Աֆորիզմներ՝ Օնորե դը Բալզակ

0
213

Օնորե դը Բալզակ, ֆրանսիացի գրող։
Ծնվել է Տուր քաղաքում հարուստ գյուղացու ընտանիքում։ Հայրը պատրաստում էր որդուն փաստաբանական կարիերայի։ 1807-1813 թվականներին Բալզակը սովորել է Վանդոմի դպրոցում, 1816-1819 թվականներին՝ Փարիզի իրավագիտական դպրոցում, միաժամանակ աշխատելով նոտարի մոտ գրագիր։ Սակայն հետագայում թողել է այդ զբաղմունքը՝ նվիրելով իրեն գրականությանը։
1823 թվականից սկսել է հրապարակվել, 1825-1828 թվականներին զբաղվել է հրատարակչական գործունեությամբ, սակայն անհաջող։
1829 թվականին լույս է տեսնում Բալզակի անունով ստորագրված առաջին գիրքը՝ «Շուաններ» (Les Chouans) պատմական վեպը։ Բալզակի հաջորդ ստեղծագործություններն են՝ «Մասնավոր կյանքի դրվագներ» (Scènes de la vie privée, 1830), «Երկարակեցության կենսահյութը» (L’Élixir de longue vie, 1830-1831), «Գոբսեկ» վիպակը (Gobseck, 1830), որոնք մեծ հաջողություն ունեցան ընթերցողների և քննադատների մոտ։ 1831 թվականին Բալզակը հրատարակում է «Շագրենի կաշին» փիլիսոփայական վեպը և սկսում աշխատել «Երեսնամյա կինը»(La femme de trente ans) վեպի վրա։ «Չարաճճի պատմվածքներ» շարքում (Contes drolatiques, 1832-1837) Բալզակը հեգնալից ընդօրինակում է Վերածննդի պատմվածքների ոճը։ Մասամբ ինքնակենսագրական «Լուի Լամբեր» (Louis Lambert, 1832) և հատկապես «Սերաֆիտա» (Séraphîta, 1835) վեպերում արտացոլվել է Բալզակի հետաքրքրությունը Սվեդենբորգի և Մեն-Մարտենի միստիկական կոնցեպցիաներով։
Բալզակը հայտնի էր իր բացառիկ աշխատասիրությամբ. նա ստեղծագործում էր գրասեղանի առջև օրական 15-16 ժամ՝ յուրաքանչյուր տարի հրատարակելով երեքից վեց գիրք։
Առաջարկում ենք ծանոթանալ Օնորե դը Բալզակի ամենահանճարեղ 25 մտքերին՝

  1. Ամուսինների մեծ մասն ինձ հիշեցնում է օրանգուտանների, որոնք փորձում են ջութակ նվագել։
  2. Կան մարդիկ, որոնց զրոյի են նման. նրանց միշտ պետք է, որ դիմացից թվանշան լինի։
  3. Ժամանակը մտավոր աշխատանք կատարողների կապիտալն է։
  4. Ինչ անում ես, լավ արա, նույնիսկ եթե դա խենթութուն է։
  5. Տղամարդու եւ կնոջ ընկերությունը սկսում է կորչել գիշերվա մոտենալուն զուգընթաց։
  6. Եթե կինը քեզ սիրում է, ներում է ամեն ինչ, նույնիսկ հանցագործությունը, եթե չի սիրում, չի տեսնում նույնիսկ ամենադրականը, որ անում եք։
  7. Կինը սիրո մեջ տավիղի է նման. միայն նրան է վստահում իր գաղտնիքները, ով իր վրա լավ է նվագում։
  8. Կատարյալ գեղեցկությունը, ամենասքանչելի արտաքինը ոչինչ չարժեն, եթե դրանցով ոչ ոք չի հիանում։
  9. Գաղափարները կարող են վնասազերծվել գաղափարներով։
  10. Զրպատությունն անտարբեր է ոչնչությունների հանդեպ։
  11. Բոլոր գիտությունների բանալին հարցական նշանն է։
  12. Երբ բան չի լինում ասելու, շատ են խոսում։
  13. Ով շատ է ապացուցում, ոչինչ չի ապացուցում։
  14. Ով սիրում է բոլոր կանանց, նա ոչ մի կնոջ չի խանդում։
  15. Ով կարող է կնոջը ղեկավարել, կարող է եւ պետություն ղեկավարել։
  16. Սերը հիմարի համար իր աչքին բարձրանալու միակ հնարավորությունն է։
  17. Սերն այնքան վատ է տանում կենցաղային հոգսերը, որ ամուր երջանկության համար պետք է բացառիկ որակներ գտնել միմյանց մեջ։
  18. Սերը դա մի զարմանալի կեղծարար է, որը ոչ միայն պղինձը վերափոխում է ոսկու, այլեւ՝ ոսկին պղնձի։
  19. Մարդիկ վախենում են ժանտախտից, բայց գինին անհամեմատ վտանգավոր է։
  20. Ամուսիններն ու կառավարությունները երբեք չպետք է ընդունեն սեփական սխալները։
  21. Մեր խիղճը արդար դատավոր է այնքան ժամանակ, քանի դեռ չենք սպանել նրան։
  22. Դժբախտությունը փորձաքար է բնավորության համար։
  23. Ոչ մի տղամարդ չպետք է ամուսնանա, քանի դեռ չի յուրացրել անատոմիան եւ չի վիրահատել առնվազն մեկ կնոջ։
  24. Ոչ ոք կնոջ ընկերը չի դառնում, եթե կարող է նրա սիրեկանը դառնալ։
  25. Պարկեշտ կինը նա է, ում սիրեկանը վախենում է անվանարկել։

Այլ գրառումներ