Աֆորիզմներ՝ Պլատոն

0
268

Պլատոն, Հին Աթենք, Աթենական ծովային միություն – մ. թ. ա. 347, Հին Աթենք, Աթենական ծովային միություն) կամ Արիստոկլես (որը իր ի ծնե տրված անուն է, իսկ Պլատոն թարգմանաբար նշանակում է լայն, թիկնեղ), հին հույն փիլիսոփա։ Ծնվել է Աթենքի մոտ գտնվող Էգինա կղզում, ազնվական ընտանիքում։ Նրա հայրը սերում էր Ատտիկայի վերջին թագավոր Կոդրոսի տոհմից, իսկ մայրը՝ նշանավոր օրենսդիր Սոլոնի տոհմից։ Նա երկրորդն է հին հույն փիլիսոփաների երրորդության մեջ՝ հաջորդելով Սոկրատեսին և նախորդելով իր աշակերտ Արիստոտելին։
Նախնական կրթությունը ստանալուց հետո նա սկսում է զբաղվել փիլիսոփայությամբ։ Սովորում է նախ Հերակլիտեսի հետևորդ Կրատիլոսի մոտ, ապա Սոկրատեսի։ Վերջինիս մահից հետո Պլատոնը թողնում է Աթենքն ու շուրջ մեկ տարի ապրում Մեգարայում։ Վերադառնալով Աթենք՝ նա շուտով մեկնում է Հարավային Իտալիա և Սիցիլիա։ Սիրակուզայում Պլատոնը մտերմանում է Դիոնի բռնակալ Դիոնիսիոսի բարեկամի հետ, ով պյութագորական փիլիսոփայության հետևորդներից էր։
Առաջարկում ենք ծանոթանալ Պլատոնի ամենահանճարեղ 18 մտքերին՝

  1. Ժողովրդավարությունը վերածվում է բռնության:
  2. Հույսերը արթունների երազներն են:
  3. Յուրաքանչյուր մարդ բանաստեղծ է, երբ սիրում է:
  4. Հիմարին հնարավոր է ճանաչել 2 նշանով. նա շատ է խոսում բաների մասին, որոնք իր համար նշանակություն չունեն, և կարծիք է հայտնում այն մասին, ինչն իրեն չի վերաբերում:
  5. Տղամարդու 3 տեսակ կա. իմաստության սիրահարներ, փառքի սիրահարներ և պարգևների սիրահարներ:
  6. Իմաստության հիմքը համբերատարությունն է:
  7. Սերը հոգեկան լուրջ հիվանդություն է:
  8. Անհրաժեշտությունը բոլոր հայտնագոծությունների մայրն է:
  9. Մահն ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել մարդու հետ:
  10. Այլոց երջանկության մասին հոգ տանելով՝ մենք գտնում ենք մեր սեփականը:
  11. Մեզանից յուրաքանչյուրը մեկ այլ մարդու կես է, այդ պատճառով էլ ամեն մեկը միշտ փնտրում է իր համապատասխան կեսին: Այդ պատճառով էլ սերը ամբողջության տենչ է ու ձգտում:
  12. Ոչ ոք պատահականորեն լավ մարդ չի դառնում:
  13. Կարելի է յուրաքանչյուր հարցի էլ պատասխանել, եթե հարցը ճիշտ է ձևակերպված:
  14. Սեփական դժբատությունների մեջ մարդիկ հակված են մեղադրել ճակատագրին, աստվածներին՝ ում ասես, բացի իրենցից:
  15. Սերը ոչ թե նրա մեջ է, ում սիրում են, այլ նրա մեջ, ով սիրում է:
  16. Պատերազմի վերջը տեսել են միայն մեռածները:
  17. Սերը երկար, դժվար աշխատանք է:
  18. Լավ սկիզբը գործի կեսն է:

Այլ գրառումներ