Աֆորիզմներ՝ Գարեգին Նժդեհ

0
255

Գարեգին Նժդեհ (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան (դաս. ուղղ.՝ Գարեգին Տէր-Յարութիւնեան) կամ՝ Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, հունվարի 1, 1886, Կզնուտ, Երևանի նահանգ – դեկտեմբերի 21, 1955, Վլադիմիրյան ցենտրալ բանտ, Վլադիմիր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռազմաքաղաքական, պետական գործիչ, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից։
Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Գյուզնութ) գյուղում։ Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը՝ Եղիշեն, գյուղի քահանան էր) և մնացել մոր՝ Տիրուհու խնամքին։ Ընտանիքում եղել են չորս երեխա, Նժդեհը փոքրն էր։
Առաջարկում ենք ծանոթանալ Գարեգին Նժդեհի ամենահանճարեղ 34 մտքերին՝

  1. Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:
  2. Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:
  3. Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:
  4. Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:
  5. Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:
  6. Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:
  7. Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև հաղթական հայրենիք չի ունենա:
  8. Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:
  9. Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը՝ վերադաստիարակությունն է:
  10. Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:
  11. Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:
  12. Իմ ազգային դավանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դեպի որևէ հայ մարդ:
  13. Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ:
  14. Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:
  15. Քաջերի յարութիւնն է մահը:
  16. Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել:
  17. Մի ժողովուրդ` մի ընտանիք:
  18. Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցուած է յորդելու, թափուելու աստիճան:
  19. Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում:
  20. Ով հեռանում է կրօնից, անձնասպանօրէն կտրում է իր հոգեւոր զարկերակը: Մի օր հայութիւնը պիտի ների թրքութեան, բայց ոչ ծունկի ելած նրա առջեւ, պարտուելուց յետոյ, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց յետոյ։
  21. Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան:
  22. Ամեն մէկ «ես» յանցաւոր ապստամբ մը, ամեն մէկ «ես»-ականութիւն` բարոյական մահափորձ մըն է այն Մեծ Ամբողջին դէմ, որ ԱԶԳ կը կոչենք:
  23. Չմնաց, աշխարհում գրեթէ չմնաց ցեղ, որ մեր բազկի ոյժը չզգար:
  24. Սկզբից ի վեր հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը ձուլուած են ի մի բնութիւն: Այս երկուսի ճակատագիրը նոյնացած է:
  25. Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է:
  26. Իմ հոգին զոյգ յենարաններ ունի` Աստված եւ հայրենիք:
  27. Եթէ կեանքի նպատակը յաճոյքը համարեցիր, վախճանդ կորուստն է:
  28. Ոգեշունչ էր քրիստոնէութիւնը եւ հէնց այդ է պատճառը, որ նրա գիրկը նետուողներէն առաջինը եղաւ հայը:
  29. Նա (ազգս-Է.Է.) գերագոյն նպատակ է, ես` միջոց:
  30. Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ:
  31. Չկայ, կեանքն ազգին եւ հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկութիւն չկայ աշխարհում:
  32. Միայն ազնիւն է զօրաւոր:
  33. Անկրօն էակը հրաշունչ զինուոր չի դառնայ:
  34. Ներիր, Տէր, ներիր, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ Քո դէմ:

Այլ գրառումներ