Աֆորիզմներ՝ Չինական ասույթներ

0
154

Չինաստան, ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն(ՉԺՀ Չինարենի մանդարինյան բարբառով՝ |v=中华人民共和国|t=中華人民共和國 – Ճոնգհուա Րընմին Կոնգհե Գուո), պետություն արևելյան Ասիայում։ Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորրորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է: Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից (Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաո) և իր սուվերենությունը պնդող Թայվանից: Չինաստանը համարվում է մեծ տերություն և որակավորվում է որպես գերտերություն:
Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք, Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է: Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում: Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից: Յանցզի և Հուանհե գետերը, համապատասխանաբար լինելով աշխարհի ամենաերկար երրորդ և վեցերորդ գետերը, սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհի խիտ բնակեցված աևելայն ծովափից: Չինաստանի ափամերձ տարածքը Խաղաղ օվկիանոսի մոտ կազմում է 14 500 կմ, իսկ Բոհայվան, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերը պատկանում են Չինաստանին:
Առաջարկում ենք ծանոթանալ չինացիների ամենահանճարեղ 25 մտքերին՝

  1. Հանձնվելու գայթակղությունը ավելի ուժեղ կլինի, երբ շատ ավելի մոտ է հաղթանակը:
  2. Կյանքի խորամանկությունն այն է, որպեսզի մահանալ երիտասարդ, բայց որքան հնարավոր է ուշ:
  3. Մի խոսացեք, եթե դա ավելի լավը չէ, քան լռությունը:
  4. Ճանապարհորդությունները դեպի հազարավոր կմ սկսվում է մեկ քայլից:
  5. Ուժեղը հաղթահարում է խոչընդոտները, իմաստունը՝ ամբողջ ճանապարհը:
  6. Մի վախեցիր դանդաղել, վախեցիր կանգնելուց:
  7. Հիմարի մոտ երջանկությունն էլ է հիմար:
  8. Եթե դու սայթաքեցիր և ընկար, դա դեռ չի նշանակում, որ դա քո ճանապարհը չէ:
  9. Խրճիթը, որտեղ ծիծաղում են, շատ ավելի հարուստ է, քան պալատը, որտեղ լաց են լինում:
  10. Միշտ նայիր իրադարձություններին լուսավոր կողմից, իսկ եթե այդպիսիք չկան, այնքան շփիր մութ կողմը մինչև չփայլի:
  11. Ինչ որ պատահում է, պատահում է ժամանակին:
  12. Նա, ով մատնանշում ՝է՝ քո թերությունները՝ ոչ միշտ է քո թշնամին: Նա, ով խոսում է քո առավելությունների մասին՝ միշտ չէ, որ բարեկամ է:
  13. Մի վախեցիր, որ չգիտես, վախեցիր, որ չես ուզում սովորել:
  14. Ուսուցիչները միայն բացում են դուռը, իսկ գնում եք դուք ինքներդ:
  15. Որքան էլ ուժեղ փչի քամին՝ սարը նրա առջև ծնկի չի գալիս:
  16. Ապրիր՝ պահպանելով հանգստությունը: Կգա ժամանակը և ծաղիկները իրենք իրենցով կբացվեն:
  17. Առանց թերությունների ընկեր չի լինում: Եթե սկսես թերություններ փնտրել՝ կմնաս առանց ընկերոջ:
  18. Դժբախտությունը մտընում է այն դռնով, որը նրա առջև բացել են:
  19. Ոչ ոք ճանապարհորդությունից չի վերադառնում այնպիսին, ինչպիսին եղել է:
  20. Կարմրելու ունակ մարդկանց մոտ չի կարող սև սիրտ լինել:
  21. Ավելի լավ է մեկ օր մարդ լինել, քան հազար օր շողք:
  22. Քո տունը այնտեղ է, որտեղ հանգիստ են քո մտքերը:
  23. Մարդը, ով կարողացել է լեռ շարժել, սկսել է նրանից, որ մանր քարեր է տարել այստեղից այնտեղ:
  24. Եթե սխալ գործես, ավելի լավ է միանգամից ծիծաղես:
  25. Լավագույն ժամանակը ծառ տնկելու համար՝ 20 տարի առաջ էր: Մյուս լավագույն ժամանակը՝ հենց հիման է: