Աֆորիզմներ՝ Անգլիական մտքեր

0
166

Անգլիացիներ(անգլ. Englishmen, English people), ազգ, Մեծ Բրիտանիայի հիմնական բնակչությունը։ Ապրում են նաև Իռլանդիայում, անգլիական նախկին դոմինիոններում ու գաղութներում և այլ երկրներում։ Լեզուն անգլերենն է։
Հավատացյալ անգլիացիների մեծամասնությունը պատկանում է անգլիկան և կաթոլիկ եկեղեցիներին: Կան նաև բողոքական տարբեր աղանդների հետևորդներ։ 7-10-րդ դարերում կազմավորվեց անգլո-սաքսոնական ժողովուրդը՝ 5-6-րդ դարերում Բրիտանական կղզիներ ներխուժած գերմանական ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի, ֆրիզների և բնիկների՝ գեյլերի, պիկտերի, բրիտների ձուլմամբ։ Անգլիացիների էթնիկական պատմության մեջ շրջադարձ տեղի ունեցավ, երբ նորմանները գրավեցին Անգլիան(1066 թ.) և մոտ երկու դար պաշտոնական լեզուն ֆրանսերենն էր։ 13-14-րդ դարերում անգլո-սաքսերը և նորմանները միաձուլվեցին, կազմավորվեց միասնական անգլիական ազգություն։
16-րդ դարում ստեղծվեց համաանգլիական խոսակցական և գրական լեզուն։ 17-րդ դարում Անգլիական բուրժուական հեղափոխության հաղթանակով հիմնականում ավարտվեց անգլիական ազգի ձևավորումը։ 17-19-րդ դարերի գաղութային նվաճումների հետևանքով շատ անգլիացիներ տեղափոխվեցին նոր գրավված երկրները(Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա) և խառնվելով բնիկների ու այլ երկրներից եկած վտարանդիների հետ, ստեղծեցին անգլերեն խոսող նոր ազգեր՝ ամերիկացիներ, ավստրալացիներ, նորզելանդացիներ և այլն։
Անգլիացիների կենցաղում պահպանվել են ավանդական շատ սովորույթներ, զանազան ծիսական արարողություններ։ Բնակարանները երկհարկ են՝ միմյանց հետ ներքին աստիճանասանդուխքներով կապված սենյակների ուղղահայաց դասավորությամբ։ Տարածված է բուխարիկը, օգտագործում են յուրատեսակ ուտեստեղեն, հագուստ և այլն։ Անգլիան մարզական շատ խաղերի(ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս և այլն) հայրենիքն է։ Հարուստ է նաև անգլիացիների բանահյուսությունը:
Առաջարկում ենք ծանոթանալ անգլիացիների ամենահանճարեղ 19 մտքերին՝

  1. Մի հին ընկերը երկու նոր ընկերներից լավ է:
  2. Բարեգործությունը չի աղքատացնի Ձեզ, գողությունը չի հարստացնի Ձեզ և հարստությունը իմաստուն չի դարձնի Ձեզ։
  3. Բոլորի ընկերը ոչ մեկի ընկերը չէ:
  4. Արտը պետք է հնձել, քանի դեռ արևը երկնքում է։
  5. Կոտրված բաժակը ջուր չի պահի:
  6. Նույնիսկ փոքրիկ անցքը կարող է խորտակել հսկայական նավը։
  7. Ընկորոջ դառը խոսքը թշնամու քաղցր լեզվից լավ է:
  8. Որպեսզի իմանաք՝ համեղ է ուտելիքը, թե ոչ, պետք է փորձեք այն։
  9. Ընկերների միջև հեռավորությունը ամրացնում է ընկերությունը:
  10. Ինչքան քիչ հարցեր տաս, այնքան քիչ սուտ կլսես։
  11. Գործը՝ գործ, ընկերությունը ՝ ընկերություն:
  12. Նույնիսկ Ֆրանսիայի ամենաչքնաղ աղջիկը կարող է տալ միայն այն, ինչ ինքն ունի:
  13. Ավելի լավ է նայել ընկերոջ տխուր դմեքին, քան թշնամու ժպիտին։
  14. Ուզում ես ընկերոջդ կորցնել, նրան պարտքով փող տուր:
  15. Կապիկը կապիկ կմնա, եթե նույնիսկ նրան կոստյում հագցնեն։
  16. Երբեք մի ծիծաղեք Ձեր կնոջ ընտրության վրա, քանի որ նրա ընտրություններից մեկն էլ դուք եք։
  17. Սերը նման է պատերազմի` սկսվում է հեշտ, ավարտվում է դժվար և երբեք չի մոռացվում։
  18. Հանդարտ ծովը երբեք Ձեզ լավ նավաստի չի դարձնի։
  19. Խոսիր հարգալից, մտածիր, ինչպես կամենում ես։

Այլ գրառումներ