Աֆորիզմներ՝ Լեոնարդո դա Վինչի

0
246

Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի, Վերածննդի իտալացի նշանավոր գիտնական, որի ուսումանսիրությունների շառավիղը ներառում է գյուտարարական, նկարչության, քանդակագործության, ճարտարապետության, գիտության, երաժշտության, մաթեմատիկայի, ճարտարագիտության, գրականության, անատոմիայի, երկրաբանության, աստղագիտության, բուսաբանության, գրության, պատմության և քարտեզագրության ոլորտները։ Նրան բազմիցս կոչել են հնէաբանության, ճարտարագիտության և ճարտարապետության հայր, և նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն նկարիչներից մեկը։ Երբեմն նրան են վերագրում օդապարիկի, ուղղաթիռի և տանկի գյուտերը, և նա առաջինն է բնորոշել Վերածննդի մարդասիրական իդեալը։
Բազմաթիվ պատմաբաններ և գիտնականներ Լեոնարդոյին համարում են «Բազմակողմանի հանճար» կամ «Վերածննդի ժամանակաշրջանի մարդ», «անսպառ հետաքրքրասիրության» և «եռանդուն ստեղծագործական երևակայության» տեր անհատ, և նա համարվում է երբևէ ապրած ամենատաղանդավոր անհատներից մեկը։
Առաջարկում ենք ծանոթանալ Լեոնարդո դա Վինչիի ամենահանճարեղ 20 մտքերին՝

  1. Շարժումը՝ յուրաքանչյուր կյանքի հիմքն է։
  2. Երկաթը ժանգոտում է, երբ չի օգտագործվում, կանգ առած ջուրը նեխում է կամ ցրտին սառչում։ Իսկ մարդու խելքը չօգտագործելով՝ չորանում է։
  3. Խղճալի է այն աշակերտը, ով չի անցնում իր ուսուցչին։
  4. Մեկ օրում հարստանալ ցանկացողը՝ կախաղան կհանվի մեկ տարվա ընթացքում։
  5. Առյուծի համար նույնպես պատահում են ոչ երջանիկ օրեր, երբ ամեն ինչ թարս ու շիտակ է գնում և ամեն քայլափոխին անհաջողություններ են պատահում։
  6. Իրական սերը բացահայտվում է դժբախտությունների պահին։ Ինչպես ճրագը՝ որքան մութ է գիշերը, այնքան ավելի պայծառ է այն վառվում։
  7. Մեկ անգամ փորձարկիր թռիչքը՝ և քո աչքերը հավերժ ուղղված կլինեն երկնքին։ Մեկ անգամ գտնվելով երկնքում, ամբողջ կյանքդ ստիպված կլինես կարոտել այն։
  8. Ով ապրում է վախի մեջ՝ նա մահանում է վախից։
  9. Երբ ես մտածում էի, որ սովորում եմ ապրել՝ իրականում սովորում էի մահանալ։
  10. Յուրաքանչյուր դժվարություն հաղթահարվում է հաստատակամությամբ։
  11. Ավելի լավ է հարգանքից զրկված լինել, քան հոգնել օգուտ բերելուց։
  12. Վիրավորելով ուրիշին՝ դու քո մասին հոգ չես տանում։
  13. Մեր ծնողներից մենք ստացել ենք մեծագույն նվեր՝ կյանք։ Նրանք կերակրել և մեծացրել են մեզ՝ չխնայելով ոչ սեր և ոչ ջանք։ Եվ հիմա, երբ նրանք ծեր են և հիվանդ՝ մեր պարտքն է առողջացնել և հոգ տանել նրանց մասին։
  14. Հիրավի նա, ով չի գնահատում կյանքը՝ արժանի չէ դրան։
  15. Բնությունն այնպես է ամեն ինչի մասին հոգ տարել, որ ամենուր կարող ես սովորելու բան գտնել։
  16. Խորհուրդ հարցրու նրանից, ով կարողանում է հաղթել ինքն իրեն։
  17. Խրատիր ընկերոջդ երբ միայնակ եք, և գովիր, երբ մարդկանց մեջ եք։
  18. Երիտասարդության փայփլուն գեղեցկությունը խամրում է՝ չափազանց ճոխ և շատ զարդերից։
  19. Երջանկությունը բաժին է հասնում նրան, ով շատ է աշխատում։
  20. Բնության մեջ, ամեն ինչ իմաստուն կերպով մտածված և կառուցված է, յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, և այս իմաստության մեջ է կյանքի մեծագույն արդարությունը։

Այլ գրառումներ