Աֆորիզմներ՝ Դմիտրի Նագիև

0
285

Դմիտրի Վլադիմիրի Նագիև (ապրիլի 4, 1967, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասան, երաժիշտ, շոումեն, հաղորդավար և ռադիոհաղորդավար։
Դմիտրին ծնվել է 1967 թվականի ապրիլի 4-ին Սանկտ Պետերբուրգում։ Դմիտրիի նախնիները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքմենիայից գաղթել են Իրան։
Երիտասարդ հասակում Դմիտրին զբաղվել է սամբոյով, սպորտային մարմնամարզությամբ։ 1980-ական թվականներին ճանաչվել է ԽՍՀՄ-ի երիտասարդների չեմպիոն։
Դմիտրի Նագիև – Դմիտրի Նագիև Աննա բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ:
1996-ին նա ղեկավարում էր Սանկտ Պետերբուրգի նահանգապետի թեկնածու Անատոլի Սոբչակի նախընտրական շտաբի երիտասարդական բաժինը, նրա և Սանկտ Պետերբուրգի կառավարության նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Պուտինի հետ միասին շրջելով քաղաքում և քարոզարշավ կատարելով , ծխախոտ, հնդկացորեն, շոգեխաշած եւ այլ ապրանքներ բաժանելով մարդկանց:
Առաջարկում ենք ծանոթանալ Դմիտրի Նագիևի ամենահանճարեղ 16 մտքերին՝

  1. Շատ արարքներ ավելի բարոյական են թվում, եթե դրանց նայես այն մատների արանքով, որոնք փող են բռնել։
  2. Կյանքում սերը տղամարդուն կարող է դրդել ցանկացած հերոսության, բայց դրանք անիմաստ են դառնում, եթե կնոջ դուռը փակ է։
  3. Ասում են, որ ի սրտե զղջումը կարող է փոխարինել լավ արարքին։
  4. Երբեմն դրված ցանցերից խուսափելու լավագույն եղանակը ձևանալն է, թե դու արդեն ընկել ես դրանց մեջ։
  5. Եթե անկեղծ լինենք, ես 2 կուռք ունեմ կյանքի տարբեր իրավիճակների համար։ Երբ գնում եմ մարզադահլիճ, իմ կուռքը Տարզանն է, իսկ երբ ուտում եմ երեկոյան 18:00-ից հետո, Սաշա Ցեկալոն։
  6. Եթե ես պատուհանից դուրս նետվեի յուրաքանչյուր անգամ, երբ ինձ մոտ ինչ-որ բան չէր ստացվում, ես ամբողջ կյանքս թռիչքի մեջ կանցկացնեի։
  7. Չար մարդն ածուխի է նման։ Եթե չի ստացվում այրել, փորձում է սևացնել։
  8. Մենք հաճախ ենք բախվում շրջապատի կողմից չհասկացվածության հետ։ Չարժե մտածել, որ այդ մարդիկ մեր դեմ են, ավելի շուտ, նրանք պարզապես իրենք իրենց կողմից են։
  9. Եթե ձեզ համար բամբասանքն առիթ է, որ բաժանվեք, ապա բաժանվեք։ Եթե զգացմունքներն ուժեղ են, մի արեք այդ բանը։
  10. Աշխարհում մարդկային հիմարության անսահմանափակ ռեսուրսներ կան։
  11. Ընկերության, ինչպես և սիրո մեջ, մարդիկ երջանիկ են լինում, որովհետև չգիտեն մտերիմ մարդու մասին ճշմարտությունը։
  12. Ասում են, թե ամուսնության տևողությունը հակադարձ համեմատական է հարսանեկան ծախսերին։
  13. Ցանկացած տեսակի ցանկություն պետք է փոխադարձ լինի։
  14. Եթե մարդն ամեն ինչի մեջ թշնամանք է տեսնում, ապա կա նրան ընկերասեր դարձնելու միայն մեկ եղանակ՝ սիրել այդ մարդուն։
  15. Յուրաքանչյուր տղամարդու կյանքում պետք է 2 մարդ լինեն՝ ընկերն ու սիրած կինը, և ես չեմ հասկանում, թե դա ինչպես կարելի է համատեղել մեկ մարդու մեջ։ Բայց եթե ես դա չեմ հասկանում, դեռ չի նշանակում, որ դա անհնար է։
  16. Ռոմեոյի և Ջուլիետի ժամանակները վաղուց անցել են, իսկ ծնողները դեռ առաջվա նման փորձում են կարգավորել իրենց երեխաների անձնական կյանքը։

Այլ գրառումներ