Աֆորիզմներ՝ Չարլզ Դիքենս

0
268

Չառլզ Դիքենս, Վիկտորյա թագուհու դարաշրջանի անգլիացի նշանավոր գրող, վիպասան, ակնարկագիր։ Իր կենդանության օրոք անգլիալեզու ամենահանրաճանաչ գրողն էր։ Համաշխարհային գրականության դասականներից է, 19-րդ դարի խոշորագույն արձակագիրներից մեկը։ Դիքենսի ստեղծագործությունները համարվում են ռեալիզի գագաթնակետը, բայց նրա վեպերում կան և՛ սենտիմենտալ, և՛ հեքիաթային նախասկիզբներ։ Դիքենսի ամենահայտնի ստեղծագործություններից են (հրատարակվել են առանձին-առանձին շարունակություններով)․ «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը», «Օլիվեր Թվիստի արկածները», «Դավիթ Կոպպերֆիլդ», «Մեծ հույսեր», «Պատմություն երկու քաղաքների մասին»։
Չառլզ Դիքենսը ծնվել է 1812 թվականի փետրվարի 7-ին՝ Պորտսմութի Լենդպորտ արվարձանում։ Նա Ջոն Դիքենսի (1785—1851) և Էլիզաբեթ Դիքենսի 8 երեխաներից երկրորդն էր։ Նրա հայրը ծառայում էր Թագավորական նավատորմի ռազմածովային բազայում։ 1815 թվականի հունվարին տեղափոխվեց Լոնդոն, իսկ 1817թ. ապրիլին նրա ընտանիքը տեղափոխվեց Չաթեմ։ Այստեղ Չարլզը սովորում է բապտիստ պաստոր Ուիլիան Ժիլիայի դպրոցում և այստեղ շարունակեց ուսանել նույնիսկ այն ժամանակ, երբ ընտանիքը վերստին տեղափոխվեց Լոնդոն։
Առաջարկում ենք ծանոթանալ Չառլզ Դիքենսի ամենահանճարեղ 10 մտքերին՝

  1. Երբեք մի հավատացեք թվացողին, այլ հավատացեք միայն ապացույցին։ Կյանքում սրանից լավ կանոն չկա։
  2. Գոյություն ունի և՛ գլխի իմաստություն, և՛ սրտի:
  3. Եթե չլինեին վատ մարդիկ, չէին լինի նաև լավ փաստաբաններ:
  4. Երբեք չպետք է ամաչենք մեր արցունքներից, որովհետև դրանք, ինչպես անձրևը, լվանում են մեր սրտերը չորացնող, ծանր, խեղդող փոշուց:
  5. Գոյություն ունեն այնպիսի գրքեր, որոնց արտաքին ձևավորումն ավելի գեղեցիկ է, քան բովանդակությունը:
  6. Մի շատ փոքր բանալի կարող է բացել մի շատ ծանր դուռ:
  7. Գաղափարն ուրվականի պես է. պետք է սկզբում քիչ խոսես այդ մասին, մինչև այն իրականություն դառնա:
  8. Ինչպես չես կարող տեսնել գետի հատակը, այնպես էլ չես ասել, թե ինչ կլինի մի քանի ժամ հետո։ Ժամանակը չես կարող կանգնեցնել։
  9. Աշխարհում ավելի վատ խաբեություն չկա, քան ինքնախաբեությունը։
  10. Ունեցիր այնպիսի սիրտ, որը երբեք չի քարանում, բնավորություն, որը երբեք չի հոգնում և հպում, որը երբեք չի ցավեցնում:

Այլ գրառումներ