Արաբներ(արաբ․՝ العرب ալ-արաբ), ժողովուրդ, որը բնակվում է Արաբական աշխարհում: Նրանք հիմնականում ապրում են Արևմտյան Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի, Սոմալի թերակղզու և Հնդկական օվկիանոսի կղզիների Արաբական երկրներում:
Արաբներն առաջին անգամ հիշատակվել են ՄԹԱ իններորդ դարի կեսերին որպես Արաբական թերակղզու ցեղեր: Սկզբնական շրջանում արաբները եղել են Ասորեստանի կազմում(մ. թ. ա 911–612 թվականներ) և նրան հաջորդած Բաբելոնի(ՄԹԱ 626–539 թվականներ), Աքեմենյանների(ՄԹԱ 539–332 թվականներ), Սելևկյանների և Պարթևաստանի տիրապետության տակ: Արաբական ցեղերը, որոնցից հայտնիներն էին Ղասանիդները և Լախմիդները, սկսեցին բնակություն հաստատել Սիրիական անապատի հարավում 3-րդ դարից Հռոմեական և Սասանյան կայսրությունների ժամանակ: Ավանդաբար համարվում է, որ արաբները սերում են Իսմայելից, ով Աբրահամի որդին էր: Արաբական անապատը համարվում է արաբների ծննդավայրը[12]: Կան նաև այլ արաբական խմբեր, որոնք տարածվել են ցամաքով և գոյություն ունեն հազարամյակներ[:
Առաջարկում ենք ծանոթանալ Արաբների ամենահանճարեղ 19 մտքերին՝
- Քունը չի օգնի, եթե հոգնած է հոգիդ։
- Երբ խոսում ես, բառերդ պետք է լռությունիցդ ավելի լավը լինեն։
- Ոչխարների բանակը՝ առյուծի գլխավորությամբ, կհաղթի առյուծների բանակին՝ ոչխարի գլխավորությամբ։
- Սխալների հերքումը երկակի սխալ է։
- Իմաստուն կինը շաքար է ավելացնում այն խոսքերում, որ ասում է տղամարդուն, եւ հավաքում է աղը տղամարդու բոլոր խոսքերից։
- Մի կյանքի փորձը յոթ իմաստուն կանոններից ավելի լավ է։
- Քնքուշ խոսքերով եւ բարությամբ կարելի է փղին էլ մազի վրա պահել։
- Քամիները փչում են ոչ այնպես, ինչպես դա նավերն են ցանկանում։
- Նա, ով փնտրում է անթերի ընկեր, մենակ կմնա։
- Մշտապես արևոտ օրերը անապատ են ծնում։
- Եթե հոգումդ թեկուզ մեկ ծաղկած ճյուղ է մնացել, նրա վրա միշտ մի երգող թռչնակ կկանգնի։
- Հաղթահարելով հպարտությունը՝ մարդը հաճելի է դառնում։ Հաղթահարելով զայրույթը՝ մարդը ուրախ է դառնում։ Հաղթահարելով կիրքը՝ մարդը հաջողակ է դառնում։ Հաղթահարելով ժլատությունը՝ մարդը երջանիկ է դառնում։
- Լավագույն նվաճողը նա է, ով կարողանում է հաղթահարել ինքն իրեն։
- Եթե վախենում ես, մի ասա, եթե ասել ես, մի վախեցիր։
- Մի բացիր այն դուռը, որը ի վիճակի չես լինելու փակել։
- Տուն վերադառնալով հարազատներիդ թեկուզ մի փոքրիկ քար բեր։
- Քո հոգատարությունը հարազատից բացի ոչ ոք չի կիսի։
- Ավելի լավ է որդիդ փոքր ժամանակ լաց լինի, քան հետո դու՝ նրա համար։
- Մինչեւ հարսնացուին ճանաչելը, ճանաչիր մորը։