Ջորջ Բայրոն (անգլ.՝ George Gordon Byron, 6th Baron Byron, հունվարի 22, 1788, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն – ապրիլի 19, 1824, Մեսոլոնգիոն, Առաջին հունական հանրապետություն), 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ, ռոմանտիզմի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը։ Նրա ամենաճանաչված աշխատանքների թվում է որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող սկանդալային Դոն Ժուան պոեմը։
Բայրոնն առաջին հայագետներից է. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանության վանականներից նա սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։ Բայրոնի ստեղծագործությունները բարձր են գնահատել այնպիսի հայ գրողներ, ինչպիսիք են Ղևոնդ Ալիշանը, Հովհաննես Թումանյանը և այլք։
Առաջարկում ենք ծանոթանալ գրողի ամենահանճարեղ 21 մտքերին՝
- Ամեն հարմար առիթի դեպքում ծիծաղեք, քանի որ ծիծաղն ամենամատչելի դեղամիջոցն է:
- Հայերենն Աստծո հետ հաղորդակցվելու լեզու է:
- Ես քնում էի և երազում, որ կյանքը գեղեցիկ լինի, բայց արթնացա և հասկացա, որ այն բեռ է:
- Ընկերությունը, գուցե և սովորաբար այդպես էլ լինում է, որ վերածվում է սիրո, բայց սերը, սերը երբեք ձևափոխվի ընկերության:
- Կյանքում ամենահզոր զգացողությունը, երբ զգում ես, որ գոյություն ունես, անգամ եթե ցավ ես ապրում:
- Սերը կգտնի ճանապարհ անգամ այնտեղ, որտեղ գայլերը վախենում են որս անել:
- Որպես բանական էակ, մարդը պետք է միշտ, միշտ խմի, քանի որ կյանքում ամենալավ բանը հարբածության զգացումն է:
- Փաստ է, որ մարդը պետք է զբաղվի սիրով այնպես, ինչպես լողով է զբաղվում: Կար ժամանակ, երբ ես անտարբեր չէի այս երկուսի հանդեպ, բայց այսօր ես չեմ լողում, քանի դեռ չեմ հայտնվել ջրում և սիրով չեմ զբաղվում, քանի դեռ ինձ չեն ստիպում:
- Եթե քո պատճառով կորցնեի աշխարհը, հանուն աշխարհի չէի կորցնի քեզ:
- Ապրած երջանկության մասին հիշողությունը երջանկություն չէ, բայց ապրած ցավի մասին հիշողությունը դեռ ցավ է:
- Նրանք, ովքեր զբաղված են, արցունքների համար ժամանակ չունեն:
- Դժբախտություն է այն, որ մենք չենք կարող ապրել առանց կանանց, բայց նրանց հետ էլ չենք կարող ապրել:
- Ես ոչ մի կրոնի էլ չեմ հավատում, ես ոչ մի ընդհանուր բան չունեմ անմահության հետ: Մենք բավականին դժբախտ ենք այս կյանքում, որ մտածենք մյուսի մասին:
- Բառերով չեմ կարող նկարագրել այն հուսահատ զգացումը, որը զգում եմ ինչ-որ բան անելով այն մարդու համար, որն իր համար ոչինչ չի կարող կամ չի ուզում անել:
- Եթե սխալվեմ, գոնե թող սրտիս թելադրանքով սխալվեմ:
- Եթե սիրո վերքերը ձեզ չեն սպանում, ապա երբեք, երբեք չեն բուժի:
- Նրանք ասում էին, որ գիտելիքը զենք է: Ես էլ էի նախկինում այդպես մտածում, բայց այսօր ես վստահ եմ, որ նրանք փողն ի նկատի ունեին:
- Իմ մեջ ինչ-որ հեթանոսական բան կա, և ես դա չեմ կարող ժխտել:Կարճ ասած, ես ոչ մի բան չեմ հերքում, բայց կասկածի տակ եմ դնում ամեն ինչ:
- Եթե գրելով չդատարկեի ուղեղիս պարունակությունը, կխելագարվեի:
- Հաճախ միայնության մեջ մարդն իրեն ավելի քիչ միայնակ է զգում:
- Կեր, խմիր և սիրիր, մնացածը ոչինչ չարժի: