Աֆորիզմներ՝ Ժան-Ժակ Ռուսո

0
210

Ժան-Ժակ Ռուսոն ֆրանսիական լուսավորության ամենաազդեցիկ գործիչներից մեկն է։ Ծնվել է աղքատ ժամագործի ընտանիքում։ Շատ վաղ հասակում զրկվել է ծնողներից, իսկ հարազատները չեն մտահոգվել նրա կրթության ու դաստիարակության հարցերով։ Ռուսոն թափառաշրջիկ կյանք է վարել, շրջագայել է Շվեյցարիայի քաղաքներն ու գյուղերը, հարուստ ընտանիքում աշխատել որպես սպասավոր, որոշ ժամանակ սովորել աբբայի մոտ, ապա հոգևոր սեմինարիայում, աշխատել է երաժշտական դպրոցում։ Ամենուր ուժերը փորձելով՝ նա ամենուր կիսատ է թողել սկսած գործը։ Սակայն այս թափառաշրջիկ կյանքը Ժան-Ժակ Ռուսոյին հնարավորություն է տվել մոտիկից ծանոթանալու ժողովրդի իրավազուրկ վիճակին, անձամբ տեսնելու և զգալու ֆեոդալական հասարակարգում թագավորող սոցիալական անհավասարություններն ու անարդարությունները։ Այս հանգամանքն էլ նրա մոտ ատելություն է ձևավորել ազնվականության ու հոգևոր դասի նկատմամբ։
Ռուսոյի հասարակական և քաղաքաիրավական հայացքները շարադրված են «Դատողություն գիտությունների և արվեստների մասին» (1750), «Դատողություններ մարդկանց միջև անհավասարության ծագման մասին» (1755), «Հասարակական դաշինք» (1762), «Էմիլ կամ դաստիարակության մասին» (1762), «Դատողություններ հավերժական աշխարհի մասին» (առաջին անգամ հրատարակվել է մահվանից հետո, 1782 թվականին) երկերում։
Առաջարկում ենք ծանոթանալ Ժան-Ժակ Ռուսոյի ամենահանճարեղ 11 մտքերին՝

  1. Ժամանակի լավ օգտագործումը ժամանակը դարձնում է ավելի թանկարժեք։
  2. Գրեթե բոլոր գործերում ամենադժվարը սկիզբն է։
  3. Համբերությունը դառն է, բայց քաղցր է նրա պտուղը։
  4. Աշխատիր, որպեսզի հաճույք վայելես։
  5. Ճշմարտասեր հոգին ճշմարտության գլխավոր զենքն է։
  6. Օրենսդիր իշխանությունը պետության սիրտն է, գործադիր իշխանությունը՝ նրա ուղեղը։
  7. Յուրաքանչյուր պայմանագիր ավելի շուտ ժամանակավոր դադար է, քան իսկական խաղաղություն։
  8. Չի կարելի պատվազրկել նրան, ով մահից չի վախենում։
  9. Քիչ իմացող մարդիկ ընդհանրապես շատ են խոսում, իսկ նրանք, ովքեր շատ գիտեն, քիչ են խոսում։
  10. Եթե փառամոլությունը որևէ մեկին երջանիկ է դարձրել, ապա այդ որևէ մեկը հավանաբար հիմար է եղել։
  11. Հիմարներն ամոթխած չեն լինում։

Այլ գրառումներ