Աֆորիզմներ՝ Հայկական մտքեր

0
177

Հայեր, էթնիկ խումբ, որը սերել ու կենսագործում է Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում։
Հայերը մեծամասնություն են կազմում Հայաստանի և փաստացի անկախ Արցախի Հանրապետություններում։ Հայերը ցրված են ամբողջ աշխարհում և ունեն 6-8 միլիոնանոց սփյուռք, որի անդամները միշտ կամ ժամանակ առ ժամանակ ապրում են Հայաստանի սահմաններից դուրս։ Հայկական սփյուռքի ամենամեծ կենտրոններ են Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Վրաստանը, Իրանը, Գերմանիան, Ուկրաինան, Լիբանանը, Բրազիլիան և Սիրիան։ Բացի Իրանի և նախկին խորհրդային երկրների գաղթավայրերից, մնացած գաղթավայրերը ստեղծվել են հիմնականում Հայոց ցեղասպանության հետևանքով։
Հայերի մեծամասնությունը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, որը աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկն է։ Հիսուսի մահից քիչ անց քրիստոնեությունն սկսել է տարածվել հայերի մեջ։ Հայաստանում քրիստոնեություն են տարածել Հիսուսի երկու առաքյալները՝ Թադեոսը և Բարդուղիմեոսը[45]։ 4-րդ դարի սկզբներին՝ Արշակունիների թագավորության ժամանակ, Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։
Հայերենը պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Այն բաժանված է երկու մասի՝ արևելահայերեն և արևմտահայերեն։ Արևելահայերենը տարածված է Հայաստանում, Արցախում, Իրանում և հետխորհրդային երկրներում, իսկ արևմտահայերենն օգտագործվել է պատմական Արևմտյան Հայաստանում, իսկ այժմ խոսվում է ցեղասպանության արդյունքում առաջացած գաղթավայրերում։ Հայոց գրերը ստեղծվել են Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ 405 թվականին։
Հայերի մի ստվար մասը ծպտյալ է, որոնք ինչ-ինչ պատճառներով թաքցնում են իրենց իրական արմատները։ Ծպտյալ հայերը բնակվում են հիմնականում Թուրքիայի տարածքում, որոնց թիվը հասնում է շուրջ 5 մլն-ի(կան նաև այլ տվյալներ՝ 2-7 մլն): Ծպտյալ հայերը հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանի տարածքում, որոշակի քանակությամբ նաև Կիլիկիայում։ Նրանք ցեղասպանությունից փրկվելու համար թուրքացվել, քրդացվել կամ արաբացվել են:
Առաջարկում ենք ծանոթանալ հայերի ամենահանճարեղ 34 մտքերին՝

  1. Ագռավի ճուտն էլ իր մոր համար է ազիզ:
  2. Աղվեսի վկան իրա պոչն է
  3. Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա` աղքատը:
  4. Ամառվա անձրևին, ձմեռվա արեգակին մի հավատա:
  5. Աշխարհն աղով, աղն էլ համով:
  6. Բաղնիք մտնողը պիտի քրտնի:
  7. Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա:
  8. Գեղ կանգնի գերան կկոտրի:
  9. Գետը չտեսած մի բոբիկանա:
  10. Գլուխդ պաղ պահե, ոտներդ տաք:
  11. Գնա մեռի, արի սիրեմ:
  12. Գող ու բոզի ժամկետը քառասուն օր է:
  13. Գողը գողից գողացավ, Աստված վերից զարմացավ:
  14. Ես աղա, դու աղա, մեր աղունը ո՞վ աղա:
  15. Էշն ինչ գիտի նուշն ինչ ա:
  16. Ինադ արեց էլլերին, ետևն տվեց գելերին:
  17. Լեզուն չլնի, ագռավները աչքերը կհանեն:
  18. Լեզվի բոզը, կնկա բոզից վատ ա:
  19. Ձեռը ձեռք կլվանա, երկու ձեռքը` երես:
  20. Ձին ու ջորին կռվան, էշը ոտատակ գնաց։
  21. Նույն ծաղկից օձը թույն է շինում, մեղուն` մեղր:
  22. Մեղրը ծախողը մատը կլպստի:
  23. Մի ձեռը, որ չես կարա կտրես, պաչի դիր գլխիդ։
  24. Յա աղն ա պակաս, յա մաղը:
  25. Շատ մի սիրիլ, ատել կա:
  26. Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի:
  27. Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակ է քաշում։
  28. Ամառը որ պառկես հովեր , ձմեռը կսատկեն կովեր։
  29. Ամառվա փուշը , ձմեռվա նուշը։
  30. Անճարը կերել է բանջարը։
  31. Աջով տուր , որ ձախով վերցնես։
  32. Ասա ով է ընկերդ , ասեմ ով ես դու։
  33. Աստված սարը տեսնում է , ձյունը դնում։
  34. Արագ եմ քայլում , ասում են ՝ ծուռ է, կամաց եմ քայլում , աում են ՝ կույր է։

Այլ գրառումներ