Աֆորիզմներ՝ Օսկար Ուայլդ

0
249

Օսկար Ֆինգալ Օ’Ֆլայերթի Ուիլիս Ուայլդ, ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ։ Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (շուրջ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կենդանության օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդանսի առավել հայտնի ներկայացուցիչներից է։
Ուայլդի հեքիաթները («Երջանիկ արքայազնը», «Աստղամանուկը») և «Արձակ բանաստեղծություններ»-ը քնարական են, ոճով ու բովանդակությամբ՝ վեհ։ «Քենտերվիլյան ուրվականը» և «Լորդ Արթուր Սևիլի հանցագործությունը» հեգնանքով ներթափանցված բազմասյուժե նովելներ են։ 19-րդ դարավերջի ինտելեկտուալ վեպի նմուշ է «Դորիան Գրեյի դիմանկարը» (1891)։ Ուայլդի «Պադուայի դքսուհին», «Սալոմե» (1893), «Ֆլորենցիական ողբերգություն» (1895) ողբերգությունները մեծ կրքերը բանաստեղծական դրամայի վերածելու փորձեր են։
Առաջարկում ենք ծանոթանալ Օսկար Ուայլդի ամենահանճարեղ 25 մտքերին՝

  1. Այն ամեն գեղեցիկը, որ կա աշխարհում՝ կամ անբարոյական է, կամ անօրեն, կամ էլ բերում է ճարպակալության։
  2. Մենք տանել չենք կարողանում այն մարդկանց որոնք ունեն նույն թերությունները՝ ինչ մենք։
  3. Ես բոլորովին չեմ ուզում իմանալ, թե ինչ են խոսում իմ ետևից։ Ես առանց այդ էլ բարձր կարծիք ունեմ իմ մասին։
  4. Ես միշտ ընկերաբար եմ վերաբերվում նրանց, ովքեր անտարբեր չեն։
  5. Կյանքում գոյություն ունի միայն երկու իսկական դժբախտություն։ Մեկը՝ երբ չես կարողանում ստանալ այն, ինչ ուզում ես, իսկ երկրորդը՝ երբ ստանում ես։
  6. Եղիր այնպիսին, ինչպիսին կաս։ Մնացած դերերը արդեն զբաղված են։
  7. Ես այնքան բանբասանքներ և հերյուրանքներ եմ լսել Ձեր մասին, որ համոզված եմ՝ Դուք հրաշալի մարդ եք։
  8. Ես համեստ ճաշակ ունեմ՝ ինձ բավարար է ամենալավը։
  9. Երբեք մի սիրեք նրան, ով վերաբերվում է Ձեզ, ինչպես սովորական մարդուն։
  10. Ներեք Ձեր թշնամիներին։ Դա նրանց հունից հանելու լավագույն միջոցն է։
  11. Սիրահարվածությունը սկսում է նրանով, որ մարդը սկսում է խաբել ինքն իրեն, իսկ վերջանում է նրանով, որ խաբում է ուրիշին։
  12. Երբ մարդը երջանիկ է՝ նա միշտ լավն է։ Բայց ոչ միշտ է որ լավ մարդիկ երջանիկ են։
  13. Սիրո մասին գրելը շահավետ է։ Այն մեծ պահանջարկ ունի։
  14. Եթե ինչ-որ բան արժե անել՝ դա այն է, ինչը համարվում է անհնար։
  15. Շատ վտանգավոր է հանդիպել մի կնոջ, ով ամբողջովին քեզ հասկանում է։ Դա ավարտվում է ամուսնությամբ։
  16. Ինչպես ասել է մի մեծ ֆրանսիացի՝ կանայք միշտ ոգեշնչում են մեզ մեծագույն գործերի, բայց միշտ էլ խանգարում են դրանք իրագործել։
  17. Երևակայությունը տրված է մարդուն, որպեսզի սփոփել նրան այն բանում, ինչ չունի, իսկ հումորը՝ որպեսզի սփոփել այն բանում, ինչ ունի։քատար վագոն, այն դեպքում, երբ համալսարան ավարտածը կարող է գողանալ ողջ երկաթուղին:
  18. Էգոիստությունը նրանում չէ, որ մարդ ապրում է այնպես՝ ինչպես ուզում է, այլ նրանում է, որ ստիպում է ուրիշներին ապրել այնպես, ինչպես ինքն է ուզում։
  19. Երբեմն, ճշմարտությունն ասել մարդուն՝ նայելով աչքերի մեջ, շատ ավելին է, քան պարտքը։ Մեծագույն հաճույք։
  20. Տանել չեմ կարողանում տրամաբանությունը։ Այն միշտ չափազանց պարզունակ է և հաճախ համոզիչ։
  21. Աշխատանքը բոլոր նրանց վերջին հանգրվանն է, ով այլևս ոչինչ չի կարողանում անել։
  22. Ես ապրում եմ մշտական վախով, որ մի օր ինձ ճիշտ կհասկանան։
  23. Ամերիկայում, ժայռոտ լեռներում, ես տեսել եմ գեղարվեստական քննադատության միակ ճիշտ տարբերակը։ Բարում, դաշնամուրի գլխին, կախված էր ցուցանակ. «Մի կրակեք դաշնակահարին, նա անում է այն ամենը՝ ինչ կարող է»։
  24. Երեխաներին լավը դարձնելու լավագույն տարբերակը՝ նրանց երջանիկ դարձնելն է։
  25. Դու չես կարող փոխել քամու ուղղությունը, բայց միշտ կարող ես բարձրացնել առագաստները՝ նպատակին հասնելու համար։

Այլ գրառումներ