Աֆորիզմներ՝ Մարկ Տվեն

0
174

Մարկ Տվեն(անգլ.՝ Mark Twain, իսկական անունը՝ Սեմյուել Լենգհորն Քլեմենս, անգլ.՝ Samuel Langhorne Clemens, նոյեմբերի 30, 1835, Ֆլորիդա, Միսսուրի, ԱՄՆ և Միսսուրի, ԱՄՆ – ապրիլի 21, 1910, Ռեդինգ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկը։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Թոմ Սոյերի արկածները»(1876) և «Հեքլբերի Ֆիննի արկածները»(1885). վերջինս հաճախ կոչվում է «Ամերիկյան մեծ վեպ»։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի։
Մարկ Տվենը մեծացել է Միսսուրի նահանգի Հանիբալ քաղաքում, որը հետագայում պատկերել է «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները» վեպերում։ Ծառայել է որպես տպագրիչի աշակերտ, ապա աշխատել է որպես գրաշար՝ գրելով հոդվածներ իր ավագ եղբոր՝ Օրայոն Քլեմենսի թերթի համար։ Հետագայում դարձել է լոցման Միսիսիպի գետով նավարկող նավի վրա, ապա մեկնել է արևմուտք՝ Նևադա՝ Օրայոնի մոտ։ Նա հումորով է պատմել հանքարդյունաբերության բնագավառում իր անհաջող փորձի մասին՝ հանդես գալով որպես լրագրող Վիրջինիա Սիթիի Territorial Enterprise թերթի համար։ 1865 թվականին հրատարակված «Նշանավոր ցատկռտող գորտը Կալավերասից»(անգլ.՝ «The Celebrated Jumping Frog of Calaveras County») հումորային պատմվածքի համար հիմք է ծառայել պատմությունը, որ նա լսել էր Կալիֆոռնիայի Էնջելս Քեմփում(անգլ.՝ Angels Camp)՝ Angels հյուրանոցում, որտեղ նա որոշ ժամանակ աշխատել է որպես հանքափոր։ Պատմվածքն արժանացել է համաշխարհային ուշադրության և թարգմանվել ֆրանսերեն։ Մարկ Տվենի սրամտությունն ու սատիրան, որոնք իրենց արտացոլումն էին գտնում նրա արձակ ստեղծագործություններում ու խոսքում, արժանացել են քննադատների ու շրջապատի մարդկանց գովասանքին։ Նրա ընկերների շարքում էին նախագահներ, արտիստներ, արդյունաբերողներ և եվրոպական թագավորական ընտանիքների անդամներ։
Առաջարկում ենք ծանոթանալ գրողի ամենահանճարեղ 22 սարկաստիկ մտքերին՝

  1. Առողջությունը պահպանելու միակ միջոցը՝ դա ուտել կերակուր, որը չես ուզում, խմել այն, ինչ չես սիրում, անել այն, ինչ դուրդ չի գալիս:
  2. Լավ ընկերներ, լավ գրքեր և քնած խիղճ՝ ահա իդեալական կյանքը:
  3. Չի կարելի հիմնվել աչքերի վրա, եթե կենտրոնացած է երևակայությունը:
  4. Պեսիմիզմը՝ դա ընդամենը բառ է, որով թույլ նյարդեր ունեցողները անվանում են իմաստությանը:
  5. Որպեսզի երջանիկ լինես, պետք է ապրես քո սեփական դրախտում: Միթե՞ դուք մտածում էիք, որ նույն դրախտը կարող է գոհացնել տարբեր մարդկանց, առանց բացառության:
  6. Բավական է խոսք տալ, որ այսինչ բանը չես անի՝ ու անմիջապես սկսում ես ուզել դա:
  7. Ամառը՝ դա տարվա այն եղանակն է, երբ շատ շոգ է որևէ բան անելու համար, ինչը անելու համար ձմեռն էլ չափազանց ցուրտ էր:
  8. Չկա ավելի շատ նյարդայնացնող բան, քան լավ օրինակը:
  9. Հրաշալի է, որ հայտնաբերել են Ամերիկան, բայց ավելի հրաշալի կլիներ, եթե Կոլումբոսը անցներ կողքով:
  10. Նա, ով լավ գրքեր չի կարդում՝ որևէ առավելություն չունի նրանից, ով գիրք ընդհանրապես չի կարդում:
  11. Նա, ով չգիտի թե ուր է գնում՝ շատ կզարմանա, եթե հայտնվի ոչ այնտեղ:
  12. Կնճիռները պետք է միայն ցույց տան այն վայրերը, որտեղ ժամանակին ժպիտն է եղել:
  13. Հիմարության իրավունքը՝ մարդու անձի ազատ զարգացման երաշխիքներից մեկն է:
  14. Դասականը՝ դա այն է, որ յուրաքանչյուրը գտնում է, որ արժի կարդալ, բայց ոչ ոք չի կարդում:
  15. Վատագույն միայնությունը՝ դա երբ հարմարավետ չես զգում ինքդ քեզ հետ:
  16. Մարդ ստեղծելու գաղափարը՝ փառապանծ և հրաշալի միտք էր: Բայց դրանից հետո ոչխար ստեղծելը՝ արդեն կրկնություն էր:
  17. Եթե բոլոր մարդիկ միակերպ մտածեին՝ ոչ ոք խաղադրույք չէր կատարի ձիարշավներին:
  18. Կյանքում գոնե մեկ անգամ բախտը թակում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց սովորաբար այդ ժամանակ մարդը նստած է լինում մոտակա գարեջրատանը և ոչինչ չի լսում:
  19. Ինչպես ասվում է հին իմաստության մեջ.«երեխաներն ու հիմարները միշտ ճիշտն են ասում»: Այստեղից կարելի է եզրակացնել, որ մեծահասակներն ու իմաստունները երբեք ճիշտը չեն ասում:
  20. Չկա ավելի խղճալի տեսարան, քան մարդը, ով բացատրում է իր հումորի իմաստը:
  21. Եկեք ապրենք այնպես, որ նույնիսկ դագաղագործը ափսոսա, երբ մենք մահանանք:
  22. Վաղվա վրա մի հետաձգիր այն, ինչը կարելի է հետաձգել վաղը չէ, մյուս օրվա վրա:

Այլ գրառումներ