Աֆորիզմներ՝ Ցիցերոն

0
266

Մարկուս Տուլիուս Կիկերոն(Ցիցերոն), հին հռոմեական քաղաքական գործիչ և փիլիսոփա, նշանավոր հռետոր։
Կիկերոնը ծնվել է հեծյալների դասին (Հին Հռոմում) պատկանող ընտանիքում, Արպինե ոչ մեծ քաղաքում, որը գտնվում է Հռոմից հարավ-արևելք 100 կիլոմետրից մի փոքր ավել հեռավորության վրա։ Երբ լրացավ ապագա հռետորի 15 ամյակը, նրա հայրը, ով երազում էր իր երկու տղաներին՝ Մարկին և Կվինտուսին, տեսնել քաղաքական ասպարեզում, ընտանիքով տեղափոխվեց Հռոմ, որպեսզի զավակների համար ապահովի լավ կրթություն։
Ցանկանալով դառնալ դատական հռետոր՝ երիտասարդ Մարկուսը ուսումնասիրում էր հունական պոետների ստեղծագործությունները, հետաքրքրվում էր հունական գրականությամբ, ուսուցանում էր հունական ճարտասանություն հանրահայտ հռետորների մոտ, ինչպես նաև լսում և մեկնաբանում էր հանրահայտ հավաքավայր՝ Պուբլիուս Սլուպիցիուս Ռուֆուսի ամբիոնից, ելույթ ունեցողներին։
Հռետորը պետք է իմանար հռոմեական օրենքը, և Կիկերոնը սովորում էր այն ժամանակվա հանրահայտ իրավաբան Մուցիուս Կվինտուս Սցեվոլայի (հյուպատոս մ.թ.ա. 95 թ.): Հրաշալի տիրապետելով հունարենին Կիկերոնը ծանոթացավ հունական փիլիսոփայությանը։
Առաջարկում ենք ծանոթանալ Ցիցերոնի ամենահանճարեղ 17 մտքերին՝

  1. Ամենաերջանիկ մարդը նա է, ով կախված է ինքն իրենից:
  2. Կասկածների միջոցով հասնում ես ճշմարտության:
  3. Առանց իրական ընկերության կյանքը ոչինչ է:
  4. Ես արեցի այն, ինչ կարող էի, ով կարող է, թող ավելի լավ անի:
  5. Մեծահոգությունը սահմաններ չի ճանաչում:
  6. Չկա մի մեծագույն անհեթեթություն, որն ասած չլինի որեւէ փիլիսոփա:
  7. Բավական չէ իմաստություն ունենալ, կարեւոր է դրանից օգտվելը:
  8. Սխալվել յուրաքանչյուր մարդ կարող է, իր սխալը պնդելը` միայն հիմարները:
  9. Ազատ է ապրում միայն նա, ով իր երջանկությունը գտնում է իր պարտականությունները կատարելու մեջ:
  10. Ոչ թե փիլիսոփաները, այլ ճարպիկ խաբեբաներն են պնդում, որ մարդուն երջանկացնում է իր ցանկություններով ապրելը: Հանցավոր ցանկությունները դժբախտության գագաթնակետն են:
  11. Այն տունը, որտեղ գրքեր չկան, նման է հոգի չունեցող մարմնի:
  12. Մարդու գլխավոր զարդարանքը նրա խիղճն է:
  13. Ինքնասիրահարվածը մրցակիցներ չունի:
  14. Թշնամիները միշտ ճշմարտությունն են ասում, բարեկամները` երբեք:
  15. Ես երդվել եմ լեզվով, իմ խելքը չի երդվել:
  16. Խնայողությունը բարեկեցության աղբյուրն է:
  17. Ծնողների հանդեպ սերը բոլոր առաքինությունների սկիզբն է:

Այլ գրառումներ