին մարդ գրեթե միշտ հավատում է այն ամենին, ինչ գրում է սիրային նամակներում:
  6. Այն երիտասարդը, որը երբեք չի արտասվել, վայրենի է, իսկ այն ծերունին, որը երբեք չի ծիծաղում, տխմար:
  7. Յուրաքանչյուր մարդ երեք երիտասարդություն ունի. մարմնի երիտասարդություն, սրտի երիտասարդություն ու մտքի երիտասարդություն: Դժբախտաբար, նրանք երբեք չեն համընկնում:
  8. Հին ջութակով ևս կարելի է լավ մեղեդիներ նվագել:
  9. Պարապ կյանքն անժամանակ ծերություն է:
  10. Երիտասարդության տարիների շռայլումները ծերության մուրհակներ են, որոնցով ստիպված ես երեսուն տարի տոկոսներ վճարել:
  11. Ծերությունը սկսվում է այն պահից, երբ մենք կորցնում ենք սովորելու ընդունակությունը:
  12. Երիտասարդներն ուրախ են, որովհետև նրանք ունեն գեղեցիկը տեսնելու ունակություն: Ցանկացած ոք, ով պահպանում է գեղեցիկը տեսնելու ունակությունը, երբեք չի ծերանում:
  13. Երիտասարդ դառնալու համար շատ երկար ժամանակ է պահանջվում:
  14. Աշխարհում երիտասարդության շատրվան կա. դա քո միտքն է, քո տաղանդը, քո ստեղծարարությունը, որը դրսևորվում է քո և քո սիրելի մարդկանց կյանքում: Երբ սովորես օգտվել այդ շատրվանի ջրերից, դու իսկապես պարտության կմատնես տարիքին:
  15. Ցանկացած պետության հիմքը դրանում բնակվող երիտասարդության կրթությունն է:
  16. Երիտասարդները հակված են կարծել, թե իրենք բավականաչափ իմաստուն են ճիշտ նույն կերպ, ինչպես հարբածները հակված են կարծել, թե իրենք բավականաչափ սթափ են:
  17. Քառասուն տարեկանը երիտասարդության ծերությունն է, իսկ հիսունը՝ ծերության երիտասարդությունը:

Այլ գրառումներ