Լաո Ցզի կամ Լաո Ցզե(բառացիորեն՝ «Մեծ Վարպետ»), հին չին փիլիսոփա և գրող։ Համարվում է «Դաո Դե Ցզի» հնագույն փիլիսոփայական երկի հեղինակ, դաոսականություն փիլիսոփայության, դաոիզմի և չինական ավանդական կրոնների հիմնադիր։
Լաո Ցզիին հաճախ նկարագրում են ՄԹԱ 6-րդ դարի Կոնֆուցիոսի ժամանակաշրջանի երկրորդ լեգենդար գործիչ, սակայն ժամանակակից պատմաբանները պնդում են, որ նա ապրել է պատերազմող պետությունների դարաշրջանում՝ ՄԹԱ 5-րդ կամ 4-րդ դարում։ Չինական մշակույթի ականավոր գործիչ Լաո Ցզիի համբավը հաստատվել է Տան դինաստիայի կայսրերի կողմից և այսօր արտացոլվում է ժամանակակից մարդկանց Լի ազգանվամբ։ Լաո Ցզիի աշխատանքը ընդունվել է և՛ հակամենատիրական շարժումներում և՛ չինական օրինապաշտության մեջ։
Առաջարկում ենք ծանոթանալ փիլիսոփայի ամենահանճարեղ 25 մտքերին՝
- Երբեք մի քննադատեք մարդուն, քանի դեռ նրա կոշիկներով չեք անցել երկար ճանապարհ:
- Ուշադիր եղեք ձեր մտքերին. նրանք արարքների սկիզբն են:
- Ձեզ կառավարում է նա, ով ձեզ բարկացնում է:
- Աշխարհում չկա ավելի նուրբ ու թույլ բան, քան ջուրն է, բայց այն կարող է քանդել անգամ ամենաամուր բաները:
- Ով վերցնում է, ձեռքերն է լիացնում, ով տալիս է՝ սիրտը:
- Բաց թողեք և ամեն բան կստացվի:
- Երբ դուք փորձում եք փոխել աշխարհը, այն դառնում է անկառավարելի:
- Եթե դու ինչ-որ մեկին ուժեղ ատում ես, հանգստացիր, նստիր գետի ափին և սպասիր, թե երբ նրա դիակը կողքովդ կացնի լողալով:
- Կանխատեսել հնարավոր է ամեն բան՝ բացի ապագայից:
- Երբ բոլորն իմանան, որ բարին բարի է, հենց այդ ժամանակ էլ կծնվի չարը:
- Նա, ով հաղթում է ուրիշներին, ուժեղ է, նա, ով հաղթում է ինքն իրեն, հզոր է:
- Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում:
- Չկա ավելի մեծ դժբախտություն, քան ունեցածով չբավարարվելը:
- Կորուստը լիության սկիզբն է, լիոությունը կորստի սկիզբն է:
- Նա, ով մահացել է, բայց հիշվում է, անմահ է:
- Սարը բարձրանալիս մի հարվածիր նրանց, որոնցից առաջ ես անցնում. դու դեռ նրանց կհանդիպես ցած իջնելիս:
- Չկա կրքից ավելի մեծ մեղք:
- Քաղաքավարի արձագանքեք նույնիսկ ոչ քաղաքավարի վերաբերմունքին:
- Ավելի լավ է լինել փափուկ դրսից և պինդ ներսից, քան պինդ դրսից ու փափուկ ներսից:
- Կատարելության ձգտելու ընթացքում չմոռանաք ապրել:
- Եթե դու իրոք ուզում ես տեսնել՝ ինչպես է արևի շողը խաղում տերևների վրա, պետք է նախ մաքուր պատուհաններ ունենաս:
- Պղտոր ջուրը, եթե երկար անշարժ մնա, կսկսի զուլալվել:
- Չվիճողը չի քննադատվում:
- Ինքն իրենով գոհացողը հարուստ մարդ է:
- Միայն նա, ով ուժ ունի, կարող է տալ այն նաև ուրիշներին: