Աֆորիզմներ՝ Կոկո Շանել

0
249

Կոկո Շանել, ֆրանսուհի մոդելյեր, Շանել նորաձևության տան հիմնադիր, որը մեծ ներդրում է ունեցել 20-րդ դարի եվրոպական նորաձևության մեջ։
Շանելի ոճը սկսվում է կնոջ կոստյումների պատրաստմամբ, որի համար օգտվել էր տղամարդկանց պահարանից և այն համարել է «պարզության շքեղությունը» (ֆր.՝ le luxe de la simplicité)։ Նրա «Շանել № 5» օծանելիքը դարձել է 20-րդ դարի բեսթսելլեր։
Ծնվել է Սոմյուրում 1883 թվականին, չնայած պնդում էր, որ ծնվել է 10 տարի ուշ Օվերնիում։ Մայրը մահացել է դժվար ծննդաբերության ժամանակ։ Երբ Գաբրիելը հազիվ 12 տարեկան էր, հայրը նրան և իր 4 հարազատ քույրերին ու եղբայրներին միայնակ է թողնում։ Երեխաները որոշ ժամանակ մնացել են հարազատների խնամակալության տակ, ինչպես նաև մանկատանը։
Առաջարկում ենք ծանոթանալ Կոկո Շանելի ամենահանճարեղ 13 մտքերին՝

  1. Հուսահատված կինը դադարում է կին լինել …
  2. Ես ողջ աշխարհի կանանց համար հագուստ եմ արտադրել, իսկ նրանք ձգտում են մերկ շրջել։
  3. Ե՞րբ է հարկավոր օծանելիքից օգտվել,-հարցնում է մի կին Կոկո Շանելին: Երբ ցանկանում ես, որ քեզ համբուրեն, – պատասխանում է Շանելը։
  4. Նյութական գործերից զատ, մենք ոչ թե խորհուրդների կարիք ունենք, այլ մեր քայլերի հաստատման։
  5. Անփոխարինելի լինելու համար միշտ պետք է լինել ոչ այնպիսին, ինչպես բոլորն են։
  6. Ես ոչ ոքի հանդեպ ջերմ զգացմունքներ չեմ տածում, ես կամ սիրում եմ, կամ` ոչ։
  7. Օծանելիքը անտեսանելի, բայց անմոռանալի, անգերազանցելի նորաձև աքսեսուար է: Այն իմաց է տալիս, որ կին է հայտնվել և շարունակում է հիշեցնել կնոջ մասին, երբ նա արդեն հեռացել է։
  8. Գեղեցկությունը միշտ զենք է։
  9. Անհնար է դիմանալ երեկոյան կյանքին և ցերեկը ինչ որ բան ստեղծել։
  10. Եթե աղջիկը չի շպարվում, նա չափազանց մեծ կարծիք ունի իր մասին։
  11. Յուրաքանչյուր աղջիկ պարտավոր է միշտ իմանալ երկու բան` ինչ և ում է ուզում։
  12. Որքան վատ է աղջկա գործերն, այնքան լավ տեսք նա պետք է ունենա։
  13. Ամեն կին չէ, որ գեղեցիկ է ծնվում, բայց եթե նա 30 տարեկանում չի դառնում այդպիսին, ուրեմն` հիմար է։
  14. Ընդունված է կարծել, որ շքեղությունը աղքատության հակադրությունն է: Ո՛չ, շքեղությունը վուլգարության հակադրությունն է։
  15. Մի կորցրեք Ձեր ժամանակը պատին զարկելով և հուսալով, որ այն կդառնա դուռ։
  16. Կան մարդիկ, ովքեր փող ունեն, կան մարդիկ, որ հարուստ են …

Այլ գրառումներ