Աֆորիզմներ՝ Պարույր Սևակ

0
402

Պարույր Սևակ(Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվարի 24, 1924, Զանգակատուն, Հայաստան – հունիսի 17, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։ Բանասիրական գիտությունների դոկտոր(1970): ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր(1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից:
Առաջարկում ենք ծանոթանալ գրողի ամենահանճարեղ 17 մտքերին՝

  1. Երբ իզուր հարց չեն տալիս, սուտ պատասխան չե՜ն ստանում։
  2. Լավագույն խոսքը լռության խորքում լռին ասածն է:
  3. Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքումի, գործել առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու։ Ճիշտ այդպես էլ ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքության զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության։
  4. Ինչքան աղքատ են միտքն ու զգացումը, նույնքան պերճ ու սիրուն են դառնում բառերը. ինչքան մանր ու ճղճիմ են հույզն ու խոհը, այնքան ծաղկուն ու պոռոտ է դառնում խոսքը:
  5. Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից. նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
  6. Բա՜ռը։ Նա նման է նորահարս աղջկա, որ միշտ հագած-կապած է, կոճկված ու ամոթխած, զգույշ ու խրտչուն։ Եվ նրան մերկ կարող է տեսնել այն տառապյալը միայն, որ սիրում է նրան իր կյանքից առավել և որին՝ երջանիկին, այդ պատճաոով էլ սիրում է ինքը բառը։
  7. Օրենքները չեն ստեղծում մարդկանց, մարդիկ են օրենքներ ստեղծում։ Ու երբ պարզվում է, ոը այս կամ այն օրենքը այլևս չի համապատասխանում նրանց ապրելակերպին ու մտածելակերպին, ապա մարդիկ այդ օրենքը փոխում են մեկ այլ օրենքով, և դա կոչվում է բարենորոգում կամ հեղափոխություն:
  8. Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ, դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր: Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:
  9. Հանճար լինելուց առաջ և լինելու համար պետք է նախ մարդ լինել:
  10. Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն, սիրում են միայն ու միայն մեկին։
  11. Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում: Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր…
  12. Խոստանում եմ բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին, ինչի՞ համար, էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ։
  13. Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական ծանրությունը, ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական մանրությունը։
  14. Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն։
  15. Ճշմարտություն եմ ծախում, սարքովի…
  16. Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է։
  17. Սիրո մեջ ամեն սկիզբ էլ միշտ տարբեր է, վերջն է նույնը, վերջն է նման։

Այլ գրառումներ