Հրեաները բացառիկ ժողովուրդ են, ովքեր տարբերվում են շատ-շատերից: Երկար ժամանակ նրանք սեփական հող չունեին, սակայն կարողացել են պահպանել իրենց անհատականությունը: Մենք սովոր ենք գրել ձախից աջ, իսկ հրեաները հակառակն են անում:
Երբեմն թվում է, թե նրանց մոտ ամեն բան այնպես չէ, ինչպես այլ մարդկանց մոտ: Գործնականում բոլոր ժողովուրդների մոտ ազգությունը որոշում են հորով, սակայն նրանց մոտ դա անում են՝ ըստ մոր ազգային պատկանելության։
Առաջարկում ենք ծանոթանալ հրեաների ամենահանճարեղ 35 մտքերին՝
- Փողի հետ այնքան լավ չէ, որքան վատ է առանց դրա:
- Ադամն առաջին երջանիկն է, որովհետև զոքանչ չուներ:
- Եթե խնդիրը հնարավոր է փողով լուծել, դա խնդիր չէ, դա ծախս է:
- Աստված մարդուն երկու ականջ և մեկ բերան է տվել, որպեսզի նա ավելի շատ լսի և ավելի քիչ խոսի:
- Թող Աստված քեզ պաշտպանի վատ կանանցից, լավերից ինքդ փրկվիր:
- Գինին մտավ՝ գաղտնիքը դուրս եկավ:
- Աստված չի կարող միաժամանակ ամենուր լինել, այդ պատճառով նա ստեղծեց մայրերին:
- Քաղցր մի եղիր, այլապես քեզ կուտեն: Դառը մի եղիր, այլապես քեզ դուրս կթքեն:
- Վախեցիր դիմացի այծից, ձիուց՝ հետևից, հիմարից՝ բոլոր կողմերից:
- Հյուրը և ձուկը 3 օր անց սկսում են հոտ արձակել:
- Գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում:
- Ավելի լավ է՝ հրեան առանց մորուքի, քան մորուքն առանց հրեայի:
- Մարդը պետք է գոնե հետաքրքրության համար ապրի:
- Խուլը լսեց, թե համրն ինչպես էր պատմում, որ կույրը տեսավ, որ կաղն արագ-արագ վազում էր:
- Աստված չքավորներին պաշտպանում է, համենայն դեպս, թանկարժեք մեղքերից:
- Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորը բարերար կլինեին:
- Երբ պառաված օրիորդն ամուսնանում է, անմիջապես վերածվում է երիտասարդ կնոջ:
- Ծնողները երեխաներին սովորեցնում են խոսել, երեխանեը ծնողներին սովորեցնում են լռել:
- Հեռվից բոլոր մարդիկ վատը չեն:
- Գուցե ձվերը հավերից շատ ավելի խելացի են, բայց դրանք արագ փտում են:
- Տղամարդիկ ավելի շատ կանեին, եթե կանայք ավելի շատ լռեին:
- Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը:
- Վատ կինն անձրևից վատ է. անձրևը տուն է լցվում, իսկ վատ կինն այնտեղից դուրս է անում:
- Աշխարհը կվերանա ոչ որովհետև շատ մարդ կա, այլ որովհետև շատ անմարդկայիններ կան:
- Աստված իմ: Օգնի ինձ ոտքի կանգնել, ես ինքս էլ կարող եմ ընկնել:
- Եթե կյանքը դեպի լավը չի փոխվում, սպասիր՝ այն դեպի վատը կփոխվի:
- Սերը որքան էլ քաղցր լինի, դրանից կոմպոտ չես պատրաստի:
- Երբ անելու ոչինչ չկա, մեծ գործեր են սկսում:
- Երկու չարիքներից ընտրելով՝ վատատեսը երկուսն է ընտրում:
- Բոլորը գանգատվում են փողի բացակայությունից, իսկ խելքի բացակայությունից՝ ոչ ոք:
- Ով երեխա չունի, նրանց լավ է դաստիարակում:
- Ավելի լավ է՝ ծիծաղից մեռնել, քան վախից:
- Փորձը բառ է, որով մարդիկ անվանում են իրենց սխալները:
- Ալեհերությունը ծերության նշան է, ոչ թե իմաստության:
- Ծերանալով՝ մարդն ավելի վատ է տեսնում, բայց ավելի շատ: