Աֆորիզմներ՝ Հարուկի Մուրակամի

0
289

Հարուկի Մուրակամին ծնվել է 1949 թվականին Կիոտոյում, դասական բանասիրության դասախոսի ընտանիքում։ Սովորել է Վասեդայի համալսարանի թատերական արվեստների բաժնում «դասական դրամա» մասնագիտությամբ։
1950 թվականին գրողի ընտանիքը տեղափոխվել է Ասիա քաղաքը։ 1971 թվականին ամուսնացել է իր համադասարանցի Յոկոյի հետ, որի հետ ապրում է մինչ օրս։ Երեխաներ չունի։ 1974 թվականին Տոկիոյի Կոկունունդզի թաղամասում բացել է իր «Փիթեր Քեփ» ջազ-բարը։ 1977 թվականին բարը տեղափոխել է քաղաքի ավելի հանգիստ թաղամաս՝ Սենդագայա։
1978 թվականի ապրիլին բեյսբոլի խաղի ժամանակ նա հասկացավ, որ կարող է գիրք գրել։ Մինչև հիմա ինքն էլ չգիտի, թե ինչու։ Մուրակամիի խոսքերով. «Ես ուղղակի հասկացա դա և վերջ»։ Նա ավելի ու ավելի հաճախ էր գիշերը բարում մնում փակվելուց հետո ու գրում թանաքագրիչով հասարակ թղթի վրա։
1979 թվականին լույս տեսավ «Լսիր քամու երգը»՝ «Առնետի եռագրության» առաջին մասը, որի համար հեղինակն արժանացավ «Գունդզո սինդզին-սյո» գրական հեղինակավոր մրցանակի, որն ամեն տարի հանձնում է «Գունձո» ամսագիրը ճապոնացի սկսնակ գրողներին։ Քիչ անց արժանանում է նաև «Նոմայի անվան մրցանակի» «Բունգեյ» առաջավոր գրականագիտական հանդեսի կողմից։ Արդեն տարեվերջին գիրքը վաճառված էր դեբյուտի համար անհավանական տպաքանակով՝ ավելի քան 150 հազար օրինակ կոշտ կազմով։ 1980 թվականին հրատարակում է «Առնետի եռագրության» երկրորդ մասը՝ «Պինբոլ 1973»։ 1981 թվականին Մուրակամին վաճառում է բարի կառավարման արտոնագիրը և դառնում պրոֆեսիոնալ գրող։
1982 թվականին ավարտում է իր առաջին վեպը՝ «Ոչխարների որս»՝ «Առնետի եռագրության» երրորդ մասը, որի համար նույն թվականին ստանում է հերթական «Նոմա» մրցանակը։
1983 թվականին լույս են տեսնում պատմվածքների երկու ժողովածուները՝ «Դանդաղ նավակով դեպի Չինաստան» և «Լավ օր կենգուրուի համար», իսկ 1984 թվականին «Lուսատուտիկը, այրել մարագը և ուրիշ պատմություններ» պատմվածքների ժողովածուն։
1985 թվականին լույս է տեսնում «Հրաշքների Աշխարհը առանց արգելակների և Աշխարհի Վերջը» վեպը, որի համար նույն թվականին ստանում է «Տանիձակի» մրցանակը։ Այդ տարին լույս է տեսնում նաև «Սուրբ ծնունդ. Ոչխարները» մանկական հեքիաթների գիրքը Սասակի Մակիի նկարազարդմամբ և «Ձիուկներով կարուսելի մահացու ջերմությունը» պատմվածքների ժողովածուն։
Առաջարկում ենք ծանոթանալ Հարուկի Մուրակամիի ամենահանճարեղ 16 մտքերին՝

  1. Եթե կարդաս այն, ինչ մյուսներն են կարդում, կսկսես մտածել բոլորի նման։
  2. Հիշողությունները մարդու հոգին ջերմացնում են ու կտոր-կտոր անում մարդու սիրտը։
  3. Առաջ ես մտածում էի, թե մարդը տարիների ընթացքում է ծերանում, բայց պարզվեց ոչ. մարդը ծերանում է միանգամից։
  4. Այն մարդն, ումից գողացել են ազատությունը, անպայման սկսելու է ինչ-որ մեկին ատել։
  5. Քո մասնագիտությունը պետք է սիրո արդյունք լինի, ոչ թե հաշվարկով ամուսնություն։
  6. Ես մենակություն չեմ սիրում, ուղղակի մարդկանց հետ շատ չեմ շփվում, որ նրանցից նորից չհիասթափվեմ։
  7. Տառապանքը մեզնից յուրաքանչյուրի ընտրությունն է։
  8. Յուրաքանչյուրս մեր կյանքում մեր ճակատամարտն ենք մղում։
  9. Ճանապարհի համար միշտ ընկեր է պետք, իսկ կյանքի համար՝ կարեկցանք։
  10. Եթե մի բան շատ ես ցանկանում իմանալ, ուրեմն պետք է դրա համար թանկ գին վճարես։
  11. Երբ դու քեզ լավ չես զգում, ուղղակի պատկերացրու, որ իրականում դու երջանիկ ես։ Դա այնքան էլ դժվար բան չէ։
  12. Աշխարհն առանց սիրո նույնն է, ինչ պատուհանից այն կողմ փչող քամին․ ոչ կարող ես ձեռք տալ, ոչ էլ շնչել:
  13. Պետք է զգացմունքները դուրս թափել: Ավելի վատ, եթե դադարեք դա անել: Այլապես դրանք կկուտակվեն և կքարանան ներսում: Իսկ հետո` մահ:
  14. Սխալները կյանքի կետադրական նշաններն են, առանց որոնց, ինչպես և տեքստում, իմաստ չի լինի:
  15. Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես դու ես ուզում, ապա ապրելն անհետաքրքիր կդառնա:
  16. Ինչքան էլ որ շատ փորձես, եթե սրտիդ մեջ ցավ կա, ապա այդ ցավը կմնա քեզ հետ ամբողջ կյանքում։

Այլ գրառումներ