Աֆորիզմներ՝ Իոսիֆ Ստալին

0
245

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին, բոլշևիկ հեղափոխական, այնուհետև՝ խորհրդային կուսակցական, քաղաքական և զինվորական գործիչ, Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար։
1920-ական թվականներին դարձել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության, նաև ամբողջ Խորհրդային Միության առաջնորդ։ Իր ձեռքում կենտրոնացրել է երկրի կառավարման բոլոր լծակները։ Հաշվեհարդար է տեսել բոլոր ներկա և նախկին քաղաքական հակառակորդների հետ։ Նրա կառավարման տարիներին 1930-ական թվականների բռնաճնշումները դարձել են զանգվածային։ Պետանվտանգությունը հետևում էր քաղաքացիների պահվածքին ու գործերին։ Նույնիսկ մեկ փոքր օրենք խախտելու դեպքում քաղաքացուն կարող էին ձերբակալել և Ստալինյան ճամբարներ ուղարկել, ուր տառապում էին անհիմն մեղադրանքներով դատապարտված բազում մարդիկ։
Առաջարկում ենք ծանոթանալ Իոսիֆ Ստալին ամենահանճարեղ 24 մտքերին՝

  1. Կա մարդ, կա խնդիր, չկա մարդ՝ չկա խնդիր։
  2. Կյանքն ավելի լավն է դարձել, ապրելը՝ ավելի ուրախ։
  3. Առողջ կասկածամտությունը՝ համատեղ աշխատանքի հիանալի հիմք է։
  4. Ամեն բան որոշում են կադրերը։
  5. Յուրաքանչյուր թերացում կամ սխալմունք ունի անուն ազգանուն։
  6. Երբ ես մահանամ, գերեզմանիս մեծ քանակությամբ աղբ կլցնեն, սակայն ժամանակի քամին կմաքրի ամեն ինչ։
  7. Վրեժը դա մի ճաշատեսակ է, որը համեղ է հատկապես սառը վիճակում։
  8. Գուցե և այդպես էլ պետք է, որ հին ընկերները այդպես արագ ու դյուրությամբ գերեզման իջնեն։
  9. Իմ կյանքը դաժան է, ինչպես գազանը։
  10. Պետք է շատ խիզախ մարդ լինել՝ Կարմիր բանակում վախկոտ լինելու համար։
  11. Կապ չունի, թե ինչպես են քվեարկել, կարևոր է, թե ինչպես են հաշվել։
  12. Մեկ մահը ողբերգություն է, միլիոնավոր մահերը՝ վիճակագրություն։
  13. Միայն վախով չես կարող իշխանություն պահել։ Քիչ կարևոր չեն նաև սուտն ու կեղծիքը։
  14. Պետության վախճանը գալիս է ոչ թե թուլանալուց, այլ առավելագույնս հզորանալուց։
  15. Հաղթողներից կարելի է և պետք է դատել։
  16. Ավազակի որդին միայն ավազակ կարող է դառնալ։
  17. Մենք չունենք գերիներ, մենք ունենք միայն դավաճաններ։
  18. Չեկիստը միայն երկու ճանապարհ ունի՝ առաջադրվել կամ գնալ բանտ։
  19. Պետք է աշխատել և ոչ թե ցույցեր անել։
  20. Մենք՝ բոլշևիկներս, հրաշքներին չենք հավատում։
  21. Շատախոսները օպերատիվ աշխատանքի ոլորտում տեղ չպետք է ունենան։
  22. Այն ինչ դուր է գալիս մեր թշնամիներին, մեզ համար վնասակար պետք է համարվի։
  23. Գաղութները կայսերապաշտության աքիլեսյան գարշապարն են։
  24. Սադրանքը՝ փորձված միջոց է վերահսկելու համար։

Այլ գրառումներ