Աֆորիզմներ՝ Արիստոտել

0
187

Արիստոտել (հուն․՝ Αριστοτέλης՝ Արիստոտելես, մ. թ. ա. 384, Ստագիրա, Հունաստան – մ. թ. ա. 322, Խալկիդա), հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Պլատոնի փիլիսոփայության նման՝ Արիստոտելի փիլիսոփայությունը խորը և անջնջելի հետք է թողել հետագա դարերի փիլիսոփայական մտքի զարգացման վրա։
Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384 թ. մարտի 7-ին Թրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմախի ընտանիքում։ 17 տարեկան հասակում՝ մ.թ.ա. 366 թ., նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի հիմնադրած ակադեմիան, որտեղ ուսանում է մինչև իր ուսուցչի՝ Պլատոնի մահը մ.թ.ա. 347 թ.։
Մ.թ.ա 369 թվականին մահացան Արիստոտելի ծնողները։ Երիտասարդ փիլիսոփայի նկատմամբ խնամակալությունը ստանձնեց Պրոկսենը, ում նկատմամբ հարգանքն ու սերը Արիստոտելի կողմից այնքան մեծ էր, որ վերջինիս մահից հետո ինքը՝ Արիստոտելը, որդեգրեց Պրոկսենի միակ որդուն՝ Նիկատորին։ Արիստոտելն ունևոր ընտանիքից էր և հորից ժառանգել էր էական հարստություն, որը թույլ էր տալիս ոչ միայն ապրել, այլև ապահովել սեփական կրթությունը։ Մ.թ.ա. 347 թվականին Արիստոտելն ամուսնացավ Պեֆիադայի հետ, ումից ունեցել է մեկ աղջիկ։ Վերջինիս կնքել էին մոր անունով՝ Պեֆիադա։ Արիստոտելի թե կինը, թե միակ աղջիկը մահացել են ավելի շուտ, քան ինքը՝ Արիստոտելը։
Առաջարկում ենք ծանոթանալ Արիստոտելի ամենահանճարեղ 28 մտքերին՝

  1. Ընկերը՝ դա մեկ հոգի է, ով ապրում է երկու մարմնում։
  2. Ասա ինձ այնպես, որ ես քեզ տեսնեմ։
  3. Մենք զրկվում ենք ժամանցից, որպեսզի ժամանց ունենանք և պատերազմ ենք մղում, որպեսզի խաղաղ ապրենք։
  4. Շփումից հաճույք ստանալը՝ ընկերության գլխավոր նշանն է։
  5. Ով ունի ընկերներ՝ նա չունի ընկեր։
  6. Սերը՝ դա թեորեմ է, որը պետք է ամեն օր ապացուցել։
  7. Յուրաքանչյուր մարդուն բնորոշ է սխալվելը, սակայն ոչ ոքի, բացի հիմարից, բնորոշ չէ պնդել իր սխալը։
  8. Չի եղել դեռևս մի մեծագույն միտք՝ առանց խելագարության խառնուրդի։
  9. Բոլորի ընկերը՝ ոչ մեկին ընկեր չէ։
  10. Նա, ով ունակ չէ զղջալ՝ անբուժելի է։
  11. Երկու տարի, մարդը խոսել է սովորում, իսկ հետագա ամբողջ կյանքում՝ լռել։
  12. Այն հարցին, թե ինչպես աշակերտները առաջադիմեն, նա պատասխանեց. «Հասնել և անցնել նրանց, ով առջևում է, և չսպասել նրանց, ով ետևում է»։ Դաստիարակությունը նա համարում էր ծերության լավագույն պահուստը։
  13. Էգոիզմը դա քո հանդեպ սերը չէ, այլ այդ սիրո չափից շատ լինելը։
  14. Սիրել՝ նշանակում է բարին ցանկանալ նրան, ում սիրում ես, և ցանկանալ դա ոչ թե քեզ համար, այլ նրա համար։ Եվ ջանալ պարգևել այդ բարին։
  15. Նա, ով առաջ է շարժվում գիտելիքով և ետ՝ բարոյականությամբ, նա ավելի շատ ետ է շարժվում, քան առաջ։
  16. Խելքը դա ոչ միայն գիտելիքն է, այլ այդ գիտելիքը ճիշտ օգտագործելու ունակությունը։
  17. Առատաձեռն մարդը դա նա է՝ ով տալիս է հարմար մարդուն հարմար բան՝ հարմար պահին։
  18. Մեծահոգի մարդը տարբերվում է նրանով, որ նա իր համար շահ չի փնտրում, բայց պատրաստակամ օգնում է ուրիշներին։
  19. Որոշ մարդիկ դիզում են, կարծես պետք է ապրեն հավերժ, իսկ որոշներն էլ՝ ծախսում են, կարծես հենց հիմա պետք է մեռնեն։
  20. Սրամիտ է նա՝ ով կատակում է ճաշակով։
  21. Առաքինության մասին լավ դատողություն անելը դեռևս չի նշանակում լինել առաքինի, իսկ խորհրդածություններում արդարացի լինելը դեռևս չի նշանակում գործնականում լինել արդարացի։
  22. Բարոյական մարդը շատ բան է անում հանուն իր ընկերների և հանուն հայրենիքի, նույնսիկ եթե այդ դեպքում նրան վիճակված է զրկվել կյանքից։
  23. Բարոյական հատկանիշները դրսևորում են մտադրության կապակցությամբ։
  24. Մարդը իր բնույթով հասարակական էակ է։
  25. Գործունեությունը տեսության և պրակտիկայի կենդանի միասնությունն է։
  26. Ավելի լավ է կատարելությամբ անել գործի մի փոքր մասը, քան անել տասն անգամ շատ, բայց` վատ։
  27. Սկիզբը ամբողջի ավելի քան կեսն է։
  28. Ոչ մի բան այնպես չի մաշում և չի քայքայում մարդուն, ինչպես երկարատև ֆիզիկական անգործությունը: