Աֆորիզմներ՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

0
250

Անտուան Մարի Ժան-Բատիստ Ռոժե դը Սենտ-Էքզյուպերի, ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու։ Առավելապես հայտնի է իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակով, որը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Նա ասել է. «Մարդիկ երազում են երկինք բարձրանալ և արդեն բարձրանում են։ Բայց պարզվում է, որ երկնքում էլ երազողներ կան, որ ուզում են Երկիր իջնել…»։
Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ծնվել է ֆրանսիական Լիոն քաղաքում։ Նա Վիկոնտ Ժան դը Սենտ-Էքզյուպերիի ու Մարի դը Ֆոնկոլոմբի հինգ երեխաներից երրորդն էր։ Չորս տարեկան հասակում կորցրել է հորը, երեխաների դաստիարակությամբ զբաղվել է մայրը։
1912 թվականին Ամբերի ավիացիոն դաշտում առաջին անգամ ինքնաթիռով օդ է բարձրացել։
Նա կատարելագործել է իր գիտելիքները, բայց …
Առաջարկում ենք ծանոթանալ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահանճարեղ 13 մտքերին՝

  1. Հաջողությունը ծնվում է բազմաթիվ անհաջող ջանքերից։
  2. Անօգուտ է ակնկալել, որ, առավոտյան կաղին ցանելով, երեկոյան կնստես կաղնու շվաքի տակ։
  3. Մարդ լինել՝ նշանակում է պատասխանատվության զգացում ունենալ։
  4. Անապատը գեղեցիկ է, որովհետև այնտեղ՝ ինչ-որ տեղ ջրհոր կա թաքնված։
  5. Քարակույտը դադարում է քարակույտ լինել այն պահից, երբ որևէ մեկն այն տեսնելիս տաճար է պատկերացնում։
  6. Յուրաքանչյուր մարդ պետք է իր մեջ փնտրի կյանքի իմաստը։ Այն չեն հայտնաբերում, այլ ձևավորում են։
  7. Երբ թույլ ես տալիս, որ քեզ ընտելացնեն, հետո հնարավոր է, որ լաց լինես։
  8. Բոլոր մեծահասակները սկզբում երեխա են եղել, բայց քչերն են հիշում դա։
  9. Երբ առավոտյան արթնանում, լվացվում, քեզ կարգի ես բերում, կարգի բեր նաև քո մոլորակը։
  10. Հենց սա է գործելու պահը։ Որևէ բան անելու համար երբեք էլ ուշ չէ։
  11. Ամեն մարդու մահվան հետ անհայտ աշխարհ է մեռնում։
  12. Եթե աստղերը վառվում են, նշանակում է դա ինչ-որ մեկին պետք է։

Այլ գրառումներ